Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 90 մլն դրամի վնաս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 90 մլն դրամի վնաս

12:47 06.06.2018

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցները մայիսի 29-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարած ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերել և արձանագրել են 26 իրավախախտում, 12-ի (3-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 1.100.000 դրամի վարչական տուգանք:

Այս ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 90.209.600 դրամ:
Ներկայացնենք իրավախախտումների դեպքերն ըստ ոլորտների.

 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 16 դեպք:

Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 90.209.600 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 200.000 դրամի վարչական տուգանք, որից՝

Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 սոճի, 1 հողմատապալ կաղնի) հաշվարկվել է 209.300 դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (3.24 խմ.) հաշվարկվել է 58.300 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Տավուշի մարզ՝ ապօրինի ծառահատման 8 դեպքով (12 բոխի, 46 հաճարենի, 1 վայրի տանձենի, 3 կաղնի, 1337 տարբեր տեսակի ծառ) հաշվարկվել է 89.872.000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (6 ծառ) հաշվարկվել է 70.000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում հայտնաբերված իրավախախտումներ՝

Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Տավուշի մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Վայոց Ձորի մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Գեղարքունիքի մարզ` 1 դեպքով առգրավվել է սիգ տեսակի 42 հատ (10 կգ) ձուկ, որը հանձնվել է Սևան քաղաքի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզին։

 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխմանհողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախատման 2 դեպք։

Արմավիրիի մարզ՝ առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 դրամի վարչական տուգանք:

Երևան՝ առանց ջրօգտագործման թույլտվության աշխատելու 1 դեպքով նշանակվել է 200.000 դրամի վարչական տուգանք:

 

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արձանագրվել է իրավախախատման 7 դեպք։

Շիրակի մարզ՝ 2 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 100.000 դրամի վարչական տուգանք:

Արմավիրի մարզ՝ 5 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 550.000 դրամի վարչական տուգանք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

23:59 25.05.2025

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

Երևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

23:34 25.05.2025

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0):   ...

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

23:10 25.05.2025

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

Ակնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

22:40 25.05.2025

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

Ճապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

22:07 25.05.2025

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

22:01 25.05.2025

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...

BACK_TO_TOP