Առողջապահական համակարգի պատասխանատուները ներկայացրել են Շիրակի մարզում իրականացվող կանխարգելիչ միջոցառումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+37.09 oC

Առողջապահական համակարգի պատասխանատուները ներկայացրել են Շիրակի մարզում իրականացվող կանխարգելիչ միջոցառումները

19:47 21.03.2020

Կանխարգելիչ ի՞նչ միջոցառումներ են իրականացվում Շիրակի մարզում: Այս մասին SHANTNEWS.am-ին ներկայացրել են մարզի առողջապահական համակարգի ներկայացուցիչները: Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ստեղծվել է մարզային օպերատիվ կառավարման շտաբ, որը համակարգում է պատասխանատու կառույցների աշխատանքը և արագ արձագանքը: Մարզի բուժհաստատություններում ինտենսիվ միջոցառումներ են տարվում նաև ներհիվանդանոցային վարակներից խուսափելու համար, խստիվ արգելված են տեսակցությունները: Համայնքային ու մասնավոր կառույցներին պարբերաբար ախտահանումներ կատարելու հրահանգ է տրված:

Պարբերական ախտահանումներ փողոցներում, կանգառներում, շենքերի մուտքերում և, իհարկե, բուժհաստատություններում: Սրանք կանխարգելիչ պարտադիր միջոցառումներ են, որոնք իրականացվում են Շիրակի մարզում: Առանձին պետական ու մասնավոր կառույցները կանխարգելիչ իրենց միջոցներն էլ են կիրառում:

«Գյումրի» բժշկական կենտրոնում հիվանդատեսների մուտքն արգելել են, ստացիոնար բուժում ստացողներին էլ, որոնց վիճակը բավարար է, դուրս են գրում՝ այսպես ասած «մահճակալային ծանրաբեռնվածությունը» նվազեցվում է։

«Սա արվում է ոչ թե նրա համար, որ մենք կորոնավիրուսի դեպքեր ունենք, այլ նրա համար, որ հնարավորինս ներհիվանդանոցային  վարակը կանխենք, որ դրսից եկած մարդը չվարակի մեր քրոնիկ հիվանդներին և բուժանձնակազմին: Մեր սրտաբանական և թերապևտիկ բաժանմունքներում հիմնականում քրոնիկ հիվանդությունների սրացումներով հիվանդներ են»,- ասել է «Գյումրի» ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

Պլանային վիրահատություններն ու հետազոտությունները նույն պատճառներով հետաձգում են։ Իսկ որպեսզի հիվանդանոցներում դիմելիությունը մեծ չլինի, անգամ հանգստյան օրերին հերթապահություն է սահմանված պոլիկլինիկաներում: Նույն պոլիկլինիկաների և Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները վերահսկում են տանը ինքնամեկուսացածներին: Այն երկրները, որտեղ կորոնավիրուսի տարածումը մեծ է, նոր անվանում են ստացել՝ «անբարենպաստ երկրներ»: Այդ երկրներից ժամանածների համար մեկուսացումը պարտադիր է: Թեև մասնագետներն են նշում՝ մեկուսացման կանոններին չենթարկվողներ կան:

«Անապահով երկրներից ժամանած և տնային հսկողության տակ գտնվող անձինք ունենք: Նրանց բացատրված է, թե ինչպես պետք է ինքնամեկուսանալ և ինչ միջոցառումներ պետք է իրականացնել: Չի բացառվում՝ կան այնպիսիք, որոնք ինքնամեկուսացման կանոններին չեն ենթարկվում: Մարզային օպերատիվ շտաբում ունենք ուժային կառույցների պատասխանատուներ: Նրանց միջոցով փորձում ենք հնարավորինս նվազեցնել չենթարկվողների տեղաշարժը»,- ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը:

Եվրոպական երկրների հետ առնչություն ունեցող բելառուս վարորդներ են օրեր առաջ Շիրակի մարզի սահմանը հատել Բավրայի անցակետից: Նրանց նկատմամբ հսկողություն է սահմանվել, նմուշառում են կատարել, անցել են թեստը, որի պատասխանները բացասական են եղել: Ընդհանրապես, նմուշառում կատարում են միայն Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի մասնագետները: Իսկ Շիրակի մարզում նմուշառումը, ըստ պատասխանատուների, կատարվում է բացառապես Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Նմուշառում կատարելու և մեկուսացվածներին հսկողության տակ պահելու բոլոր պայմանները Գյումրիում ստեղծված են: Տարածք է առանձնացվել ինֆեկցիոն հիվանդանոցի նախկին հակատուբերկուլյոզային բաժանմունքում: 200 նոր արտահագուստ են ստացել, որը հատկացվել է պոլիկլինիկաներին, շտապօգնության կայանին ու ինֆեկցիոն հիվանդանոցին: Բուժաշխատողները պատրաստ են, բայց, ըստ համաճարակաբանի, հիվանդացության թվերը հանրապետությունում մեծ չեն:

«Հայաստանում անհանգստացնող թվեր չունենք: Որպես համաճարակաբան՝ ասում եմ, որ տեմպերը և օրական արձանագրված դեպքերը նույնիսկ, ըստ իս, անհանգստացնող չեն: Ես նկատի ունեմ, որ վերահսկելի են և կառավարվում են»,- ասել է ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղի բժիշկ-համաճարակաբան Արմինե Անդրյանը:

Մեկուսացում, անձնական հիգիենայի կանոններին հետևել. ըստ բուժաշխատողների՝ սրանք են այն պայմանները, որ նպաստում են՝ վարակը չտարածվի, իսկ Շիրակի մարզում արտակարգ դրության դրական ազդեցությունը, որը առողջապահական համակարգի ներկայացուցիչները նկատել ու նշում են, այն է՝ մարդկանց վարքագծում փոփոխություն է տեղի ունեցել՝ դարձել են ավելի զգոն, ուշադիր ու պատասխանատու:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ

17:40 13.07.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը Միացյալ Նահանգներում բանակցություններ կվարի նախագահ Դոնալդ Թրամփի և այլ պաշտոնատար անձանց հետ, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը կայցելի Վաշինգտոն։ Նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի , պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, ինչպես նաև Կոնգրեսի անդամների հետ», – ասվում […] ...

Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասին

17:20 13.07.2025

Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասին

Հունիսի վերջից ի վեր Ճապոնիայի հարավում գտնվող Տոկարա կղզիների շրջանում տեղի է ունեցել ավելի քան 1900 երկրաշարժ, հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։ Հունիսի 21-ից, երբ տարածքում սկսեց դիտվել սեյսմիկ ակտիվության աճ, գրանցվել է 1 մագնիտուդից ավելի ուժգնությամբ ավելի քան 1900 երկրաշարժ։ Հուլիսի սկզբին այստեղ տեղի ունեցավ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր 20 կիլոմետր խորության […] ...

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին

17:05 13.07.2025

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին

Այսօր՝ հուլիսի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում, ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։ Ինչպես դեպքի վայրից […] ...

Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակ

16:30 13.07.2025

Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և մի քանի այլ պաշտոնյաներ թեթև վնասվածքներ են ստացել ոտքի շրջանում Իսրայելի կողմից Թեհրանում գտնվող այն շենքի վրա հարձակումից հետո, որտեղ տեղի էր ունենում Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Նշվում է, որ շենքից տարհանման ժամանակ վիրավորվել են Իսլամական Հանրապետության նախագահը և մի քանի այլ պաշտոնյաներ։ Գործակալության […] ...

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

16:12 13.07.2025

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 14-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեմաստիա վարչական շրջանում․ մասնավորապես՝  Սարգսյան, Վանթյան, Օհանով փողոցներում և Իսկաովի պողոտայի մի շարք հասցեներում  գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Վրաստանում կարծում են, որ ԵՄ նախարարների հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի վրա

16:00 13.07.2025

Վրաստանում կարծում են, որ ԵՄ նախարարների հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի վրա

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհուրդը բացասաբար է գնահատել ԵՄ 17 երկրների և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը, որում նրանք մտահոգություն էին հայտնում Վրաստանում քաղաքական իրավիճակի վատթարացման վերաբերյալ։ Իշխող կուսակցությունը կարծում է, որ հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի և վրացական ժողովրդավարության վրա։ «Վրաց ժողովրդի վրա հարձակումն ունի միայն մեկ […] ...

BACK_TO_TOP