14:31 06.06.2018
«Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը և Հրաչյա Հակոբյանը անձնական երաշխավորությամբ դիմել են դատարան` ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Այս մասին այսօրվա դատական նիստին տեղեկացրել է պաշտպան Մուշեղ Շուշանյանը:
Ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանն էլ միացել է միջնորդությանը և ասել, թե Արեգն իր ընկերն է, և «ավելի պրոբլեմ է նրան դատարանից հանելը, քան դատարան բերելը»:
Դատավոր Մեսրոպ Մակյանը կարճատև ընդմիջում է տվել, որպեսզի պատգամավորները գան դատարան, պարզաբանեն իրենց պարտականությունները, երաշխավորությունը հաստատող փաստաթղթեր ներկայացնեն և համապաստախան գումար վճարեն:
Կարճատև ընդմիջումից հետո պատգամավոր Հրաչյա Հակոբյանը եկել է դատարան: Լենա Նազարյանն ասել էր, որ կգա ժամը 15-ի սահմաններում:
Հրաչյա Հակոբյանին պարզաբանվեց, թե ինչի համար են մեղադրում Արեգ Կյուրեղյանին: Դատավոր Մեսրոպ Մակյանը պարզաբանեց, որ եթե ամբաստանյալը պատշաճ վարքագիծ չդրսևորի, ապա մուծված գումարը դառնում է պետության եկամուտ: Անձնական երաշխավորողը նաև պատիժ կարող է կրել, եթե չարամտորեն չի կատարում իր պարտականությունները, որի հետևանքով ամբաստանյալը խուսափում է դատաքննությունից, այդ դեպքում երաշխավորը պատիժ է կրում որպես տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով կամ երկու տարվա ազատազրում: Մնացած դեպքերում գումարը վերադարձվում է անձնական երաշխավորին:
Դատարանը կրկին ընդմիջում է հայտարարել, որպեսզի գա նաև մյուս երաշխավորը` ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
14:57 01.08.2025
Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետելՊարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...
14:47 01.08.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-ԶուտերինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...
14:35 01.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...
14:23 01.08.2025
Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձրՕդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
14:13 01.08.2025
Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակիԿամբոջան պլանավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար, Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է Կամբոջայի փոխվարչապետ Սուն Չանտոլը։ Հուլիսին Թրամփը հայտարարեց, որ խոսել է Կամբոջայի և Թաիլանդի առաջնորդների հետ։ Նա ասաց, որ Միացյալ Նահանգները առևտրային համաձայնագրեր չի կնքի այդ երկրների հետ, […] ...