«Գոլդեն Փելես»-ում հերթապահող բժիշկներն ասում են՝ կմնան այնքան, մինչև իրենց կարիքը չզգացվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

«Գոլդեն Փելես»-ում հերթապահող բժիշկներն ասում են՝ կմնան այնքան, մինչև իրենց կարիքը չզգացվի

15:07 23.03.2020

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «Մեր բժիշկները»:

«Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունքի բուժանձնակազմի մշտական խումբ է հերթապահում։

➡️Կառավարության որոշմամբ մարտի 1-ից կորոնավիրուսի նոր տեսակի վարակի կասկածանքով Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում մեր 32, ապա նաև մեր մյուս քաղաքացիների մեկուսացման ընթացքում նրանց առողջության վերահսկողության գործը կամավորական սկզբունքով իրենց վրա վերցրեցին «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներ 23-ամյա Վաչե Ասատրյանն ու 30-ամյա Արգամ Հովհաննիսյանը:

➡️Վաչեն մարտի 14-ից է «Գոլդեն Փելես» հյուրանոցում, Արգամը՝ մարտի 5-ից:

➡️Բժիշկներն ամենայն պատասխանատվությամբ ու գիտակցումով են գնացել մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին օգնելու: Ի սկզբանե չեն ունեցել վախի և անհանգստության զգացում, մտածել են իրենց աշխատանքի՝ մարդկանց օգնելու մասին:

➡️Մթնոլորտը շատ լավ է, կատակում են, մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին հոգեբանորեն հանգստացնում, ճնշող երևույթներից և խուճապային տրամադրություններից ետ պահում:

➡️Տղաներն ասում են, որ ինչքան պետք լինի կմնան և կօգնեն, մինչև իրենց կարիքն այլևս չզգացվի:

Շնորհակալ եմ մեր բժիշկներին, շտապօգնության ծառայության աշխատակիցներին ու, առհասարակ, առողջապահության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ ծանրաբեռնված և սրտացավ աշխատանքի համար»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

10:35 13.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

10:00 13.07.2025

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Հուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

22:58 12.07.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

22:50 12.07.2025

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

22:32 12.07.2025

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

Իսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

22:20 12.07.2025

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...

BACK_TO_TOP