20:33 06.06.2018
Հունիս ամիսն է, և շատերն արդեն վայելում են ամառային արձակուրդները: Կինոաշխարհում նույնպես եղանակն ու տրամադրությունը թեժ է, բայց ոչ արձակուրդային: Այս ամսվա ընթացքում մի շարք կարևոր ու երկար սպասված ֆիլմերի պրեմիերաներ կան:
Դինոզավրերից սկսած՝ մինչև սիրելի Էսկոբար: SHANTNEWS-ը ձեզ է ներկայացնում հունիսյան ֆիլմերը:
«Յուրայի ժամանակաշրջանի աշխարհ 2»
Ռեժիսոր` Խուան Անտոնիո Բայոնա
Գլխավոր դերերում` Քրիս Պրեթ, Բրայս Դալլաս Հովարդ, Ջեֆֆ Գոլդբլյում
Ֆիլմն այսօրվանից կարող եք դիտել երևանյան կինոթատրոններում:
Իսլա-Նուբլար կղզում գործում է զվարճանքների այգի, որում բնակվում են նաև դինոզավրերը և իրենց ներկայությամբ այգում հաստատել են վայրի բնության կանոնները: Սակայն ամեն ինչ այնքան էլ իդեալական չէ, քանի որ զվարճանքների այգու ղեկավարը, տարիներ առաջ անտեսելով այն հանգամանքը, որ կղզում ակտիվ հրաբուխ կա, այնուամենայնիվ որոշել է կառուցել զվարճանքների այգին: Շուտով հրաբուխը արթնանում է և կղզու` լավայի տակ հայտնվելու ռիսկը մեծանում է: Այգու ղեկավար Քլեր Դերինգը դինոզավրերին վարժեցնող Օուեն Գրեդիին խնդրում է վերադառնալ զվարճանքների այգի և փրկել դինոզավրերին:
«Ամառ»
Ռեժիսոր` Կիրիլ Սերեբրեննիկով
Գլխավոր դերերում` Տեո Յու, Ռոման Բիլիկ, Իրինա Ստարշենբաում, Յուլյա Աուգ և այլք։
Ֆիլմում ներկայացվում են Վիկտոր Ցոյի ստեղծագործական կյանքի սկզբնական շրջանը և «Կինո» խմբի ստեղծման պատմությունը: Դեպքերը ծավալվում են Լենինգրադում, 80-ականներին:
Պրեմիերան` հունիսի 7-ին։
«Ռեինկարնացիա»
Ռեժիսոր` Արի Աստեր
Գլխավոր դերերում` Թոնի Կոլլետտ, Գեբրիել Բիրն, Ալեքս Վուլֆ։
Մոր մահից հետո Էննի Գրեհեմի հանգիստ կյանքը խաթարվում է, և իր տանն անհասկանալի երևույթներ են տեղի ունենում: Ամեն օր իր ընտանիքի մասին նոր ու սարսափելի գաղտնիքներ են բացահայտվում, և Էննիի կյանքը մղձավանջի է վերածվում:
Պրեմիերան` հունիսի 7-ին։
«Սուպեր ընտանիք 2» մուլտֆիլմ
Ռեժիսոր` Բրեդ Բյորդ
Հերոսներին կրկնօրինակել են` Սեմուել Ջեքսոն, Քետրին Քիներ, Սոֆյա Բուշ, Հոլլի Հանթեր։
Արդեն սիրված «Սուպեր ընտանիքը» վերադառնում է նոր արկածներով:
Պրեմիերան` հունիսի 14-ին։
«Ապագայի աշխարհը»
Ռեժիսոր` Ջեյմս Ֆրանկո, Բրյուս Թերրի Չունգ
Գլխավոր դերերում` Ջեյմս Ֆրանկո, Սյուքի Ուոթերհաուս, Սնուփ Դոգ, Միլա Յովովիչ
Աշխարհը ապոկալիպսիսից հետո. ռիսկային, վտանգավոր և մռայլ կյանք: Այդ աշխարհում ապրող երիտասարդը փորձում է ամեն գնով մոր համար դեղորայք հայթհայթել:
Պրեմիերան` հունիսի 14-ին։
«Օուշենի 8 ընկերուհիները»
Ռեժիսոր` Գերի Ռոսս
Գլխավոր դերերում` Քեյթ Բլանշեթ, Էն Հեթուեյ, Սանդրա Բալլոք, Հելենա Բոնհեմ Քարթեր, Ռիհաննա։
Ֆիլմում գործողությունները ծավալվում են Ջորջ Քլունիի մամնավորած «Օուշենի 11 ընկերները» ֆիլմից հայտնի Դենի Օուշենի քրոջ շուրջ, որը նույնպես եղբոր նման իր ընկերուհիների հետ ծրագրում է մեծ կողոպուտ: Միս Օուշենն իր ընկերուհիների հետ որոշում է գողանալ Մետրոպոլիտեն թանգարանում տեղի ունեցող նորաձևության ամենամյա մեծ ցուցադրությանը և ճաշկերույթին մասնակցող աստղերի թանկարժեք զարդերը:
Պրեմիերան` հունիսի 21-ին։
«Էսկոբար»
Ռեժիսոր` Ֆերնանդո Լեոն դե Արանոա
Գլխավոր դերերում` Խավիեր Բարդեմ, Պենելոպա Քրուզ, Փեթեր Սկարսգարդ։
Ֆիլմը նկարահանվել է Պաբլո Էսկոբարի սիրուհու հուշերի հիման վրա: Ներկայացվում է նարկոաբարոնի կյանքի պատմությունը:
Պրեմիերան` հունիսի 14-ին։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...