11:24 24.03.2020
«Կյանքը շարունակվում է, ժողովուրդը սպասում է մեզ, պատկերացնո՞ւմ եք, մենք էլ ասենք՝ անելիք չունենք, գնանք, մեր տները նստենք, բա ժողովուրդն ո՞ւմ ձայնին է սպասելու»,- այսօր` մարտի 24-ին, ԱԺ նիստի ժամանակ, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նա նշեց, որ այո՛, արտակարգ վիճակ է, վտանգներ կան, բայց ժողովուրդը սպասում է այս մարմնի որոշումներին: Այլ հարց է, որ կարելի է ներքին պայմանավորվածություն ձեռք բերել ու վատառողջության պատճառով աշխատանքի չներկայացողների բացակայությունը համարել հարգելի: Իսկ եթե խորհրդարանական պետությունում ԱԺ-ն չգործեց, դա այդ պետության վախճանն է.
«Իսկ մենք ընդհանրապես չպետք է մտածենք մեր պետության վախճանի մասին: Ես կոչ եմ անում իմ հարգարժան գործընկերներին, որ շարունակենք մեր աշխատանքը: Թե չէ պատկերացնո՞ւմ եք, Ընտանեկան օրենսգրքում պետք լինի փոփոխություն անել անապահով երեխայի ալիմենտ վճարելու համար, մենք ասենք՝ արտակարգ իրավիճակ է, մենք նիստ չենք անում: Կյանքը շարունավում է, պետք է մասնակցել կյանքին, հատկապես խորհդարանականները իրենց առողջության հնարավորության սահմաններում պետք է աշխատեն: Ժողովուրդն ունի ճիշտ կառավարվելու իրավունք, և դա իրականացնում է ԱԺ-ն»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը:
Ի պատասխան հնչած կարծիքի՝ Էդմոն Մարուքյանը արձագանքեց.
«Խնդիրը նրա մեջ չէ՝ ուզո՞ւմ ենք աշխատենք, թե՞ չենք ուզում: Խնդիրն այն է, որ մենք պետք է մեզանով, մեր կողմից իջեցված կանոններով օրինակ ծառայենք մեր ժողովրդին: Մենք արտակարգ դրություն ենք սահմանել: Տեսնում ենք փողոցում քայլող մարդիկ, կյանքը շարունակվում է, վարակակիրների թիվը ավելանում է ու ասում ենք վայ, էս ինչի է վարակակիրների թիվն ավելանում: Ավելանում է, որովհետև մենք էս ձևով ենք վերաբերում ամեն ինչին: Մենք եթե լուրջ չենք վերաբերում, ոչ ոք լուրջ չի վերաբերվելու, Պետրոսյա՛ն ջան», – պատասխանեց Էդմոն Մարուքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
21:40 20.07.2025
Իրանում հուլիսի 23-ը հանգստյան օր է հայտարարվել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու համարԻրանի կառավարությունը հուլիսի 23-ը Թեհրանի նահանգում հանգստյան օր է հայտարարել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու նպատակով, հայտարարել է կաբինետի խոսնակը: «Կառավարության կաբինետի որոշմամբ, շարունակվող ծայրահեղ շոգի և ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու անհրաժեշտության նպատակով չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը, Թեհրանի նահանգում հայտարարվել է հանգստյան օր», – գրել է նա սոցիալական ցանցերի իր էջում։ Կիրակի օրը ավելի վաղ Իրանի իշխանությունները […] ...
21:16 20.07.2025
Այրվել է մոտ 400 հակ անասնակերՀուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...
20:49 20.07.2025
Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
20:18 20.07.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՀուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...
19:38 20.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...
19:10 20.07.2025
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասինՀուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...