16:46 24.03.2020
Լիտվայի Միգրացիայի վարչությունը տեղեկացնում է, որ այն օտարերկրացիները, որոնց` Լիտվայում օրինական բնակության ժամկետը լրացել է հայտարարված կարանտինի ընթացքում, և ովքեր ոչ իրենց մեղքով չեն կարողացել ժամանակին լքել Լիտվայի Հանրապետությունը, նրանց նկատմամբ չի կիրառվի վերադարձի որոշում, ինչպես նաև վարչական պատասխանատվության անօրինական կեցության համար: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունը:
«Վերոնշյալ օտարերկրացիները, ինչպես նաև նրանք, որոնց վերաբերյալ ընդունվել է վերադարձի որոշում, սակայն կամավոր երկիրը լքելու ժամկետը լրացել է կարանտինի ընթացքում, կարանտինի ընթացքում կարող են շարունակել մնալ Լիտվայի Հանրապետության տարածքում:
Այնուամենայնիվ, նրանցից կպահանջվի լքել երկիրը Լիտվայի Հանրապետությունում հաստատված կարանտինի ավարտից հետո սահմանված ողջամիտ ժամկետում (ժամկետների վերաբերյալ Լիտվայի միգրացիոն ծառայությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն):
Կարանտինից հետո օտարերկրացիների մեկնումն ապահովելու համար Միգրացիայի վարչությունը խնդրում է այն անձանց, որոնց` Լիտվայում օրինական կեցության ժամկետը լրացել է ( կամ լրանալու է) հայտարարված կարանտինի ընթացքում, և ովքեր ոչ իրենց մեղքով ի վիճակի չեն (չեն կարողանում) ժամանակին լքել Լիտվան, այդ մասին տեղեկացնեն Միգրացիայի վարչությանը հետևյալ էլ.փոստով` [email protected]:
Անհրաժեշտ է էլեկտրոնային նամակին կցել այս աղյուսակը. (https://www.migracija.lt/…/4e7c7c69-3121-e2a1-dc7f-74736420… )
«Տեղեկությունը պետք է ներկայացվի այն ծանուցման հետ, որ օտարերկրացին չի կարողացել (չի կարող) լքել երկրի տարածքը կարանտինի պատճառով»: Աղյուսակի մեկնաբանությունների բաժնում լիտվական կողմը խնդրում է նշել, թե ինչ գործողություններ է կատարել օտարերկրացին իր բնակության երկիր վերադառնալու համար:
Լիտվայի միգրացիոն ծառայությունը խնդրում է նաև երկրում գտնվելու ողջ ընթացքում ձեռք բերել առողջության ապահովագրություն։
ՀՀ?? այն քաղաքացիներին, որոնք կցանկական Լիտվայում հաստատված կարանտինի պայմաններում վերադառնալ Հայաստան, խնդրում ենք կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ ՀՀ վերադառնալու միջոցները և ճանապարհը քննարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
18:12 20.07.2025
Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվել18:12 20.07.2025
Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվելԻնդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի ափերի մոտ հրդեհ է բռնկվել 280 մարդ տեղափոխող ուղևորատար լաստանավում, ուղևորները ցատկել են նավից՝ կրակից խուսափելու համար: Առայժմ հաղորդվում է մեկ մարդու մահվան մասին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է «Ջակարտա Փոստ» թերթը։ «Կիրակի օրը Հյուսիսային Սուլավեսիի ափերի մոտ ուղևորատար «Բարսելոնա» լաստանավը հրդեհվել է, ինչի հետևանքով շատ ուղևորներ ստիպված են եղել […] ...
17:37 20.07.2025
Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել էՎիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ցերեկը 48 զբոսաշրջիկ և անձնակազմի հինգ անդամ տեղափոխող զբոսանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, փրկվել է 10 մարդ, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ Ավելի վաղ հաղորդվել էր 34 զոհի և 11 փրկվածի մասին։ «Կիրակի՝ հուլիսի 20-ին, որոնողական-փրկարարական գործողությունը ղեկավարող սահմանապահները հայտնաբերել և ջրից դուրս […] ...
17:16 20.07.2025
Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննություններըԱյս տարի «Դյուցազն» որակավորման կարգի համար մրցում են հատուկ նշանակության մարդիկ: Առաջին երկու փուլում ֆիզիկական պատրաստվածության ստուգատեսեր էին: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
16:49 20.07.2025
Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան ԺնևումԻրանի բանակցությունները եվրոպական «եռյակի» հետ տեղի կունենան հուլիսի 27-ին` Ժնևում, հայտնել են ԱՄԷ մայրաքաղաքից հեռարձակվող Sky News Arabia հեռուստաալիքի աղբյուրները։ «Իրանի բանակցությունները ԵՄ-ի եռյակի հետ տեղի կունենան հաջորդ կիրակի Ժնևում», – ասել են աղբյուրները։ ...
16:25 20.07.2025
Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժածԱյսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սերոբ Դ․-ի վարած «Toyota» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Պատրիցիյա Տ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
16:00 20.07.2025
Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվիՆախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջում։ «Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը հայտարարված է 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Սակայն 2025 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը արդեն […] ...