21:39 24.03.2020
Հայաստանի Հանրապետության պարետի 2020 թվականի մարտի 24-ի N 15 որոշման հիման վրա՝ Արդարադատության նախարարության ենթակա մարմինների սպասարկման գրասենյակները 2020 թվականի մարտի 25-ից մինչև մարտի 31-ը չեն գործի:
Միաժամանակ, կարևորելով քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու անհրաժեշտությունը, հրապարակում ենք Արդարադատության նախարարության գործող հեռախոսահամարները, կայքէջերն ու էլեկտրոնային փոստի հասցեները՝ ըստ ոլորտների:
Արդարադատության նախարարությունը սահմանափակում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված ծառայությունների մատուցումը՝ թողնելով բացառապես առաջնային այնպիսի ծառայություններ ինչպիսիք են՝ երեխայի ծննդի գրանցումը և մահվան պետական գրանցումը:
Այս շաբաթվա ընթացքում Երևան քաղաքում, որպես առաջնային ծառայություններ, մատուցվելու են ծնունդների և մահերի պետական գրանցումները ամենօրյա ռեժիմով` 10:00-ից-18:00-ն, երկու սպասարկման կենտրոններում՝
1)Վազգեն Սարգսյան 3/8 հասցեում տեղակայված ընդունարան.
2)Երևանի հատուկ սպասարկում բաժինը՝ Էրեբունի փողոց, 6/1 շենք հասցեում:
Այլ գրանցումների կատարման դիմումներ կամ վկայականի կրկնօրինակների կամ տեղեկանքների տրամադրման դիմումներ չեն ընդունվելու:
Բոլոր մարզերի ՔԿԱԳ մարմինները կաշխատեն ժամը 10:00-14:00-ն և ևս կիրականացնեն բացառապես երեխայի ծննդի գրանցում և մահվան պետական գրանցում:
Բոլոր այն դիմումները, որոնք ներկայացվել են և որոնց հիման վրա նախատեսվում էր կատարել գրանցումներ` կկատարվեն սահմանափակումները հանելուց:
Գործում է նաև Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պաշտոնական էլեկտրոնային հասցեն՝ [email protected]-ը, որի միջոցով կընդունվեն ոչ առաջնային քաղաքացիական կացության ակտերի՝ ամուսնություն, ամուսնալուծություն, որդեգրում կամ անվան փոխման գրանցումների համար դիմումները, որոնք կգրանցվեն արտակարգ ռեժիմի սահմանափակումները հանելուց հետո:
Զուգահեռ, ՔԿԱԳ գործակալությունում կգործեն նաև հետևյալ հեռախոսահամարները՝ 010 594161 և 010 594172:
2. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ ինչպես համապատասխան հարցում/նամակներն ուղարկելով գործակալության պաշտոնական էլ. փոստի՝ [email protected] հասցեին, այնպես էլ զանգահարելով հետևյալ կոնտակտային հեռախոսահամարով՝ +37494974279:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվող բոլոր պաշտոնական, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը պետք է ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] էլ. փոստին, ինչպես նաև օգտվել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ https://e-request.am/hy/-ի հնարավորություններից:
3. Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Պարետի կողմից սահմանված սահմանափակումներով պայմանավորված՝ քաղաքացիների համար կգործի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թեժ գիծը (060 570-435), իսկ դիմումները, բողոքները, հարցումները և Ծառայությանը հասցեագրված այլ փաստաթղթերը կարող են ուղարկվել բացառապես էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով:
4. Նոտարական գրասենյակների գործունեություն
Խիստ անհրաժեշտ և հրատապ դեպքերում քաղաքացիներին սպասարկելու նպատակով յուրաքանչյուր օր Նոտարական պալատի կայքում կհրապարակվեն տվյալ օրը գործունեություն ծավալող նոտարի վերաբերյալ տվյալները:
Ծանոթություն: Արդարադատության նախարարության վերաբերյալ պաշտոնական լրահոսին կարող եք հետևել Նախարարության պաշտոնական կայքէջի և ֆեյսբուքյան էջի միջոցով:
14:39 20.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 20-ին կեսօրից հետո, 21-22-ին գիշերը և կեսօրից հետո, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 20-25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի […] ...
14:12 20.07.2025
Շիրակի մարզում 33-ամյա հարբած վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնինԵրեկ՝ հուլիսի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արևշատ գյուղում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Վահագն Էլբակյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Ռոման Ղազարյանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում […] ...
14:00 20.07.2025
Տավուշի մարզի Նավուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
13:34 20.07.2025
Իրանը և ԵՄ եռյակը համաձայնել են բանակցություններ վարել. TasnimԻրանը և ԵՄ եռյակ երկրները համաձայնության են եկել բանակցություններ վարել իրանական միջուկային հարցի շուրջ, բանակցությունների ժամանակն ու վայրը դեռևս անհայտ է, հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։ «Իրազեկ աղբյուրը Tasnim-ին հայտնել է, որ Թեհրանը համաձայնության է եկել եվրոպական երեք երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ՝ իրանական միջուկային հարցի շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ», – […] ...
13:14 20.07.2025
Վթարային ջրանջատում Երևանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 20-ին` ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Գոգոլ, Ռուբինյանց, Պ.Սեվակ, Ծարավ Աղբյուր, Դրո, Դ. Անհաղթ, Շավրոյան, Ռայնիս, Յաղուբյան, Յ. Լեփսիուսի, Ուսուբ-Բեկ Թեմուրյան, Նորաշխարհյան, Մ. Էմինենսկու, Մ. Էմինենսկու 1,2 փ., Բուսաբանական,Կ. Ուլնեցու, Կ. Ուլնեցու 1 նրբ., Կ. Ուլնեցու 2 նրբ., Կ. Ուլնեցու 3 նրբ., […] ...
12:50 20.07.2025
Իրանը և Ռուսաստանը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովումԻրանը և Ռուսաստանը հուլիսի 21-ին Կասպից ծովում կսկսեն CASAREX 2025 զորավարժությունները՝ երկու երկրների ռազմածովային ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անձնակազմի մասնակցությամբ, հաղորդում է Tasnim պետական լրատվական գործակալությունը։ «CASAREX-2025-ը, որոնք կանցկացվեն Կասպից ծովում երեք օր, տեղի կունենան Իրանի բանակի ռազմածովային ուժերի, ԻՀՊԿ-ի, Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի և Կասպյան տարածաշրջանի երկրների դիտորդների մասնակցությամբ», – ասվում է […] ...