Փոփոխություններ ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող դրույթներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+32.09 oC

Փոփոխություններ ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող դրույթներում

12:43 25.03.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ։

Որոշակի փոփոխություններ են կատարվել լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթներում։

Կառավարության որոշումը․

«Հիմք ընդունելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 6-րդ կետը «ազգային անվտանգության» բառերից հետո լրացնել «, պաշտպանության նախարարության» բառերով.
2) որոշման 8-րդ կետը «ազգային անվտանգության» բառերից հետո լրացնել «, պաշտպանության» բառով.
3) որոշման հավելվածում՝

ա. 23-րդ և 24-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«23. Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, առողջապահության բնագավառում լիազոր մարմնի կողմից իրականացվող միջոցառումների և դրանց վերաբերող տվյալների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան տրամադրած տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման)։

24. Զանգվածային լրատվության միջոցների կողմից սույն որոշման 23-րդ կետով նախատեսված հաղորդումներն առանց պաշտոնական տեղեկատվության հիմքի հրապարակելու դեպքում՝ ԶԼՄ-ները պետք է հրապարակեն պարետատան կողմից այդ հաղորդման մեջ պարունակող տեղեկությունների վերաբերյալ տրամադրված, հրապարակված հերքումը կամ պարզաբանումը՝ այն ստանալուց/հրապարակվելուց հետո 2 ժամվա ընթացքում։ Միաժամանակ, ԶԼՄ-երը պետք է ապահովեն վերջինիս տարածումը նույն հարթակներով, ինչ կիրառվել է հաղորդման հրապարակման ժամանակ։»․

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24.1-ին կետով.

«24.1. Օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների կողմից նոր տիպի կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ հրապարակված տեղեկատվական կամ վերլուծական նյութերի ամբողջական կամ մասնակի արտատպման դեպքում ԶԼՄ-ները պետք է հրապարակեն նյութի սկզբնաղբյուրը՝ նյութի վերնագրում։».
գ. 26-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը և Ռուսաստանը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում

12:50 20.07.2025

Իրանը և Ռուսաստանը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում

Իրանը և Ռուսաստանը հուլիսի 21-ին Կասպից ծովում կսկսեն CASAREX 2025 զորավարժությունները՝ երկու երկրների ռազմածովային ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անձնակազմի մասնակցությամբ, հաղորդում է Tasnim պետական լրատվական գործակալությունը։ «CASAREX-2025-ը, որոնք կանցկացվեն Կասպից ծովում երեք օր, տեղի կունենան Իրանի բանակի ռազմածովային ուժերի, ԻՀՊԿ-ի, Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի և Կասպյան տարածաշրջանի երկրների դիտորդների մասնակցությամբ», – ասվում է […] ...

Լևանդովսկին որոշել է վերադառնալ ազգային հավաքական

12:34 20.07.2025

Լևանդովսկին որոշել է վերադառնալ ազգային հավաքական

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շարունակելու է հանդես գալ Լեհաստանի ազգային հավաքականում՝ նորանշանակ գլխավոր մարզիչ Յան Ուրբանի ղեկավարությամբ։ Այս մասին հայտնում է Goal.pl-ը, փոխանցում է armsport.am-ը: Հարձակվողը չի պատրաստվում պայմաններ առաջադրել ավագի թևկապի վերադարձի վերաբերյալ, թեև այդ հարցը դեռևս քննարկման ենթակա է։ Լևանդովսկին ընդգծել է, որ իր վերադարձը հավաքական կախված չէ նրանից, թե ով կլինի ավագը։ […] ...

Գևորգ Պապոյանը Վայոց ձորում հետևել է մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին

12:14 20.07.2025

Գևորգ Պապոյանը Վայոց ձորում հետևել է մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին

Հուլիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են Վայոց ձորի մարզ՝ տեղում հետևելու մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին։ Այցի մեկնարկը Զառիթափ բնակավայրում էր, որտեղ նախարարները՝ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի և Վայլ խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի ուղեկցությամբ, ծանոթացել են շուրջ […] ...

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:54 20.07.2025

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս քաղաքի Հերացու, Շիրակի, Հանրապետության, Երևանյան փողոցների, Ռանչպար, Նորամարգ, Նոր Կյանք, Արալեզ, Ոսկետափ, Այգավան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Իրանում գրանցվել է 5.6 մագնիտուդով երկրաշարժ

11:34 20.07.2025

Իրանում գրանցվել է 5.6 մագնիտուդով երկրաշարժ

5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 21:37-ին՝ Իրանի Գորգան քաղաքից 46 կիլոմետր հեռավորության վրա, որի բնակչությունը կազմում է ավելի քան 244 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է երեք կիլոմետր խորության վրա։ Ավելի ուշ սեյսմոլոգները երկրաշարժի ուժգնությունը նվազեցրել են մինչև 5.4 մագնիտուդ։ Զոհերի կամ […] ...

Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

11:16 20.07.2025

Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ կիրակի օրը 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային դեպարտամենտը։ «Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.3 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի քաղաքային շրջանից 146 կիլոմետր արևելք», – ասվում է տարածաշրջանային շտաբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Գործակալության տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա։ […] ...

BACK_TO_TOP