Մեկանգամյա օգտագործման պլաստիկը կարգելվի. նախագիծը քննարկվում է ԱԺ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Մեկանգամյա օգտագործման պլաստիկը կարգելվի. նախագիծը քննարկվում է ԱԺ-ում

14:18 25.03.2020

Խորհրդարանը քննարկում է «Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2022-ի հունվարի 1-ից արգելել առևտրի իրականացման վայրերում և առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը և իրացումը` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը: Նախագիծը ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Նախագիծը երկար քննարկվել է կառավարության, նաև այս գործունեությամբ զբաղվող 44 արտադրողների և իրացման ցանցերի հետ: Առաջին փուլում ենթադրվում էր որ նախագիծը երկու փուլով կներկայացնենք: Ենթադրվում էր, որ առաջին փուլում վճար կսահմանվեր և երկրորդով արդեն արգելք կսահմանվեր,  բայց քանի որ երկար ճանապարհ անցավ և այն խնդիրը, որ դրել էինք` վճարից մինչև արգելք, նաև հասարակության վարքի փոփոխության դրսևորումներ ունեցանք, արդեն անցել ենք: Այսօր բավականին տարածված է բազմակի օգտագործման պարկերի օգտագործումը, հետևաբար՝ նախագծով առաջարկում ենք 2022-ի հունվարի 1-ից արգելել, իսկ այս ժամանակահատվածում այս ոլորտում գործունեություն ծավալող տնտեսություններին հնարավորություն տալ վերապրոֆիլավորվելու և դիրքավորվելու նոր ձևավորվող շուկայում, դա կլինի կենսաքայքայվող պլաստիկի արտադրություն, թուղթ, պարկեր, թե այլ բան»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այս ոլորտում գործունեություն ծավալողները մրցակցային առավելություն կստանան նաև ԵԱՏՄ շուկայում:

Պատգամավոր Գևորգ Պապոյանը խնդրեց պարզաբանել, թե ինչ է նշանակում մինչև 50 միկրոն հաստությունը, արդյոք խոսքը մեզ ծանոթ տոպրակների մասին է: Ի պատասխան՝ նախարարը պարզաբանեց, որ խոսքը մեզ ծանոթ սուպերմարկետներում և առևտրի ցանցում վաճառվող տոպրակների մասին է, որոնք բոլորն էլ 50 միկրոնից ցածր են, այսինքն՝ բազմակի օգտագործումները ավելի շատ են, և այս նախագծով արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկը:

«Ավելի քան 120 երկրում այս պահին այս կամ այն կերպով իրականացվում են պլաստիկի արգելման գործողություններ, քանի որ ֆիզիկական աղտոտումից բացի՝ պլաստիկի քայքայման հետևանքով այդ միկրոպլաստիկը մտնում է նաև սննդային շղթա, կան կենդանիների, թռչունների, նույնիսկ ձկների մեջ, և ունեն որոշակի կանցերոգեն հատկություններ: Ամբողջ աշխարհը գնում է մեկանգամյա պլաստիկի արգելման ուղղությամբ»,- պարզաբանեց նախարարը:

Էրիկ Գրիգորյանը նաև ասաց, որ հաջորդ փուլում կանդրադառնան շշերին, իսկ ԱԺ նախագահին արդեն դիմել է խորհրդարանում պլաստիկ շշերը փոխարինել ապակյա շշերով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը մեղադրել է Օբամային ընտրակեղծիքների մեջ

10:57 20.07.2025

Թրամփը մեղադրել է Օբամային ընտրակեղծիքների մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում մեղադրել է Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբամային 2016 թվականի ընտրություններում խարդախության մեջ։ Թրամփը գովաբանել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդի և Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հարիսոն Ֆիլդսի ելույթը Fox News-ի եթերում: Թրամփի խոսքով՝ նրանք «ֆանտաստիկ կերպով խոսել են Օբամային և «ավազակներին» քրեական հետապնդման ենթարկելու […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 20-ին

10:28 20.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 20-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ:   ...

Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին

10:12 20.07.2025

Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին

Հուլիսի 19-ին` ժամը 19։14-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» կոչվող արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

10:00 20.07.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […] ...

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր

23:59 19.07.2025

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

23:43 19.07.2025

Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

Ավարտվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ • Ոսկե ծիրան Ֆիումե կամ մա՛հ, ռեժ․ Իգոր Բեզինովիչ • Արծաթե ծիրան Սուրբ էլեկտրականություն, ռեժ․ Տատո Կոթեթիշվիլի • Հատուկ հիշատակում Դանդաղ այրվող հողի երգեր, ռեժ․ Օլհա Ժուրբա Ծիրանի կորիզ • Ոսկե ծիրան Մայրենիքը, ռեժ․ Գոռ Առուշանյան • Արծաթե ծիրան Օձի ապուրը, […] ...

BACK_TO_TOP