18:24 25.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց՝ արդյո՞ք մտադիր են «վարկային արձակուրդ» տալ սպառողական վարկերի դեպքում: Այս հարցը զայրացրեց վարչապետին: Նա խորհուրդ տվեց՝ առաջարկել յուրաքանչյուր քաղաքացու 10 հազար կամ, ավելի լավ է, 50 հազար դոլար տալ:
«Ձե՞ռ եք առնում, տպավորություն է, որ դուք նենց բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալիս: Գնացե՛ք ձեր շրջապատի, միջավայրի հարստությունը բաժանեք մարդկանց, հերիք է, հա՞»,- ասաց նա:
Ուրիխանյանն արձագանքեց.
«Պարո՛ն վարչապետ, Դուք անհարգալից վերաբերմունք տեսե՞լ եք իմ կողմից, բա «ձեռ եք առնում»-ը ո՞րն է: Յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, մտահոգություն արտահայտել: Այդ մարդիկ «լեն օրվանից» չեն գնում, սպառողական վարկ վերցնում: Դուք չեք ուզում իմ մեկնած ձեռքը՝ աջակցության ձեռքը բռնել, ինձ ուրիշ բաներ եք ասում, ես ասում եմ՝ եկեք՝ որոնենք տարբերակներ»:
Վարչապետը նշեց.
«Դուք անցյալ անգամ խանութների ծեծկռտուքի տեսարաններ էիք նկարագրում, մինչև էդ խանութ ուղարկեցինք, ֆոտոներն եկան, այստեղ չէիք, բա պատգամավորը վեր կենա ԱԺ-ում քննարկման ժամանակ ասի՝ ա՞րև, թե՞ արևիկ: Դուք ասում եք՝ սպառողական վարկեր, ես 2012-ից պատգամավոր եմ, ինչ գնել ենք, սպառողական վարկով ենք գնել, կասե՞ք՝ ինձ ինչո՞ւ պիտի «վարկային արձակուրդ» տային: Ինչ վերաբերում է իմ ասած «կոպեկ-կոպեկ» հետ բերելուն, այո՛, կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու»:
18:48 19.07.2025
Ամփոփվել է Իրավունքի ամառային դպրոցի առաջին շաբաթըԻրավունքի ամառային դպրոցի առաջին շաբաթն անցավ ակտիվ ու բովանդակալից մթնոլարտում: Մասնակիցները հնարավորություն ունեցան ուսումնասիրել տարբեր իրավական թեմաներ: Շարունակում ենք առաջ շարժվել՝ նոր գիտելիքներով ու մոտիվացիայով։ Մանրամասները՝ ՀՀ արդարադատության նախարարության տեսանյութում։ ...
18:40 19.07.2025
Լուլա դա Սիլվա. ԱՄՆ գործողությունները խաթարում են պետական ինքնիշխանության սկզբունքներըԱՄՆ-ի միջամտությունը այլ երկրների ներքին գործերին անընդունելի է, քանի որ այն վնասում է նրանց ինքնիշխանությանը, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Պետության ղեկավարը աջակցության խոսքեր է հղել Հանրապետության Գերագույն դատարանի դատավորներին, որոնց նկատմամբ ԱՄՆ իշխանությունները նախկինում վիզային սահմանափակումներ էին սահմանել Բրազիլիայի նախկին առաջնորդ Ժաիր Բոլսոնարոյի ընթացող դատավարության պատճառով։ Քաղաքական գործիչը մեղադրվում է […] ...
18:32 19.07.2025
Լոս Անջելեսում մեքենաների բախման հետևանքով զոհերի թիվն աճել էԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով վիրավորների թիվը հասել է 30-ի, հայտնում է քաղաքի հրշեջ ծառայությունը։ Շաբաթ օրը ծառայությունը հայտնել էր, որ Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ՝ վիրավորելով ավելի քան 20 մարդու։ Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում է ծառայության 124 աշխատակից։ Նախնական հետաքննության արդյունքների համաձայն՝ մեքենայի վարորդը կորցրել է […] ...
18:20 19.07.2025
Դանիան մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի պատճառով. BerlingskeԴանիայի կառավարությունը մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի վերաբերյալ՝ կապված ուկրաինական պաշտպանական ընկերությունների արտադրական օբյեկտները իր տարածքում տեղակայելու ծրագրերի հետ, հաղորդում է Berlingske թերթը՝ հղում անելով Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենին։ «Ուկրաինան պատմականորեն մեծ խնդիրներ է ունեցել կոռուպցիայի հետ կապված։ Ինչպես խոստովանում է Տրոլս Լունդ Պոուլսենը, սա այն բանն է, որը մտահոգում է Դանիայի կառավարությանը», – […] ...
18:10 19.07.2025
ԱՄՆ-ում ներգաղթյալներին տեղավորելու համար վրանային քաղաքներ կկառուցվենԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) նախատեսում է վրաններ տեղադրել անօրինական ներգաղթյալներին պահելու համար՝ արտաքսման տեմպերը արագացնելու նպատակով, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր ձեռք բերած ներքին փաստաթղթերին։ Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները պարզել են, որ անօրինական ներգաղթյալներին տեղավորելու վայրերի սահմանափակ թիվը խանգարում է նրանց ավելացնել իրենց արտաքսման մակարդակը։ Նրանք […] ...