20:12 25.03.2020
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ ողջ տարածքում գործում է անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշումը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։ Քաղաքացիներն իրենց մոտ պարտադիր պետք է ունենան Պարետի որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրություն և անձը հաստատող փաստաթուղթ, որոնց բացակայությունը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։ Մարտի 25-ին ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները փողոցներում իրականացրել են ստուգումներ։ Հայտնաբերվել են մի շարք քաղաքացիներ, որոնք չեն ունեցել հիշյալ գրությունը։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Այն անձինք, ովքեր չեն ունեցել անձը հաստատող փաստաթուղթ, ներկայացվել են տարածքային ստորաբաժանումներ, որտեղ ճշտվել է նրանց ինքնությունը և կազմվել են արձանագրություններ։
Ժամը 19-ի դրությամբ 78 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, 40-ը՝ մայրաքաղաքում, 38-ը՝ մարզերում։ 659 վարորդ անձնական տրանսպորտային միջոցներով տեղափոխել է թույլատրված քանակից ավելի ուղևոր, որոնք իջեցվել են մեքենաներից։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել նաև կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 6 վարորդի նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ։
Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100-ից 250 հազար դրամի չափով: Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։
17:53 19.07.2025
Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասըՈւկրաինան Ավստրալիայից ստացել է M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Փոխանցված 49 տանկերի մեծ մասն արդեն իսկ ծառայության մեջ է Ուկրաինայի զինված ուժերում», – գրել է նա։ Շմիհալի խոսքով՝ մնացած մեքենաները կժամանեն «առաջիկա ամիսներին»։ «Այս […] ...
17:45 19.07.2025
Լոնդոնում բողոքի ցույց է տեղի ունենում պաղեստինամետ շարժման արգելքի դեմԼոնդոնի ոստիկանությունը սկսել է ձերբակալել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկված պաղեստինամետ «Պաղեստինի գործողություն» շարժման աջակցության ցույցի մասնակիցներին։ «Ոստիկանության աշխատակիցները միջամտել են, և ձերբակալություններ են տեղի ունենում», – ասվում է Սքոթլանդ Յարդի հայտարարության մեջ: Մարդկանց տեղափոխում են ոստիկանական մեքենաներ Խորհրդարանի հրապարակի տարածքում: Այնտեղից ցուցարարները մտադիր են անցնել Վեստմինստերյան կամուրջը և, շրջան կազմելուց հետո, անցնել Թեմզան Վաթեռլոո կամրջով […] ...
17:36 19.07.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզի Մ-2 Ելփին – Չիվա 6.4 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհի շինհրապարակ։ Մանրամասները՝ նախարարության տեսանյութում։ ...
17:30 19.07.2025
Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացրել ենԵգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը հայտնել է, որ Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացվել է։ «Զբոսաշրջության և հնությունների նախարարությունը, որը ներկայացված է Հնությունների Գերագույն խորհրդի կողմից, Իսպանիայի կառավարության հետ համագործակցությամբ ավարտել է Գիզայի երեք բուրգերի (Քեոփսի, Խաֆրեի և Միկերինոսի) ներքին լուսավորության թարմացման նախագիծը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ արդիականացման համար օգտագործվել են […] ...
17:18 19.07.2025
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան չի ընդունի Ուկրաինայի համար նախատեսված ԵՄ բյուջենՀունգարիան չի ընդունի Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի առաջարկը, քանի որ այն նախատեսում է հունգարական գումարի հատկացում Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ առաջարկելով Բրյուսելին լուրջ ընդունել Բուդապեշտի նախազգուշացումը։ «Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը հունգարական գումար է ուղարկում Ուկրաինային։ Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը կործանում է […] ...