19:50 06.06.2018
Հայաստանի Ամերիկյան համալսարանում այսօր տեղի է ունեցել «Ավրորա» մարդասիրական ամենամյա մրցանակի այս տարվա հավակնորդներ Չո Լա Աունի, Հեկտոր Թոմաս Գոնսալեսի և Սունիտա Քրիշնանի հետ հանդիպումը: «Ավրորայի» հերոսները պատմել են իրենց կյանքի պատմությունը, պատասխանել ներկաների հարցերին:
Սունիտա Քրիշնանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում ջերմ հյուրընկալության և սիրո համար, այնուհետ, ներկայացնելով իր կյանքի պատմությունը, ասաց, որ երբ 15 տարեկան է եղել, իրեն ութ տղամարդ բռնաբարել է, և այդ դեպքից հետո հասարակությունը երես է թեքել իրենից:
«Ամոթի, ցավի և չգործած հանցանքի զգացում կար: Ամենավատն այն էր, ինչ տեղի ունեցավ բռնաբարությունից հետո: Ես դպրոցում, ընտանիքում և հասաարկությունում օրինակելի էի մինչ այդ դեպքը, սակայն հետո ամեն ինչ փոխվեց, հասարակությունը ինձ մերժեց: Ես ինձ ջախջախված էի զգում: Ես, զոհ լինելով, զոհականացվում էի: Ինձ հանցագործի պես էին վերաբերվում, իսկ ես չէի հասկանում, թե իմ հանցանքը որն է:
Այդ վերաբերմունքը խոր զայրույթ արթնացրեց, և ես որոշեցի իմ էներգիան կենտրոնացնել սեռական ոտնձգությունների ենթարկված մարդկանց իրավունքների պաշտպանությամբ»,- պատմեց Քրիշնանը և հավելեց, որ բոլորս, գիտակցաբար կամ անգիտակցաբար, մեր անգործությամբ նպաստում ենք այդ ահավոր արարքների կատարմանը ամբողջ աշխարհում, ուստի պետք է հանդուրժող լինենք բոլորի հանդեպ:
Սունիտա Քրիշնանը պատմեց նաև, որ ինքը և իր գործընկերները պարբերաբար ճնշումների են ենթարկվում հասարակության և իշխանությունների կողմից:
«Բայց «Ավրորայի» արձագանքը մեզ չափազանց ոգևորեց, քանի որ այնտեղ մեր հասարակությունը մեզ մերժում է, իսկ Հայաստանում մեզ ասում են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք և մեր գործը գնահատում են»,- ուրախությամբ ասաց Սունիտա Քրիշնանը:
Նշենք, որ Սունիտա Քրիշնանը Հնդկաստանից է, նա «Փրաջվալա» կազմակերպության համահիմնադիրն է։
Խմբակային բռնաբարության ենթարկված, սակայն հետագայում կանանց իրավունքների ակտիվիստ այս կինը ցավը վերածել է ներշնչանքի աղբյուրի, որպեսզի փրկի և հասարակություն վերաինտեգրի սեռական թրաֆիքինգի և հարկադիր մարմնավաճառության զոհերին՝ ստեղծելով մի կազմակերպություն, որը դրական ազդեցություն է գործել ավելի քան 17.800 կանանց և երեխաների կյանքում։
21:50 25.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելՄայիսի 25-ին` ժամը 17:36-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորատուս գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 32-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...
21:00 25.05.2025
Երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի «Մեծ թատրոնի» լեգենդար բալետային ներկայացումները. քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 6-ին և 7-ին` ժամը 20:00-ին, Թումանյանի անվան զբոսայգում երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի Մեծ թատրոնի լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումները: Հանդես կգան Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի առաջատար արտիստները, ովքեր այդ օրերին ելույթ կունենան Երևանում: Մուտքն ազատ է: ...
20:33 25.05.2025
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Անդրկովկասում իրավիճակի կարգավորումը. Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացըԹուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 25-27-ը կայանալիք հանդիպմանը նախատեսվում է, ի թիվս այլ հարցերի, մանրամասն քննարկել Անդրկովկասում առկա իրավիճակն ու համագործակցության խորացումը, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցության և հաղորդակցությունների ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Ռուսաստանի արտաքին քաղաքական […] ...
20:02 25.05.2025
26-ամյա Վալվերդեի մոտ օստեոխոնդրոզ է ախտորոշվելՄադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի բժշկական զննման արդյունքները։ 26-ամյա ուրուգվայցու մոտ ախտորոշվել է գոտկասրբոսկրային օստեոխոնդրոզ։ Վերականգնման ժամկետների մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել։ Այս մրցաշրջանում Վալվերդեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 58 խաղում խփել է ինը գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Հունիսի 18-ին մադրիդյան թիմը կանցկացնի իր առաջին խաղը 2025 […] ...
19:41 25.05.2025
Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվելՇվեյցարական Ալպերում Ռիմփֆիշխորն լեռան մոտ հինգ մարդու դի է հայտնաբերվել, կիրակի օրը հայտնել է Շվեյցարիայի Վալե կանտոնի ոստիկանությունը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ լեռնագնացները դահուկներ են հայտնաբերել լեռան ստորոտում։ Դահուկների տերերին չգտնելուց հետո նրանք կապ են հաստատել փրկարար ծառայության հետ։ «Մայիսի 24-ին լեռնագնացները կապվել են փրկարար ծառայության հետ՝ լեռան գագաթից մոտ 4000 մետր բարձրության վրա լքված դահուկներ […] ...
19:17 25.05.2025
Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...