16:36 27.03.2020
Արցախի ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման և ընտրությունների դիտարկման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.
«Հիմք ընդունելով ԱՀ կառավարության «Արցախի Հանրապետության ողջ տարածքում հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին» 2020թ մարտի 26-ի թիվ 202-Ա որոշումը, ԱՀ-ում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման նպատակով՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ժամանակավոր դադարեցնում է հանրային իշխանության մարմիններից և նրանց ենթակայության տակ գործող, ինչպես նաև այլ կազմակերպություններից բոլոր տեսակի գրությունների թղթային տարբերակով ընդունումը և անցնում հեռավար (առցանց) գործունեության իրականացմանը։
Միևնույն ժամանակ Պաշտպանը հորդորում է քաղաքացիներին իրենց դիմում-բողոքները չներկայացնել թղթային տարբերակով՝ օգտվելով առցանց ու հեռախոսազանգով դիմելու հնարավորություններից:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող դիմում-բողոքները և այլ տեսակի փաստաթղթերը խնդրում ենք ուղարկել առցանց՝ https://artsakhombuds.am/hy/complaint կայք էջի դիմումաձևով, www.facebook.com/ArtsakhOmbuds/ ֆեյսբուքյան էջի և [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով:Պարզաբանումների համար կարող եք զանգահարել 116 անվճար կարճ կամ 047979048, 047979049 հեռախոսահամարներով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2020թ. մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների օրն ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, Պաշտպանի իրավասությունների սահմաններում քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանությունը և մարդու իրավունքների մշակույթը երաշխավորելու նպատակով, իրականացնելու է ընտրական գործընթացների դիտարկում:Ընտրական իրավունքների իրացման հետ խնդիր ունեցող անձինք Պաշտպանի աշխատակազմի հետ կարող են կապ հաստատել 116 կարճ հեռախոսահամարով: Դիտարկման և բողոքների քննարկման ընթացքում ուշադրության ներքո կլինեն ինչպես ընտրություններին մասնակցող անձանց, այնպես էլ լրագրողների ու դիտորդների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը: Պաշտպանի աշխատակազմն արագ արձագանքելու է ստացված բողոքներին և անհրաժեշտության դեպքում հանդես է գալու հրապարակային հայտարարություններով:
Պաշտպանի աշխատակազմը նաև հետևում է նախընտրական քարոզարշավի ընթացքին, առ այսօր ստացել ու արձանագրել է որոշ խնդիրներ, որոնք ընտրություններից հետո կամփոփվեն ու կհրապարակվեն՝ համապատասխան առաջարկների հետ համատեղ»:
10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին12:10 04.05.2025
Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՄայիսի 5-ին՝ ժամը 10:30-ից, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ և 25-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է հաղորդագրության […] ...
11:30 04.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
11:21 04.05.2025
Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներՄայիսի 4-ին, ժամը 09:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 48 երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է […] ...
11:10 04.05.2025
Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան Հաղթանակի օրվա կապակցությամբՍի Ծինփինը մայիսի 7-10-ը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան և կմասնակցի Հաղթանակի օրվա միջոցառումներին։ Պուտինն ու Սի Ծինփինը մի շարք երկկողմ միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր կստորագրեն Չինաստանի ղեկավարի՝ Ռուսաստանի Դաշնություն՝ Կրեմլ այցի ընթացքում։ ...
10:50 04.05.2025
Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 5-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
10:30 04.05.2025
Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն էՀայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Լիմայում շարունակվող պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում մրցեցին 89 կգ քաշային երիտասարդ ծանրորդները, որտեղ Հայաստանի ընտրանու անդամ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 153 կգ ու 158 կգ, իսկ հրումում նա գլխավերևում պահեց 184 կգ: Երկամարտի 342 կգ արդյունքով` […] ...