Քիմ Քարդաշյանի հրապարակած տեսանյութը բարկացրել է թուրքերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+16.09 oC

Քիմ Քարդաշյանի հրապարակած տեսանյութը բարկացրել է թուրքերին

23:14 27.03.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել էր մի տեսանյութ, որը նրան հետևող թուրքերից շատերի սրտով չի եղել:

Ինստագրամում 163 մլն հետևորդ ունեցող աստղը, որ կարանտինի օրերին շատերի նման ինքնամեկուսացվել է տանը, արևելյան հայտնի ուտեստ՝ լահմաջո է պատվիրել։

Տեսանյութում Քարդաշյանը հարցրել է, թե արդյո՞ք գիտեն ինչ է լահմաջոն և ասել է, որ այն «հայկական պիցցա» է։

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Թուրքիայում նույնպես շատ տարածված լահմաջոյի մասին տեսանյութը խիստ զայրացրել է թուրք օգտատերերին։ Նրանք տարբեր մեկնաբանություններ են գրել Քարդաշյանի լուսանկարների տակ։ Քարդաշյանի տեսանյութին արձագանքել են նաև Թուրքիայում հայտնի երգչուհիներ Դեմեթ Աքալընը և Էբրու Փոլաթը։

Աքալընը Քարդաշյանի հրապարակած լուսանկարի տակ անգլերեն գրել է․ «Լահմաջոն թուրքական է», իսկ Փոլաթը թուրքերեն է գրառումն արել․ «Լահմաջոն հայկական պիցցա չէ, հարգելիս»։

Նշենք, որ լահմաջոն հաճախ անվանում են հայկական և արաբական պիցցա։ Այն լայն տարածում ունի նաև Թուրքիայում։

Քարդաշյան քույրերը, ինչպես հայտնի է, հաճախ են հարուցում թուրք օգտատերերի զայրույթը համացանցում։ Հատկապես ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը ցուցաբերած աջակցությունից հետո Քարդաշյան քույրերը հաճախ են թիրախավորվում թուրքերի կողմից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին դժգոհել է, որ Արևմուտքը չի ցանկանում Ռուսաստանի պարտությունը

12:55 17.05.2024

Զելենսկին դժգոհել է, որ Արևմուտքը չի ցանկանում Ռուսաստանի պարտությունը

Արևմտյան երկրները բավարար օգնություն չեն ցուցաբերում Ուկրաինային, քանի որ չեն ցանկանում «Ռուսաստանի պարտությունը» հակամարտությունում։ Այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացի լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքերը մեջբերում է РБК-Ուկրաինան։ «Ես կարծում եմ, որ գործընկերները վախենում են՝ Ռուսաստանի Դաշնությունը կպարտվի»,- ասել է նա։ Նա հավելել է, որ Արևմուտքը կարծում է, որ նման զարգացումը կհանգեցնի […] ...

Սլովակիայի վարչապետն այժմ կյանքի և մահվան սահմանին է․ Օրբան

12:35 17.05.2024

Սլովակիայի վարչապետն այժմ կյանքի և մահվան սահմանին է․ Օրբան

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն գտնվում է շատ ծանր վիճակում, հայտարարել է նրա հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանը։ Նրան մեջբերում է Index.hu-ն։ «Վարչապետն այժմ կյանքի և մահվան սահմանին է», – ասել է Վիկտոր Օրբանը՝ հավելելով, որ այս մահափորձը հզոր հարված է Հունգարիային։ Օրբանը Ֆիցոյին մաղթել է շուտափույթ ապաքինում ...

Արարատ Միրզոյանը մասնակցում է Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

12:26 17.05.2024

Արարատ Միրզոյանը մասնակցում է Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

Ստրասբուրգ աշխատանքային այցի երկրորդ օրվա մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին: Նիստին ընդառաջ նախարար Միրզոյանին ողջունել են ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը և ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող Լիխտենշտեյնի ԱԳ նախարար Դոմինիկ Հասլերը: Հաջորդիվ տեղի է ունեցել բոլոր մասնակիցների համատեղ լուսանկարահանում: ...

Թուրքիան մայիսից ամբողջությամբ դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ

12:23 17.05.2024

Թուրքիան մայիսից ամբողջությամբ դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ

Թուրքիայի առևտրի նախարարության ղեկավար Օմեր Բոլաթը հաստատել է, որ իր երկրի առևտուրն Իսրայելի հետ ամբողջությամբ դադարեցվել է մայիսի 2-ից։ «Իսրայելի հետ արտահանման-ներմուծման գործարքներն ամբողջությամբ դադարեցվել են մայիսի 2-ից: Այս հարցում մեր դիրքորոշումը պարզ է և հայտնի. հեռուստաալիքով: Բոլաթն ավելի վաղ ասել էր, որ Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու թուրքական կառավարության որոշումը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, […] ...

Լուկաշենկոն Ալիևի ուղեկցությամբ այցելել է Ֆիզուլի

11:55 17.05.2024

Լուկաշենկոն Ալիևի ուղեկցությամբ այցելել է Ֆիզուլի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարած պետական ​​այցի շրջանակներում այցելել է Ֆիզուլի։ Այս մասին հայտնում է BelTA գործակալությունը։ Լուկաշենկոյի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆիզուլի քաղաքում։ Օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով իր բելառուս գործընկերոջը պատմել է այդ տարածքների վերականգնման և զարգացման ուղղությամբ ընթացող աշխատանքների և նոր ենթակառուցվածքների կառուցման մասին։ ...

Ֆրանսիայում կրակել են զինված տղամարդու վրա, ով փորձել է հրկիզել սինագոգը

11:38 17.05.2024

Ֆրանսիայում կրակել են զինված տղամարդու վրա, ով փորձել է հրկիզել սինագոգը

Ֆրանսիայի ազգային ոստիկանության ներկայացուցիչները վնասազերծել են զինված տղամարդուն, ով մտադիր էր այրել սինագոգը հյուսիսային Ռուեն քաղաքում, ուրբաթ օրը «X» սոցիալական ցանցում հայտնել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանինը։ «Այսօր վաղ առավոտյան ազգային ոստիկանության աշխատակիցները Ռուանում վնասազերծել են զինված տղամարդու, ով, ըստ երևույթին, ցանկանում էր հրկիզել քաղաքի սինագոգը», – գրել է նա: Նախարարը նշել է ոստիկանների […] ...

BACK_TO_TOP