Սփյուռքի նախարարն ընդդեմ պատվերով հոդվածների. այս տարի պետբյուջե կվերադարձվի ավելի քան 3 մլն ՀՀ դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+23.09 oC

Սփյուռքի նախարարն ընդդեմ պատվերով հոդվածների. այս տարի պետբյուջե կվերադարձվի ավելի քան 3 մլն ՀՀ դրամ

22:15 06.06.2018

ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել է պատվերով հոդվածների՝ «անընդունելի և ոչ պրոֆեսիոնալ պրակտիկայի» դադարեցման մասին: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.

«Շարունակելով ուսումնասիրել ՀՀ սփյուռքի նախարարության ֆինանսական հարցերը՝ աչքի անցկացրի «Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների, հրապարակումների, տեսահոլովակների պատրաստում և հեռարձակում, ձեռքբերում և բազմացում հոդվածի ֆինանսական բացվածքը» 2018 թվականի առաջին հինգ ամիսների համար, որտեղ մի շարք ուշագրավ թվեր ու տվյալներ կային:

Մասնավորապես, ըստ բացվածքի՝ այս տարի սփյուռքի նախարարությունն ընդհանուր 6 լրատվամիջոցի 40 հոդվածի պատվեր է տվել, ինչի համար վերջիններիս վճարել է 1 մլն 260 հազար ՀՀ դրամ, այն է՝ միջինը 31.500 դրամ մեկ հոդվածի համար: Ընդհանուր առմամբ, այս տարի նախատեսվում էր ծախսել 4 մլն 300 հազար դրամ: Հատ առ հատ նայելով բոլոր այդ հոդվածները՝ կարող եմ պնդել, որ դրանք կարելի էր տարածել որպես մամուլի հաղորդագրություն, ինչի արդյունքում տեղեկությունն առավել մեծաթիվ լրատվամիջոցներում տեղ կգտներ ու անհամեմատ ավելի մեծ լսարան կապահովեր:

Բովանդակության մասով էլ կարելի է միանշանակ ասել՝ այն, ինչ կար հոդվածներում, դուք կարդում եք իմ ֆեյսբուքյան ամենօրյա ամփոփումներում: Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, խնդրեմ, կոնկրետ օրինակ. դիցուք, այսօր ընդունել եմ որևէ մի երկրի դեսպանի, և ահա սույն լուրն ընդամենը 2 պարբերությամբ ներկայացվում է հոդվածում և դրա համար մենք վճարում ենք 31.500 դրամ: Այսպիսով, այն բանի համար, ինչը կարելի էր անել սփյուռքի նախարարության ռեսուրսներով, առանց հավելյալ մեկ դրամ իսկ ծախսելու, Հայաստանի հարկատուներին արժեցել է 1 մլն դրամից ավել, այն էլ՝ ընթացիկ տարվա միայն առաջին հինգ ամիսների համար:

Հայտարարում եմ, որ իսկույն ևեթ դադարեցնում ենք այս անընդունելի և ոչ պրոֆեսիոնալ պրակտիկան: Եվ սրա արդյունքում միայն 2018 թվականի համար մենք պետական բյուջե ենք վերադարձնում 3 մլն 40 հազար ՀՀ դրամ: Ցանկանում եմ հատուկ շեշտել, որ այս հարցում մեր խնդիրը լրատվամիջոցների հետ չէ, այլ խնդիրը պետական բյուջեի մսխումն է ու դրամական միջոցների անարդյունավետ օգտագործումը, ինչը դեմ է մեր աշխատանքի փիլիսոփայությանն ու սկզբունքներին»:

https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/465868160544986

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արեգակի վերևում հայտնաբերվել է Երկիր մոլորակից մեծ թռչնանման օբյեկտ

21:30 25.05.2025

Արեգակի վերևում հայտնաբերվել է Երկիր մոլորակից մեծ թռչնանման օբյեկտ

Գիտնականները աստղադիտակի միջոցով Արեգակի վերևում հայտնաբերել են մի օբյեկտ, որը հիշեցնում է մոտ 150 հազար կմ «թևի» չափս ունեցող թռչուն։ Այս մասին հաղորդում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի կայքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «LASCO աստղադիտակներից մեկից երեկ ստացվել է գեղեցիկ և ինչ-որ չափով առեղծվածային նկար՝ «թռչուն» կամ «թռչող սարք» հիշեցնող, որն […] ...

Երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի «Մեծ թատրոնի» լեգենդար բալետային ներկայացումները. քաղաքապետարան

21:00 25.05.2025

Երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի «Մեծ թատրոնի» լեգենդար բալետային ներկայացումները. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 6-ին և 7-ին` ժամը 20:00-ին, Թումանյանի անվան զբոսայգում երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի Մեծ թատրոնի լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումները: Հանդես կգան Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի առաջատար արտիստները, ովքեր այդ օրերին ելույթ կունենան Երևանում: Մուտքն ազատ է: ...

ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Անդրկովկասում իրավիճակի կարգավորումը. Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը

20:33 25.05.2025

ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Անդրկովկասում իրավիճակի կարգավորումը. Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը

Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 25-27-ը կայանալիք հանդիպմանը նախատեսվում է, ի թիվս այլ հարցերի, մանրամասն քննարկել Անդրկովկասում առկա իրավիճակն ու համագործակցության խորացումը, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցության և հաղորդակցությունների ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Ռուսաստանի արտաքին քաղաքական […] ...

26-ամյա Վալվերդեի մոտ օստեոխոնդրոզ է ախտորոշվել

20:02 25.05.2025

26-ամյա Վալվերդեի մոտ օստեոխոնդրոզ է ախտորոշվել

Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի բժշկական զննման արդյունքները։ 26-ամյա ուրուգվայցու մոտ ախտորոշվել է գոտկասրբոսկրային օստեոխոնդրոզ։ Վերականգնման ժամկետների մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել։ Այս մրցաշրջանում Վալվերդեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 58 խաղում խփել է ինը գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Հունիսի 18-ին մադրիդյան թիմը կանցկացնի իր առաջին խաղը 2025 […] ...

Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել

19:41 25.05.2025

Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել

Շվեյցարական Ալպերում Ռիմփֆիշխորն լեռան մոտ հինգ մարդու դի է հայտնաբերվել, կիրակի օրը հայտնել է Շվեյցարիայի Վալե կանտոնի ոստիկանությունը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ լեռնագնացները դահուկներ են հայտնաբերել լեռան ստորոտում։ Դահուկների տերերին չգտնելուց հետո նրանք կապ են հաստատել փրկարար ծառայության հետ։ «Մայիսի 24-ին լեռնագնացները կապվել են փրկարար ծառայության հետ՝ լեռան գագաթից մոտ 4000 մետր բարձրության վրա լքված դահուկներ […] ...

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահը

19:17 25.05.2025

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...

BACK_TO_TOP