16:44 28.03.2020
Այսօր առցանց հարթակում քննարկում է տեղի ունեցել «COVID-19. Մարտահրավեր համընդհանուր վախին» թեմայով, որին մասնակցել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Լոնդոնի կայսերական քոլեջի Համաշխարհային առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, լորդ Արա Դարզին, ճապոնական McKinsey and Company ընկերության կառավարող գործընկեր Անդրե Անդոնիանը, COVID-19 վիրուսի հարցով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ պատվիրակ Դեյվիդ Նաբարոն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
Քննարկման սկզբում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ պատվիրակն ընդգծել է իրարից առնվազն 2 մ հեռավորություն պահպանելու, մեկուսանալու կարևորությունը: Դեյվիդ Նաբարոն նաև շեշտել է, որ հիվանդության տարածման տեմպերը նվազեցնելու համար շատ կարևոր է վարակման շղթայի կոտրումը վիրուսի տարածման նախնական փուլում: ԱՀԿ-ի հատուկ պատվիրակը նաև խոսել է պատվաստանյութի ստեղծման մասին:
«Ներկայիս իրավիճակը կարող է փոխվել, երբ հասանելի լինի լայնորեն կիրառվող պատվաստանյութ: Այս պահին մենք չգիտենք՝ արդյո՞ք COVID-19 վիրուսով հիվանդացած մարդը կրկնակի վարակման նկատմամբ մշտական իմունիտետ ձեռք է բերում, թե՞ ոչ: Իսկ կորոնավիրուսը և դրա իմունային պատասխանը, ինչպես գիտենք, շատ լուրջ մարտահրավեր է, որովհետև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակելն այնքան էլ հեշտ հարց չէ, իսկ կորոնավիրուսների նկատմամբ իմունիտետի ձևավորումը շատ տարբեր է՝ հաշվի առնելով կորոնավիրուսի այն տեսակները, որոնց մենք ծանոթ ենք:
Մենք նաև չգիտենք՝ արդյո՞ք այս վիրուսը ժամանակի ընթացքում կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ երիտասարդների համար, քանի որ, օրինակ՝ Իտալիայից ստացված նախնական տվյալների համաձայն՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում ավելի մեծ է երիտասարդների թիվը, քան մի քանի այլ երկրներում,- ասել է COVID-19 վիրուսի հարցով ԱՀԿ հատուկ պատվիրակ Դեյվիդ Նաբարոն:
Նաբարոն նաև ընդգծել է կորոնավիրուսի դեմ պայքարում տարբեր պետությունների համագործակցության, միասնական ռազմավարության մշակման կարևորությունը:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...