19:59 30.03.2020
Այն միջոցառումները, որոնք կատարվում են Շիրակի մարզում խստացված ռեժիմի պահանջները պահպանելու համար, բավարար են: Այս մասին SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Շիրակի մարզի բնակիչների մեծ մասը, ըստ մարզային օպերատիվ շտաբի դիտարկումների, ենթարկվում է խստացված ռեժիմի պահանջներին, բայց այն խախտողներ կան: Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է տվյալներ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի հագեցվածության, մարզում հաստատված դեպքերի և տնտեսական գործունեության տեսակների մասին, որոնք, պարետի որոշմամբ, աշխատելու իրավունք են ստացել:
Գրեթե դատարկ փողոցներ, որտեղ շատ քիչ անցորդներ են ու հսկող ոստիկաններ…
Վիճակը Գյումրիում այսպիսին է սկսած խստացված ռեժիմի սահմանման օրվանից: Մարդիկ գիտակցաբար տեղաշարժը սահմանափակել են: Սրանում Պետրոսյանը ոչ թե լսելով է համոզվել, այլ տեսնելով՝ անձամբ է շրջայց կատարել:
Բայց սա, ըստ Շիրակի մարզպետի, չի նշանակում, թե խստացված ռեժիմը խախտողներ չկան: Նրանք, ովքեր խստացված ռեժիմի պահանջներին չեն ենթարկվում ու տանը մնալու հորդորը լուրջ չեն ընդունում, տուգանվում են: Գործունեություն ծավալել, բացի մթերային խանութներից ու դեղատներից, այլևս թույլատրելի է նաև որոշ տնտեսվարողների: Ցանկը թարմացվել է ու բացառություններ են արվել:
«Այն պրոցեսը, որը գնում է Շիրակի մարզում, բավարար է: Նաև շրջայցը ինձ ցույց տվեց, որ ճնշող մեծամասնությունը շատ հստակ գիտակցում է իրականացվող գործողությունների կարևորությունը: Տնտեսական գործունեության հետ կապված որոշակի փոփոխություն տեղի ունեցավ սկզբնական ցուցակից: Որոշ գործառույթներ ավելացան, որոնց բացառություն տրվեց աշխատելու: Դա կապված էր մեքենաների սպասարկման ոլորտի, նաև ծաղկի և ծաղկի սրահների աշխատանքային գործունեության հետ։ Գյուղատնտեսական աշխատանքները, առանց բացառության, ընթացքի մեջ են, որովհետև հիմա է շրջանը»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Մարզի տնտեսվարողներն այս օրերին աջակցում են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցին: Սննդամթերք, առաջին անհրաժեշտության պարագաներ են նվիրաբերում բուժհաստատությանը, որտեղ բուժօգնություն են ստանում նրանք, որոնց մոտ հաստատվել է վիրուսը: Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում միայն Շիրակի մարզի հաստատված դեպքերը չեն, որ հոսպիտալացվել են: Ինֆեկցիոն հիվանդանոցի նախկին հակատուբերկուլյոզային բաժանմունքն է հատկացվել կորոնավիրուսով հիվանդներից նմուշառումներ կատարելու համար:
Հիվանդանոցը տեսահսկման հնարավորություն է ստացել, բժիշկներն էլ կարող են մեկուսանալ, միևնույն ժամանակ հիվանդանոցին մոտ լինել: Շիրակի մարզում հաստատված դեպքերի թիվը փոքր է, բայց սա չի նշանակում, թե այն ռիսկային գոտի չէ: Տիգրան Պետրոսյանը նշում է՝ ամբողջ աշխարհն է ռիսկային, իսկ սա նշանակում է, որ նման պայմաններում պետք է գնահատել քաղաքների առողջապահական և մեկուսացման տարածքների հնարավորությունները: Շիրակի մարզում ևս կազմել են ցանկ, թե անհրաժեշտության դեպքում, որ կառույցները կարող են մեկուսացման տարածք ծառայել:
«Ունենք հաստատված հիվանդներ, և ռիսկի շղթան մեծ է: Հաստատված հիվանդների թիվը մեծ չէ, բայց դա չի նշանակում, որ այդքանն է, և մյուսները ռիսկի գոտում չեն: Ամբողջ Երկիր մոլորակն է ռիսկի գոտում: Մեր խնդիրն է նվազեցնել տարածման շղթան, հնարավորություն տալ առողջապահական ոլորտին ուղղակիորեն արձագանքել ստեղծված իրավիճակին»,- ասել է Շիրակի մարզպետը:
Արտակարգ դրության պայմաններում հեռավար կրթության կազմակերպումը մարզում ընթանում է ոչ առանց խոչընդոտների: Շիրակի հեռավոր գյուղերում համացանցի հասանելիության խնդիր կա: Գյումրիում ու գյուղում 50 աշակերտի հեռավար ուսուցումը հասանելի չէ համակարգիչ չունենալու պատճառով:
11:55 15.07.2025
Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և «սոքերը» դարձնել «ֆուտբոլ»Ինչպես հայտնի է ԱՄՆ-ում ֆուտբոլ մարզաձևն անվանում են «սոքեր»: Եվ հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և իր երկրում «սոքերը» վերանվանել «ֆուտբոլ»։ Այս մասին հաղորդում է DAZN-ը: «Ջանի Ինֆանտինոն իմ ընկերն է, նա հիանալի աշխատանք է կատարել «սոքերի», կամ ինչպես նրանք են անվանում «ֆուտբոլի» համար։ Չեմ կարծում, որ մեզ մոտ անվանումը փոխելը […] ...
11:47 15.07.2025
Թրամփը ՆԱՏՕ-ն այլևս հնացած չի համարումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այլևս չի կարծում, որ ՆԱՏՕ-ն հնացած կառույց է։ «Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն ստանում է հակառակ պատկերը, դաշինքի երկրներն այժմ վճարում են իրենց սեփական հաշիվները», – ասել է նա BBC- ին։ Քաղաքական գործիչը նշել է, որ ինքը «դեռ հավատում է» կոլեկտիվ պաշտպանությանը, քանի որ այն «փոքր երկրներին պաշտպանություն է տալիս ավելի մեծ երկրներից»։ […] ...
11:38 15.07.2025
62-ամյա տղամարդն ամառանոցում թմրամիջոց և զենք էր պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 4-ին։ Ոստիկանները Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին 62-ամյա մի երևանցու։ Պարզվեց, որ Երևանի բնակիչը Սաղմոսավան համայնքի իր ամառանոցում ապօրինի պահում է զինամթերք, իսկ այգում՝ աճեցնում կանեփ։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփի 5 բույս, կաթուցիչ և ինքաձիգի 34 […] ...
11:30 15.07.2025
Կանենք առավելագույնը, որ հասնենք երկրորդ փուլ․ «Նոայի» գլխավոր մարզիչՀայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ու թիմի ֆուտբոլիստ Գոնսալո Սիլվան «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղից մամուլի ասուլիս են տվել: «Կանենք առավելագույնը, որ հասնենք երկրորդ փուլ»,-նշել է մարզիչը։ «Նոան» դիմակայության առաջին խաղում Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան ստադիոնում հաղթել էր 1-0 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 15-ին: […] ...
11:22 15.07.2025
Politico. ԵՄ-ն կարող է չեղարկել Վրաստանի հետ առանց մուտքի վիզայի ռեժիմըՀուլիսի 15-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը դիվանագետները կքննարկեն Վրաստանի հետ առնց վիզայի ռեժիմի վերացման հարցը՝ «իշխող կուսակցության (Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան) կողմից խաղաղ բողոքի ցույցերը ճնշելու ֆոնին», հաղորդում է եվրոպական Politico հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ առանց վիզայի ռեժիմի կասեցումը Վրաստանի վրա ճնշում գործադրելու տարբերակներից մեկն է։ Միաժամանակ նշվում է, որ ԵՄ-ն […] ...
11:15 15.07.2025
Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։ ...