10:45 05.04.2020
ՌԴ առողջապահության նախարարությունը խորհուրդներ է ներկայացրել՝ ինչպես պահպանել կազմվածքը մեկուսացման օրերին: Նախարարի տեղակալ Օլեգ Սալագայը հիշեցրել է՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս շաբաթվա մեջ 150 րոպե հատկացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, շեշտել՝ դա կարելի է անել նաև տնային պայմաններում:
Ավելին, բոլոր նրանք, ովքեր տանը մեկուսացված են, կարող են ոչ միայն առողջ մնալ, այլև բարձրացնել իրենց ֆիզիկական ակտիվության մակարդակը: Դրա համար բավարար է պահպանել մի քանի պարզ կանոն.
1. Ակտիվ ընդմիջումներ օրվա ընթացքում: Այդ ընդմիջումների ժամանակ հարկավոր է մի փոքր մարզվել՝ ձգում կատարել կամ նմանատիպ մեկ այլ մարզանք: Կարելի է նաև պարել, խաղալ երեխաների հետ և տնային աշխատանք կատարել:
2. Կան ֆիզիկական ակտիվության առցանց կուրսեր: Դրանք հեշտությամբ կարելի է գտնել համացանցում: Յուրաքանչյուր մարդ կարող է ընտրել իրեն հարմար վարժություն՝ հաշվի առնելով տարիքը և ֆիզիկական պատրաստվածության աստիճանը:
3. Քայլեք տանը: Անգամ քիչ շարժվելը ֆիզիկական ակտիվություն է համարվում: Օրինակ, կարելի է քայլել տան մեջ, երբ հեռախոսով եք զրուցում:
4. Ավելի շատ կանգնել: Իդեալական կլինի, եթե ամեն 30 րոպեն մեկ ոտքի կանգնեք:
5. Սովորել կենտրոնանալ և լիցքաթափվել: Խորը շունչ քաշելը և լիցքաթափվելու նմանատիպ պարզ միջոցները թույլ կտան մնալ հանգիստ ու կենտրոնանալ:
6. Պետք է չմոռանալ առողջ սննդի մասին: Օգտագործեք ավելի շատ միրգ ու բանջարեղեն, մի մոռացեք շատ ջուր խմել: Իսկ քաղցր խմիչքներից, մեծ քանակությամբ աղի, շաքարի ու յուղերի օգտագործումից պետք է հրաժարվել:
12:43 12.07.2025
Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերելԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին՝ ցուցանակի տակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ջրաշեն-Ջրվեժ […] ...
12:30 12.07.2025
«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանքՀուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
12:25 12.07.2025
Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետԼվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...
12:21 12.07.2025
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղինՍիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...
12:10 12.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...