2019թ. կոռուպցիոն հանցագործություններով դատի տրված անձանց թիվն ավելացել է մոտ 35%-ով. ամփոփում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+31.33 oC

2019թ. կոռուպցիոն հանցագործություններով դատի տրված անձանց թիվն ավելացել է մոտ 35%-ով. ամփոփում

18:12 30.03.2020

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է 2019թ. ընթացքում հանրապետությունում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները՝ համադրված 2018թ. հետ:

Կատարված վերլուծությունը փաստում է, որ 2018թ. համեմատ 2019թ. 95-ով կամ 4,7%-ով աճել է կոռուպցիոն բնույթի դեպքերով ՀՀ իրավասու մարմինների վարույթում նախապատրաստված նյութերի քանակը՝ կազմելով 2083, որին հակառակ, նույն՝ 4,7%-ով կամ 70-ով նվազել է հարուցված քրեական գործերի քանակը՝ կազմելով 1399:

Այս ցուցանիշները փաստում են, որ շարունակվում է բարձր մնալ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հարցում իրավապահ մարմիններին ցուցաբերվող հանրային աջակցության և վստահության մակարդակը: Դրան զուգահեռ, էականորեն ավելացել են կոռուպցիոն հնարավոր դրսևորումների վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդումների, ինչպես նաև հակակոռուպցիոն պայքարում իրավապահ մարմինների նախաձեռնողականության ակտիվությունը: Մասնավորապես՝ եթե 2018թ. ԶԼՄ-ների նմանատիպ 25 հրապարակման էր ընթացք տրվել, ապա 2019թ.՝ 47, կամ 88%-ով ավելի: Եթե 2018թ. արձանագրվել էր հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս հանցագործությունների մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերման 532 դեպք, ապա 2019թ՝ 1020, կամ շուրջ 92%-ով ավելի:

Կտրուկ աճ է արձանագրվել իրավասու մարմինների վարույթում քննվող կոռուպցիոն քրեական գործերի քանակում: 2019թ. այդ ցուցանիշը կազմել է 2625, ինչը 553-ով կամ 26,6%-ով ավելի է 2018թ. համեմատ:

Ընդ որում՝ նման զգալի աճի և դրանով պայմանավորված քրեական հետապնդման մարմինների ծանրաբեռնվածության ավելացման պայմաններում հաջողվել է 2019թ. ավարտել կոռուպցիոն բնույթի 1006 քրեական գործի վարույթ, որը նախորդող տարվա արդյունքը գերազանցում է 34,3%-ով:

2019թ. ընթացքում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 31,4%-ով ավելի անձ:

Առանձնահատուկ կարևորություն է տրվել առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց հետագա պաշտոնավարումը առնվազն վարույթի ընթացքում ժամանակավորապես դադարեցնելու հարկադրանքի միջոցի կիրառմանը: Մասնավորապես, եթե 2018թ. դատախազի կամ նախաքննության մարմնի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է 54 մեղադրյալի պաշտոնավարում, ապա 2019թ.՝ 10-ով կամ 18.5%-ով ավելի անձի:

Իսկ վարույթն ավարտված գործերից 240-ը՝ 338 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դա այն դեպքում, երբ 2018թ. դատարան էր ուղարկվել 151 քրեական գործ՝ 288 անձի վերաբերյալ: Այսինքն դատարան ուղարկված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քանակն ավելացել է 89-ով կամ 58,9%-ով, իսկ դատի տրված անձանց թիվը՝ 100-ով կամ 34,7%-ով:

2019թ. ընթացքում դատարաններում քննվել և ավարտվել է կոռուպցիոն բնույթի 160 քրեական գործ՝ 286 անձի վերաբերյալ՝ 2018թ. արձանագրված՝ 136 գործով 233 անձի դիմաց: Դատապարտվել է 197 անձ, այդ թվում 112-ը՝ ազատազրկման: Այսինքն՝ 2018թ. համեմատ 17,6%-ով ավելացել է դատարանում քննված և ավարտված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի, 22,7%-ով՝ նշված գործերով անցնող ամբաստանյալների և 119,6%-ով՝ կոռուպցիոն բնույթի հանցանք կատարած և ազատազրկման ձևով պատժի դատապարտված անձանց թիվը:

Աննախադեպ արդյունքներ են արձանագրվել հանցագործություններով պետությանը պատճառված վնասի բացահայտման և վերականգնման առումով: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում քննված քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը՝ կոռուպցիոն բնույթի գործերն են, հանցագործությամբ պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը նախնական հաշվարկով (նկատի ունենալով, որ քննության ընթացքում գտնվող գործերով կարող է փոփոխվել) կազմել է շուրջ 105.7 մլրդ ՀՀ դրամ՝ 2018թ. արձանագրված շուրջ 85 մլրդ դրամի դիմաց: Վերականգնվել է 12.4 մլրդ ՀՀ դրամի վնաս:

2019թ. քննված քրեական գործերով պետությանը, համայնքներին պատճառված նյութական վնասների վերականգնման նպատակով 10.2 մլրդ դրամի չափով արգելանք է դրվել մեղադրյալների կամ ամբաստանյալների հաշիվների, շարժական կամ անշարժ գույքի վրա, ինչը 2018թ. (մոտ 7 մլրդ) համեմատ ավելի է 45.7%-ով:

Հատկանշական է, որ 2018-2019թթ․ քննված քրեական գործերի շրջանակներում բացահայտված՝ պետությանը կամ համայնքներին պատճառված ընդհանուր վնասի չափը՝ 190.7 մլրդ դրամ, ավելի քան 5.2 անգամ գերազանցում է 2009-2017թթ. հայտնաբերված վնասի չափը միասն վերցրած, որը կազմում է 36.5 մլրդ դրամ: Իսկ վերականգնված վնասը՝ 40.2 մլրդ դրամ, նախորդող 9 տարիների ընդհանուր արդյունքը գերազանցում է 19 մլրդ դրամով կամ շուրջ 90%-ով:

Դատախազության կողմից 2019թ. կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի համատեքստում առանցքային է համարվել կոռուպցիոն գործերով ենթադրյալ հանցանք կատարած անձանց առերևույթ ապօրինի ծագում ունեցող գույքը (այդ թվում նաև ՀՀ-ից դուրս գտնվող) բացահայտելու, դրանց իրական պատկանելությունը ստուգելու ուղղությամբ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու, ինչպես նաև նշված գույքերը պետությանը վերադարձնելու կամ պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված ողջ գործիքակազմի ձեռնարկումը, ինչը երբեմն հանդիսացել է քննությունների որոշակի ձգձգման օբյեկտիվ պատճառ: Իրականացվող օրենսդրական բարեփոխումների արդյունքում դատախազության կողմից այս նպատակի կենսագործումը կդրվի ինստիտուցիոնալ հենքի վրա։

2019թ. առանձնացել է հատկապես քրեական հետապնդման մարմինների համագործակցության արդյունքում մի քանի ոլորտներում սխեմատիկ բնույթ կրող կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարված մեծածավալ արդյունավետ աշխատանքով: Այդ ոլորտներից են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, ուսումնական հաստատություններում, ինչպես նաև պետական մասնակցությամբ կազմակերպություններում աշխատակիցների գրանցման, աշխատավարձերի դուրսգրման գործընթացների օրինականությունը, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության գործունեության, ջրօգտագործող ընկերությունների գործունեության, ճանապարհաշինության ծրագրերի իրականացման ընթացքում, աճուրդներով կամ ուղղակի վաճառքի միջոցով պետական, համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարման, սոցիալապես անապահովության նպաստների տրամադրման, կենսաթոշակներ ստանալու, ԲՍՓ հանձնաժողովների գործունեության և մի քանի այլ ոլորտներում:

Ըստ կոռուպցիոն առանձին հանցատեսակների՝ քրեաիրավական շարժընթացը և քրեական հետապնդման առավել մանրամասն արդյունքները կներկայացվեն առաջիկայում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

62-ամյա տղամարդն ամառանոցում թմրամիջոց և զենք էր պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:38 15.07.2025

62-ամյա տղամարդն ամառանոցում թմրամիջոց և զենք էր պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 4-ին։ Ոստիկանները Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին 62-ամյա մի երևանցու։ Պարզվեց, որ Երևանի բնակիչը Սաղմոսավան համայնքի իր ամառանոցում ապօրինի պահում է զինամթերք, իսկ այգում՝ աճեցնում կանեփ։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփի 5 բույս, կաթուցիչ և ինքաձիգի 34 […] ...

Կանենք առավելագույնը, որ հասնենք երկրորդ փուլ․ «Նոայի» գլխավոր մարզիչ

11:30 15.07.2025

Կանենք առավելագույնը, որ հասնենք երկրորդ փուլ․ «Նոայի» գլխավոր մարզիչ

Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ու թիմի ֆուտբոլիստ Գոնսալո Սիլվան «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղից մամուլի ասուլիս են տվել: «Կանենք առավելագույնը, որ հասնենք երկրորդ փուլ»,-նշել է մարզիչը։ «Նոան» դիմակայության առաջին խաղում Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան ստադիոնում հաղթել էր 1-0 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 15-ին: […] ...

Politico. ԵՄ-ն կարող է չեղարկել Վրաստանի հետ առանց մուտքի վիզայի ռեժիմը

11:22 15.07.2025

Politico. ԵՄ-ն կարող է չեղարկել Վրաստանի հետ առանց մուտքի վիզայի ռեժիմը

Հուլիսի 15-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը դիվանագետները կքննարկեն Վրաստանի հետ առնց վիզայի ռեժիմի վերացման հարցը՝ «իշխող կուսակցության (Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան)  կողմից խաղաղ բողոքի ցույցերը ճնշելու ֆոնին», հաղորդում է եվրոպական Politico հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ առանց վիզայի ռեժիմի կասեցումը Վրաստանի վրա ճնշում գործադրելու տարբերակներից մեկն է։ Միաժամանակ նշվում է, որ ԵՄ-ն […] ...

Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

11:15 15.07.2025

Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։ ...

Լուկա Մոդրիչը «Միլանում» է

11:05 15.07.2025

Լուկա Մոդրիչը «Միլանում» է

Իտալական «Միլանը» հայտնել է Լուկա Մոդրիչի տրանսֆերի մասին: 39-ամյա խորվաթ կիսապաշտպանն ու «Միլանը» ստորագրել են մեկ տարվա պայմանագիր, որի ժամկետը կլրանա 2026 թվականի հուլիսի 1-ին: Մոդրիչն իտալական ակումբում հանդես կգա «14» համարի մարզաշապիկով: «Ոսկե գնդակի» դափնեկիր Լուկա Մոդրիչը 13 տարի անցկացրել է Մադրիդի «Ռեալում»` նվաճելով 28 տիտղոս և դառնալով ամենատիտղոսակիր խաղացողն ակումբի պատմության մեջ: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 14-15-ը

10:55 15.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 14-15-ը

Բացահայտվել է 106 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 8 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, շրջանառությունն արգելված […] ...

BACK_TO_TOP