Ոստիկանությունը հրապարակել է պարետի որոշումը խախտած անձանց թիվը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+31.34 oC

Ոստիկանությունը հրապարակել է պարետի որոշումը խախտած անձանց թիվը

19:21 30.03.2020

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։

Մարտի 30-ին՝ ժամը 9․00-ից 18.00-ն, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 352 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 30-ի ժամը 18-ը՝ 3213 անձի նկատմամբ, 1666-ը՝ մայրաքաղաքում, 1547-ը՝ մարզերում։

Մարտի 30-ին ժամը 9-ից 18-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 215 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 30-ի ժամը 18-ը՝ 2443 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 58 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։

«Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով պարետի որոշմամբ սահմանված պահանջները»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականը

12:24 15.07.2025

Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականը

Աշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Բոնո («Ալ Հիլալ»)։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի (ՊՍԺ), Մարկինյոս (ՊՍԺ), Տիագո Սիլվա («Ֆլումինենսե»), Մարկ Կուկուրելյա («Չելսի»)։ Կիսապաշտպաններ. Պեդրու Նետու, Էնցո Ֆեռնանդես, Քոուլ Պալմեր (բոլորը` «Չելսի»), Վիտինյա (ՊՍԺ)։ Հարձակվողներ. Ջոն Արիաս («Ֆլումինենսե»), Գոնսալո Գարսիա («Ռեալ Մադրիդ»)։ Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն է դարձել «Չելսին», […] ...

Դպրոցի տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամի գումար. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

12:13 15.07.2025

Դպրոցի տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամի գումար. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելու դեպք: Մասնավորապես՝  պարզվել է, որ «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, իր իշխանական […] ...

SHANTNEWS

12:00 15.07.2025

SHANTNEWS

Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և «սոքերը» դարձնել «ֆուտբոլ»

11:55 15.07.2025

Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և «սոքերը» դարձնել «ֆուտբոլ»

Ինչպես հայտնի է ԱՄՆ-ում ֆուտբոլ մարզաձևն անվանում են «սոքեր»: Եվ հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և իր երկրում «սոքերը» վերանվանել «ֆուտբոլ»։ Այս մասին հաղորդում է DAZN-ը: «Ջանի Ինֆանտինոն իմ ընկերն է, նա հիանալի աշխատանք է կատարել «սոքերի», կամ ինչպես նրանք են անվանում «ֆուտբոլի» համար։ Չեմ կարծում, որ մեզ մոտ անվանումը փոխելը […] ...

Թրամփը ՆԱՏՕ-ն այլևս հնացած չի համարում

11:47 15.07.2025

Թրամփը ՆԱՏՕ-ն այլևս հնացած չի համարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այլևս չի կարծում, որ ՆԱՏՕ-ն հնացած կառույց է։ «Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն ստանում է հակառակ պատկերը, դաշինքի երկրներն այժմ վճարում են իրենց սեփական հաշիվները», – ասել է նա BBC- ին։ Քաղաքական գործիչը նշել է, որ ինքը «դեռ հավատում է» կոլեկտիվ պաշտպանությանը, քանի որ այն «փոքր երկրներին պաշտպանություն է տալիս ավելի մեծ երկրներից»։ […] ...

62-ամյա տղամարդն ամառանոցում թմրամիջոց և զենք էր պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:38 15.07.2025

62-ամյա տղամարդն ամառանոցում թմրամիջոց և զենք էր պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 4-ին։ Ոստիկանները Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին 62-ամյա մի երևանցու։ Պարզվեց, որ Երևանի բնակիչը Սաղմոսավան համայնքի իր ամառանոցում ապօրինի պահում է զինամթերք, իսկ այգում՝ աճեցնում կանեփ։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփի 5 բույս, կաթուցիչ և ինքաձիգի 34 […] ...

BACK_TO_TOP