12:44 05.04.2020
Վարակաբան Իլյա Ակինֆիևը Звезда հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ իմունիտետը պահպանելու կամ այն ավելի բարձրացնելու համար նախատեսված դեղամիջոցները օգտագործվում են միայն հիվանդությունները բուժելու համար, իսկ սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների կանխարգելման համար դեղատներում վաճառվող նման դեղամիջոցների օգտագործումն ամենից հաճախ մարքեթինգային քայլ է:
Ինքնամեկուսացման ընթացքում իմունիտետը պահպանելու համար անհրաժեշտ է հաճախ օդափոխել սենյակը: Ակինֆիևը նշել է առողջ քնի կարևորությունը, ինչի համար անհրաժեշտ է հարմարավետ մահճակալ և ներքնակ, ինչպես նաև՝ ճիշտ լուսավորություն:
12:21 12.07.2025
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղինՍիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...
12:10 12.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
11:47 12.07.2025
Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […] ...
11:30 12.07.2025
NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող էր համաձայնել Գազայում հրադադարի 2024 թվականի ապրիլին, սակայն նա հրաժարվեց դա անել իր քաղաքական գոյատևման համար: Այս մասին հաղորդել է The New York Times-ը ՝ հիմնվելով Իսրայելից, ԱՄՆ-ից և արաբական երկրներից ավելի քան 110 աղբյուրների հետ զրույցների վրա: Հրատարակությունը պարզել է, որ իր ծայրահեղ աջ կոալիցիոն դաշնակիցների ճնշման տակ Նեթանյահուն […] ...
11:20 12.07.2025
Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցըՀնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոն (AAIB) հրապարակել է նախնական զեկույցը Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին Ահմադաբադում: Ներկայացված փաստաթղթում նշվում է, որ վթարի վայրում աշխատանքներն ավարտվել են, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի միջոցով լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, և բեկորները տեղափոխվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող անվտանգ վայր։ «Երկու շարժիչներն էլ հանվել են […] ...