10:21 04.04.2020
Վրացի գիտնականներին հաջողվել է 6 հիվանդներից կատարված նմուշառման ուսումնասիրություն անցկացնել։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն՝ փոխանցում է apsny.ge-ն։
Նրա խոսքով` կորոնավիրուսի շտամմի գենետիկական վերլուծությունը շատ կարևոր է՝ դրա էվոլյուցիան և տարածման դինամիկան հասկանալու համար:
«Վիրուսները շատ ճշգրտությամբ տեղավորվում են խմբերի մեջ. վարակված իրանցու մոտ առկա վիրուսը տեղավորվում է իրանական խմբում, իտալացունը` իտալականում: Այդ վիրուսները տարբերվում են իրարից՝ կախված երկրից ու գենոտիպից…Երբ վիրուսը տարածվում է, ամբողջ ընթացքում տեղի է ունենում մուտացիա: Այժմ մենք ակտիվորեն հետևում ենք ոչ միայն թե որտեղից է ժամանել հիվանդը, այլև` ում «բարեկամն է» այդ վիրուսը»,-ասել է Իմնաձեն:
Որոշ դեպքերում, շնորհիվ այդպիսի ուսումնասիրությունների, հնարավոր է եղել գտնել կորոնավիրուսով հիվանդների վարակման աղբյուրները։
Իմնաձեն պատմել է մի դեպք, երբ վարակված անձը չի կարողացել մոտավորապես նշել, թե որ օտարերկրացուց կարող էր վարակվել, քանի որ շատերի հետ էր շփվել: Դա պարզել են բժիշկները․ նրա մոտ առկա շտամմը նույնականացվել է տվյալ երկրում տարածված շտամմի հետ:
SARS-CoV-2 վիրուսի ուսումնասիրության արդյունքները փոխանցվում են EpiCoV GISAID միջազգային տվյալների շտեմարան: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և առաջատար հետազոտական խմբերն օգտագործում են այդ տեղեկատվությունը` կորոնավիրուսների գլոբալ էվոլյուցիոն պատկեր կազմելու համար: Այն օգնում է ոչ միայն աղբյուրների նույնականացման, այլև պատվաստանյութերի և հակավիրուսային դեղամիջոցների մշակման գործում։
12:21 12.07.2025
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղինՍիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...
12:10 12.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
11:47 12.07.2025
Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […] ...
11:30 12.07.2025
NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող էր համաձայնել Գազայում հրադադարի 2024 թվականի ապրիլին, սակայն նա հրաժարվեց դա անել իր քաղաքական գոյատևման համար: Այս մասին հաղորդել է The New York Times-ը ՝ հիմնվելով Իսրայելից, ԱՄՆ-ից և արաբական երկրներից ավելի քան 110 աղբյուրների հետ զրույցների վրա: Հրատարակությունը պարզել է, որ իր ծայրահեղ աջ կոալիցիոն դաշնակիցների ճնշման տակ Նեթանյահուն […] ...
11:20 12.07.2025
Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցըՀնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոն (AAIB) հրապարակել է նախնական զեկույցը Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին Ահմադաբադում: Ներկայացված փաստաթղթում նշվում է, որ վթարի վայրում աշխատանքներն ավարտվել են, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի միջոցով լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, և բեկորները տեղափոխվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող անվտանգ վայր։ «Երկու շարժիչներն էլ հանվել են […] ...