Խոշոր և միջին բիզնեսն ավելի քան 483 մլրդ դրամ հարկային եկամուտ է ապահովել. ՊԵԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+9.09 oC

Խոշոր և միջին բիզնեսն ավելի քան 483 մլրդ դրամ հարկային եկամուտ է ապահովել. ՊԵԿ

15:26 21.12.2017

Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը 2017թ. 11 ամսում ապահովել է 483 մլրդ դրամից ավելի հարկային եկամուտ, ինչը մոտ 39.9 մլրդ դրամով կամ 9 տոկոսով գերազանցում է 2016թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը. հայտնում են կոմիտեից: Նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում հարկային գերավճարներն աճել են 16.4 մլրդ դրամով, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում նվազել 4.7 մլրդ դրամով, ինչը հաշվի առնելով 2017թ. հարկային եկամուտների աճը, կազմում է 61 մլրդ դրամ կամ շուրջ 13.8 տոկոս:

2016թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ը բոլոր հարկատեսակների և վճարների գծով գերավճարների հանրագումարը նվազել է 13.7 մլրդ դրամով կամ 7.3%-ով: Ի դեպ, այս տարվա հունվար-նոյեմբերին ԽՄՀՎ ՀՏՎ-ում հաշվառված հարկ վճարողների հարկային պարտավորությունները «ապառք» վարչարարության արդյունքում հնարավոր է եղել կրճատել 5.8 մլրդ դրամով կամ 36,3 տոկոսով:

2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ռիսկային գնահատված հարկ վճարողների վճարած հարկային եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 20%-ով, իսկ ոչ ռիսկայիններինը՝ 7%-ով: Տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների կողմից այս տարվա 11 ամիսների ընթացքում դուրս գրված հարկային հաշիվների քանակը, 2016թ. հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ, ավելացել է 19%-ով, հարկային հաշիվներով իրացման շրջանառությունն աճել է 10,5%-ով, իսկ ՀԴՄ ֆիսկալ հասույթները՝ 11%-ով:

Առանձին հարկ վճարողների հետ կազմակերպված հանդիպումների ու բացատրական աշխատանքների արդյունքում 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ԱԱՀ-ի և շահութահարկի գծով ներկայացված ճշգրտված հաշվարկներով ավելացվել է մոտ 3.9 մլրդ դրամ հարկ: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP