16:40 03.04.2020
Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում անդրադառնալ անհատ ձեռնարկատեր Վարդան Միլիտոնյանի կողմից Facebook սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութին:
«Տեղեկացնում ենք, որ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության տարածքային թիվ 1 (Արաբկիրի) բաժնի կողմից իրականացված ռիսկերի տեսողական նույնականացումների ընթացքում Երևանի Դավթաշեն 2-րդ փողոց 37 հասցեում գործող մթերային խանութում նույնականացվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման ռիսկեր, այդ թվում` արտակարգ դրության ժամանակահատվածում: Ըստ այդ, 01.04.2020թ.-ին հրապարակվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների ճշտության ստուգման հանձնարարագիր: Համաձայն հանձնարարագրի իրականացված ստուգման առաջին իսկ օրը՝ 02.04.2020թ., ժամը 14:00-ի սահմաններում, առաջին գնմամբ՝ 1250 դրամ արժեքով, արձանագրվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից ՀԴՄ կիրառաման կանոնների խախտումը:
Հարկ է նշել, որ նշված ժամի դրությամբ տնտեսվարող սուբյեկտի կողմից տպագրվել էր չնչին գումարի ՀԴՄ կտրոն, որը, ըստ էության, նման խանութի համար անարժանահավատ է: Նախաձեռնված թեմատիկ հարկային ստուգմանը նախորդել են նաև վերլուծական աշխատանքներ, որոնց արդյունքում պարզվել է, որ տնտեսվարող սուբյեկտի ձեռքբերումները կրկնակի գերազանցում են իրացման շրջանառությունը, ինչը նույնպես վկայում է տնտեսվարող սուբյեկտի կողմից իրացման շրջանառության թերհայտարարագրման մասին:
Տեսանյութում նշված` երեք աշխատող ունենալու վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ տնտեսվարող սուբյեկտը 02.04.2020թ. դրությամբ ունեցել է ընդամենը մեկ գրանցված աշխատող:
Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողի համաձայնությամբ պատրաստ է հրապարակել նաև հարկային գաղտնիք հանդիսացող՝ իրացման շրջանառությանը վերաբերող այլ տեղեկատվություն»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:
09:50 14.07.2025
Պիստորիուս. Գերմանիան չի մատակարարի Taurus հրթիռներ ՈւկրաինայինԳերմանիան Ուկրաինային չի մատակարարի Taurus հեռահար թևավոր հրթիռներ՝ չնայած Կիևի նոր խնդրանքին, Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ «Նա ասաց, որ Գերմանիան չի մատակարարի Taurus հեռահար հրթիռներ Ուկրաինային, չնայած Ռուսաստանի կողմից վերջերս իրականացված ավիահարվածների շարքին և Կիևի կողմից նորացված կոչին», – ասվում է հոդվածում։ Պիստորիուսը նաև ասել է, որ Գերմանիան […] ...
09:40 14.07.2025
Թրամփի երկրորդ այցը Մեծ Բրիտանիա նախատեսված է սեպտեմբերի 17-19-ըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ պետական այցը Մեծ Բրիտանիա տեղի կունենա սեպտեմբերի 17-19-ը, հայտարարել է Բուքինգհեմյան պալատը։ Ինչպես նշել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի գրասենյակը, ամերիկացի առաջնորդը և նրա կինը՝ Մելանյան, կմնան Լոնդոնի մոտակայքում գտնվող Բերկշիր կոմսության Վինձորի ամրոցում։ Ավելի վաղ մի շարք բրիտանացի պատգամավորներ դեմ էին արտահայտվել Թրամփին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ելույթ ունենալու […] ...
09:35 14.07.2025
Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» բջջային հավելվածըԳործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) լրամշակված բջջային հավելվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Այժմ քաղաքացիները կարող են հավելվածի միջոցով ֆիքսել ու ուղարկել ճանապարհների սպասարկման կամ թերությունների մասին ինֆորմացիա, ստանալ տեղեկություն դրանց վերացման վերաբերյալ և հետևել ընթացքին: Բջջային հավելվածն անվճար է, հասանելի PlayMarket-ում և AppStore-ում։ Աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության […] ...
09:30 14.07.2025
Շանզ Էլիզեում շքերթ կանցկացվի Ֆրանսիայի Ազգային օրվա առթիվՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը Փարիզի Շանզ-Էլիզեում կանցկացնի ռազմական շքերթ՝ նվիրված երկրի Ազգային օրվան: Տոնակատարությունները կսկսվեն տեղական ժամանակով 10:00-ին (Մոսկվայի ժամանակով 11:00-ին): Շքերթը կրկին տեղի կունենա Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր փողոցում, այն բանից հետո, երբ անցյալ տարի այն տեղափոխվել էր մոտակա Ֆոշ պողոտա՝ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի պատճառով։ Ֆրանսիայի իշխանությունները, որոնք ռազմական ծախսերի ավելացման […] ...
09:19 14.07.2025
Մերցը հայտնել է, որ դժգոհ է Իսրայելի գործողություններից ԳազայումԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը անընդունելի է անվանել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը և հայտարարել, որ մի քանի շաբաթ է՝ դժգոհ է Իսրայելի գործողություններից անկլավում։ «Ինձ դուր չի գալիս այն, ինչ Իսրայելի կառավարությունը շաբաթներ շարունակ անում է Գազայի հատվածում», – ասել է Մերցը ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ մի քանի անգամ քննարկել է իրավիճակը […] ...
09:10 14.07.2025
Բայդենը խոստովանել է, որ ներման հրամանագրերը ավտոմատ կերպով են ստորագրվումԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ իր անունից ներման մասին որոշումները ստորագրելու համար օգտագործվել է ավտոմատ ստորագրություն, սակայն ասել է, որ ներման բոլոր որոշումները կայացվել են անձամբ իր կողմից, և որ ինքը ստիպված է եղել դիմել ավտոմատ ստորագրության ՝ փաստաթղթերի մեծ քանակի պատճառով։ «Դրանք չափազանց շատ էին», – ասել է Բայդենը The New […] ...