20:00 05.04.2020
Daily Mirror-ը հոդված է հրապարակել, որում Անգլիայի Էսսեքս կոմսությունից Թոնի Ռոուդսը պատմել է իր 7 շաբաթական երեխայի մոտ կորոնավիրուսի ախտանիշների մասին՝ նշելով, որ պատմում է՝ մարդիկ իմանան ախտանիշները և անհապաղ հիվանդանոց դիմեն:
«Քերթիսի մոտ բարձր ջերմություն կամ չոր ու չդադարող հազ չկար: Մենք քիչ բան գիտենք, թե ինչպես է այդ վիրուսն արտահայտվում երեխաների մոտ: Այդ պատճառով մենք որոշեցինք կիսվել մեր պատմությամբ և նշել, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել: Խնդրում եմ, եթե ձեր երեխայի առողջությունը վատացել է, նրան անմիջապես հիվանդանոց տարեք։ Որդիս՝ Քերթիսը, մի քանի օր լաց էր լինում: Առավոտյան մենք նկատեցինք, որ նրա մաշկը կարմրել է, աչքերը բորբոքվել են: Նա հազում էր և փռշտում, քնկոտ էր և չէր ուզում ուտել»:
![]()
Հիվանդանդանոց տեղափոխելուց հետո բժիշկները երեխայի մոտ ախտորոշել են սեպսիս: Նրան հակաբիոտիկներ են ներարկել՝ 48 ժամ պահելով հսկողության տակ: Զուգահեռ կորոնավիրուսի թեստ են վերցրել, սակայն թեստի պատասխանը պարզ է դարձել մի քանի օր հետո միայն։
«2 օրում հակաբիոտիկների շնորհիվ երեխան սկսել էր վերականգնվել, և նրան դուրս գրեցին հիվանդանոցից: Սակայն հաջորդ օրը պարզվեց, որ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել: Քերթիսն արդեն ապաքինվում է, նրա հետ ամեն ինչ կարգին է»։
12:43 12.07.2025
Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերելԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին՝ ցուցանակի տակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ջրաշեն-Ջրվեժ […] ...
12:30 12.07.2025
«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանքՀուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
12:25 12.07.2025
Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետԼվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...
12:21 12.07.2025
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղինՍիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...
12:10 12.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...