Պահն է, որ պետք է նեցուկ լինել մեր պետական այրերին և կառույցներին. ՀԲԱ գործադիր վարչության կոչը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+31.09 oC

Պահն է, որ պետք է նեցուկ լինել մեր պետական այրերին և կառույցներին. ՀԲԱ գործադիր վարչության կոչը

12:59 04.04.2020

Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչությունը հանդես է եկել կոչ-հայտարարությամբ՝ COVID-19-ի համաճարակով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ:

Դրանում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի գործընկերներ,

COVID-19 հիվանդության հարաճուն տարածումը հանրային առողջապահական խնդիր լինելուց վերաճել է սոցիալ-տնտեսական մարտահրավերի ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում: Մերօրյա պանդեմիան համայն մարդկության համար ստեղծել է մի նոր իրավիճակ, որի լուծումը տարբեր գաղափարների, ցանկությունների և ջանքերի միաձուլումն է:

Մենք խոնարհվում ենք շուրջօրյա լարված աշխատանքներում ներգրավված մեր բուժաշխատողների և առողջապահության ոլորտի մյուս մասնագետների առջև, հպարտանում ենք գիտագործնական արշավ նախաձեռնած մեր առողջապահական ոլորտի կրթասյուներ Երևանի պետական բժշկական համալսարանով ու Առողջապահության ազգային ինստիտուտով։ Մեր հիացմունքն ենք հղում բոլոր կամավորներին, անշահախնդիր բարեգործներին և օգնության ձեռք մեկնողներին:

Մենք ողջունում ենք մեր կառավարության, հատկապես առողջապահության նախարարության արդար ջանքերը՝ ուղղված համաճարակի զսպմանը: Մի կողմ թողնելով հնարավոր բացթողումները՝ մենք համոզված ենք, որ սա այն պահն է, որ պետք է նեցուկ լինել մեր պետական այրերին և կառույցներին: Ձեռք մեկնել, այլ ոչ թե հարվածել, օգնել՝ ոչ թե վնասել:

Ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու համար կոչ ենք անում մի կողմ թողնել քաղաքական կամ անձնական շահերն ու մոտեցումները, միավորել մեր միտքն ու գործը և սատար կանգնել իշխանություններին: Խուճապը փոխարինել կարգապահությամբ, անտարբերությունից արթնանալ որպես գործուն աջակիցներ և առաջնորդվել միայն հանրային շահով:

Բոլորիցս և մեզնից յուրաքանչյուրից է կախված մեր տարեցների առողջությունն ու մեր երեխաների բարօրությունը: Մեզնից յուրաքանչյուրից և բոլորիցս է կախված, թե ինչպիսի հույզերով ենք տարիներ անց վերհիշելու այս օրերը:

Հայկական բժշկական ասոցիացիայի անդամ ավելի քան 1000 բժիշկներ, ինչպես մեր բոլոր գործընկերները, կոչմանը հավատարիմ, իրենց պարտքն են կատարում ամենօրյա աշխատանքով։ Միաժամանակ մեզնից յուրաքանչյուրը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ներգրավվել COVID-19-ի համաճարակի դեմ տարվող այն ծրագրերում, որտեղ հարմար կգտնի մեր պետությունը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանք

12:30 12.07.2025

«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանք

Հուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետ

12:25 12.07.2025

Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետ

Լվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղին

12:21 12.07.2025

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղին

Սիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

12:10 12.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...

SHANTNEWS

12:00 12.07.2025

SHANTNEWS

Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ

11:47 12.07.2025

Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ

«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […] ...

BACK_TO_TOP