«Արարատը» պատասխանել է Արամ Գաբրելյանովի մեղադրանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+32.09 oC

«Արարատը» պատասխանել է Արամ Գաբրելյանովի մեղադրանքներին

17:35 06.04.2020

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը, Արամ Գաբրելյանովի հայտարարությունների հետ կապված, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:

«Արամ Գաբրելյանովի` օրերս սոցիալական ցանցերով տարածած, և նույնությամբ մամուլում հայտնված Երևանի «Արարատին» վերաբերող հայտարարությունների հետ կապված տեղեկացում ենք, որ.

  • Արամ Գաբրելյանովը Ռուսաստանյան «Արարատ Մոսկվա» ՖԱ-ի հիմնադիրներից է և ակումբի փակման անմիջական մասնակիցներից:
  • Արամ Գաբրելյանովը Հայաստանյան «Արարատ-Արմենիա» ՖԱ հիմնադիրներից մեկն է, որտեղից հեռացել է (կամ հեռացվել է): Այդ պատմության մանրամասները կարող է ներկայացնել հենց ինքը:
  • Արամ Գաբրելյանովը մեկ տարի առաջ ցանկացավ մուտք գործել նաև հռչակավոր ՖԱ «Արարատ»՝ միանգամից ակումբի մենեջմենթը ստանձնելու ցանկությամբ, միանգամից խոստանալով հինգ տարվա ընթացքում կատարել ներդրումներ: Ակումբի նախագահ և բաժնետեր Հրաչ Կապրիելյանը, սկզբունքայնորեն դեմ չլինելով այդ տարբերակին, երաշխավորության համար առաջարկեց, որ կողմերը (այդ թվում հենց ինքը), ապագայում ներդրում անելու խոստման փոխարեն անմիջապես ներդրում կատարեն, քանի որ ակումբի մենեջմենթ ստանձնելը որոշակի պատասխանատվություն է պահանջում: Բայց Արամ Գաբրիելյանովն այս ուղղությամբ գնալ չուզեց, գումարը միանգամից ներդնել չցանկացավ, որից հետո Հրաչ Կապրիելյանը դադարեցրեց բանակցությունները:
  • ՖԱ «Արարատը» շատ լավ վիճակում է: ՀՖՖ կողմից արդար, թափանցիկ և արդյունավետ կազմակերպված այս առաջնությունում ակումբը լավ արդյունքներ է գրանցում, և լավագույն վեցյակ մեր մուտքը երաշխավորված է: Երկրորդ փուլի համար թիմը հզորացրել ենք հինգ օտարազգի խաղացողներով:
  • Թեև կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցված է, թիմի խաղացողներն ու անձնակազմը մարտ ամսվա աշխատավարձերն ամբողջությամբ ստացել են:
  • ՖԱ «Արարատում» իրավիճակը լավ է, այն բնականոն զարգացման հունի մեջ է, և այս ընթացքը շարունակվելու է առաջիկա մրցաշրջաններում: Իսկ թե ով կզբաղեցնի այս տարվա առաջնության 1-3-րդ հորիզոնականները, թող որոշի արդար խաղը:
  • Որպես վերջաբան, Արամ Գաբրիելյանովը թող հույս չունենա, որ երբևէ կստանձնի ՖԱ «Արարատի» մենեջմենթը: Իրեն հորդորում ենք այս անգամ էլ հիմնել մի նոր` «Արարատ-Աշխարհ» (“Ararat World” FC) անունով ՖԱ: Այդ ակումբը բնականաբար կունենա բազայի կարիք. օրինակ կարող է վճարել ու ՀՖՖ-ից գնել «Ավան Ակադեմիան», կամ ավելի էժան տարբերակ` կարող է գնել Հայաստանի մարզերում ֆեդերացիայի կողմից ստեղծվող բազաներից մեկը: Իսկ դրանից հետո` իրենց մաղթում ենք բարի երթ Հայաստանի արդար ֆուտբոլային առաջնության ժամանակ:
  • Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի վերաբերյալ հայտարարություններին, ապա հանրությանը լավ հայտնի է, որ նրանք աշխատում են նույնիսկ շաբաթ-կիրակի օրերին, ու արտասահմանյան արձակուրդների ոչ շատ ժամանակ, ոչ էլ հետաքրքրություն ունեն»,- ասված է հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը հետաքրքրված է շարունակել և առավել խորացնել գործակցությունը ՄԹ-ի հետ. Պապոյանը՝ Գալագերին

22:47 06.08.2025

Հայաստանը հետաքրքրված է շարունակել և առավել խորացնել գործակցությունը ՄԹ-ի հետ. Պապոյանը՝ Գալագերին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 6-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Գևորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Գալագերին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով նրա նշանակալի ավանդը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցության հնարավորությունները, նախարարության […] ...

Ֆրանսիայի ՆԳՆ. Երկրի հարավում մոլեգնող անտառային հրդեհները վերջին 76 տարվա ընթացքում ամենամեծն են

22:38 06.08.2025

Ֆրանսիայի ՆԳՆ. Երկրի հարավում մոլեգնող անտառային հրդեհները վերջին 76 տարվա ընթացքում ամենամեծն են

Անտառային հրդեհը, որը մեկ օրում ընդգրկել է 16 հազար հեկտար տարածք Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտում, վերջին 76 տարիների ընթացքում երկրում ամենամեծն է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոն, որը տարածաշրջան է ժամանել կառավարության ղեկավար Ֆրանսուա Բայրուի հետ միասին։ «Այս հրդեհի հետևանքով 1949 թվականից ի վեր այրվել է անտառի ամենամեծ […] ...

Համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳՆ-ն հայտարարում է ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ

22:24 06.08.2025

Համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳՆ-ն հայտարարում է ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ

ՆԳ նախարարությունը հայտարարում է Համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ: «Եթե ցանկանում ես համալրել ՆԳՆ ոստիկանության շարքերը, ունենալ խոստումնալից կարիերա, բարձր աշխատավարձ և օգտվել սոցիալական երաշխիքներից, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է: ՆԳ նախարարությունը հայտարարում է Ոստիկանության համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ: Ընդունելություն-մրցույթի համար սահմանվել է 478 տեղ` Համայնքային […] ...

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

22:16 06.08.2025

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

Ինչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

22:08 06.08.2025

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...

SHANTNEWS

22:00 06.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP