19:57 06.04.2020
Կան ծնողներ, ովքեր աշխատանքից չեն զրկվել, բայց հարկադիր պարապուրդում են և չեն վճարվում, ինչո՞վ են մեղավոր նրանց երեխաները, որ աջակցություն չեն ստանում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս հարցով դիմեց քաղաքացիներից մեկը: Վարչապետը պատասխանեց, որ աջակցության ծրագրերում կարևոր խնդիրը հասցեականությունն ապահովելն է:
«Եկեք՝ բոլոր երեխաներին օգնենք, բայց երեխաներ կան, որ համենայնդեպս, աջակցության կարիքը չունեն այն չափով, ինչ չափով, որ մյուս երեխաները: Եթե բոլորին ենք տալիս, դա նշանակում է՝ ռեսուրսը օգտագործում ենք նաև նրանց, ովքեր դրա կարիքը չունեն: Ես 4 երեխա ունեմ, երկուսը չափահաս են, բայց չեմ կարծում, որ երկու փոքր երեխաներս, օրինակ, պետք է օգտվեն այդ աջակցությունից, մեր խնդիրը հասցեականությունն ապահովելն է»,- ասաց նա:
Վարչապետը հիշեցրեց՝ տարբեր ծրագրեր կան. եթե անձը դրանցից մեկին չի համապատասխանում, մյուսին է համապատասխանում, եթե ընտանիքի մի անդամը չի օգտվում ծրագրից, գուցե մյուսն օգտվի: Ինչ վերաբերում է հարկադիր պարապուրդում գտնվող անձանց՝ Փաշինյանը տեղեկացրեց՝ այժմ մոնիթորինգ են անում, որ տեսնեն՝ ում են շրջանցել այդ ծրագրերում:
«Կան բազմաթիվ ձեռնարկություններ, որտեղ մարդիկ արձակուրդ են ուղարկվել, բայց չեն վճարվում, այսօր այդ հանգամանքը դեռ չի երևում, կերևա, երբ եկամտահարկի հաշվետվությունները լինեն, կտեսնենք՝ որքան մարդ է հարկադիր արձակուրդում գտնվել և չի վճարվել, և այստեղ հնարավորություն կունենանք առավել կարիքավորներին օգնել շատ հասցեական»,- նշեց Փաշինյանը:
14:15 13.07.2025
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում: «Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձիք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում: ...
13:59 13.07.2025
Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում. ՄակրոնՖրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ավելի քան 10 օր տևած բանակցություններից հետո Նոր Կալեդոնիայի և պետության ընտրված ներկայացուցիչները պատմական համաձայնագիր են կնքել։ Նոր Կալեդոնիա պետությունը՝ հանրապետության կազմում, վստահության գրավական է»,-գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։ ...
12:26 13.07.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետԱշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները: ...
10:35 13.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...
10:00 13.07.2025
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներՀուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...
22:58 12.07.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասինՄիջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...