19:56 06.04.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կապված ուսանողների վարձավճարների հետ․
«Կրկին դիմում եմ ուսանողներին: Գիտեմ, որ այս օրերին ուսանողների մի մասը վարձավճարների խնդիրներ ունեն, և արդեն տեղեկացրել եմ, որ դիմել եմ ռեկտորներին՝ արտակարգ դրության ժամանակահատվածում վարձավճարները չգանձելու բոլոր նրանցից, ովքեր ունեն ֆինանսական խնդիրներ: Իսկ արտակարգ դրությունից հետո ուսանողների համար կկազմվի գրաֆիկ վարձավճարների պարտքերը մարելու համար:
‼️Բայց, կուզեմ դիմել բոլոր այն ուսանողներին, ովքեր այս պահին կարող են վարձավճարները մուծել: Շատ կարևոր է, որ դուք չհետաձգեք վճարումը և անեք դա հիմա, որպեսզի բուհերը չունենան ֆինանսական խնդիրներ: Չէ՞ որ դասախոսները հիմա էլ կատարում են իրենց պարտքը և դասավանդում են:
?Շնորհակալություն ռեկտորներին համագործակցության համար, ինչպես նաև ուսանողներին՝ կոչիս արձագանքելու և վճարումները չհետաձգելու համար»:
14:15 13.07.2025
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում: «Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձիք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում: ...
13:59 13.07.2025
Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում. ՄակրոնՖրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ավելի քան 10 օր տևած բանակցություններից հետո Նոր Կալեդոնիայի և պետության ընտրված ներկայացուցիչները պատմական համաձայնագիր են կնքել։ Նոր Կալեդոնիա պետությունը՝ հանրապետության կազմում, վստահության գրավական է»,-գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։ ...
12:26 13.07.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետԱշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները: ...
10:35 13.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...
10:00 13.07.2025
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներՀուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...
22:58 12.07.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասինՄիջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...