Հայաստանը պետք է հավատարիմ մնա եվրոպական չափանիշներին. Արփինե Հովհաննիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+19.09 oC

Հայաստանը պետք է հավատարիմ մնա եվրոպական չափանիշներին. Արփինե Հովհաննիսյան

18:41 07.06.2018

ԱԺ արտահերթ նիստի ընթացքում քննարկում են կառավարության ծրագիրը, և քիչ առաջ ելույթի համար գրանցված պատգամավորներն ավարտեցին իրենց ելույթները: Այնուհետ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն արտահերթ ելույթով մոտեցավ ամբիոնին և իր ելույթի սկզբում անդրադառնալով 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ նշեց, որ այն դիտարկել են միջազգային կազմակերպությունները, և այժմ այս ամբիոնից հնչած յուրաքանչյուր մեղադրանք ընտրությունների արդար կազմակերպված լինելու մասին ուղղված է նաև միջազգային կազմակերպություններին:

«Այս փաստաթուղթը որպես իր առջև դրված հիմնական խնդիր ունի ԸՕ-ում փոփոխություններ կատարելը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելը: Ուզում եմ ԸՕ-ում փոփոխություններ կատարելու հետ կապված հայտնել ՀՀԿ-ի դիրքորոշումը: Իհարկե, մենք պատրաստակամ ենք փոփոխություններ կատարելու աշխատանքներին միանալ և ասեմ ավելին, պատրաստակամ ենք քննարկելու ցանկացած թեմա, քանի որ չկա որևէ թեմա, որի քննարկումից մենք խուսափենք: Սակայն մի սկզբունք ունենք, որ ԸՕ-ի փոփոխությունների քննարկումը և դրա ընդունումը պետք է լինեն այն նույն ոճով ու ձևաչափով, որով ընդունվել է գործող ԸՕ-ն:

Եվ որքան էլ քաղաքական իրողությունների փոփոխությունների արդյունքում տարաբնույթ գնահատականներ հնչեցվեն, այդուհանդերձ, կան ֆիքսված մոտեցումներ այն մասին, որ ԸՕ-ն ընդունվել է ներառական, թափանցիկ և քաղաքական կոնսենսուսի արդյունքում: Նշեմ ավելին, որ այդ ԸՕ-ն ընդունվել է 102 կողմ ձայներով»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը և հավելեց, որ ՀՀ-ն պետք հավատարիմ մնա որդեգրած եվրոպական չափանիշներին.

«Այդ չափանիշները ոչ միայն բանավոր կերպով են ասված, այլ ֆիքսված է միջազգային փաստաթղթերում: Ներկա ԸՕ-ին կարծիքներ են հայտնել Վենետիկի հանձնաժողովից և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ից: Եթե փոփոխությունների ենթարկենք այն, ապա էլի պետք է առաջնորդվենք և հայցենք միջազգային կազմակերպությունների օգնությունն ու կարծիքները: Պետք է կարողանանք պատշաճ ընտրություններ կազմակերպել, և եթե չկարողանանք անել, ապա կարծում եմ, որ դա ՀՀ-ի համար կլինի նահանջ»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

23:59 25.05.2025

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

Երևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

23:34 25.05.2025

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0):   ...

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

23:10 25.05.2025

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

Ակնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

22:40 25.05.2025

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

Ճապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

22:07 25.05.2025

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

22:01 25.05.2025

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...

BACK_TO_TOP