18:16 07.06.2018
Հունիսի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզի մարզպետարանում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հունիսի 6-ին Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք գրանցված երկրաշարժի և դրանից հետո արձանագրված հետցնցումների արդյունքում ստեղծված իրավիճակն ու արձագանքման հիմնախնդիրները, գրում է mes.am-ը:
Նախարարն անդրադարձել է այն առաջադրանքներին, որոնք ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ահազանգը ստանալուն պես հանձնարարել էր իրականացնել:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու, Շիրակի, Տավուշի և Կոտայքի մարզային փրկարարական վարչություններին հանձնարարվել է համապատասխան համայնքների ղեկավարների հետ հսկողություն սահմանել սողանքային երևույթների նկատմամբ, հատկապես հետևել ՀՀ Շիրակի մարզի Առափի, ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ, ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքներում տեղադրված էքստենզոմետրերի ցուցիչներին և ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի տարածքում երկաթգծին սպառնացող տեղամասում տեղադրված չափիչ սարքերի տվյալներին:
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենին տրվել է հանձնարարական՝ ակտիվացնել սեյսմիկ դիտացանցը և ուժեղացնել հսկողությունը հանրապետությունում սեյսմիկ իրավիճակի նկատմամբ պարբերաբար, անհրաժեշտության դեպքում՝ անմիջապես ներկայացնել տեղեկատվություն սեյսմիկ իրադրության վերաբերյալ:
ՀՀ ԱԻ նախարարը ևս մեկ անգամ հանձնարարել է Լոռու մարզային փրկարարական վարչությանը հանրության շրջանում խուճապային տրամադրություններից խուսափելու նպատակով միջոցառումներ ձեռնարկել տեղում բնակչության իրազեկման և բացատրական աշխատանքների իրականացման ուղղությամբ: Բնակչության իրազեկման համար անհրաժեշտության դեպքում ներգրավել ՀՀ ոստիկանության տարածքային և ՄՓՎ հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներին, կիրառելով տեխնիկական բոլոր հնարավոր միջոցները, խուճապի կանխումը ապահովելու համար, անհրաժեշտության դեպքում իրականացնելով շրջայցիկ ելքեր՝ բարձրախոսերի կիրառմամբ: Բնակավայրերում, համայնքների ղեկավարների հետ համատեղ բնակչությանն իրազեկել երկրաշարժի հետևանքով սողանքային և քարաթափման վտանգավոր տեղամասերում այդ պրոցեսների ակտիվացման դեպքում վարվելակերպի կանոնների վերաբերյալ:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ուժերի կողմից արձագանքման գործողություններ չեն իրականացվել, քանի որ տեղի ունեցած երկրաշարժերը թույլ են եղել և գործող պլաններով չեն նախատեսում որևէ փրկարարական արձագանքում, այլ նախատեսում են միայն պարբերաբար թարմացվող տեղեկատվության տրամադրում՝ բնակչությանը ժամանակին իրազեկման և խուճապի ու ստահոդ լուրերի կանխման նպատակով:
«Հանրության հետ աշխատանքներում պետք է ներգրավենք նաև ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայության մեր աշխատակիցներին, մարդիկ պետք է լինեն տեղեկացված, զգան, որ իրենք մենակ չեն, զգան, որ ապահով են»,- եզրափակել է ԱԻ նախարար Ռոստոմյանը:
Լոռու մարզում ԱԻ նախարարը այցելել է նաև մարզային փրկարարական վարչություն և Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատ՝ ծանոթանալու տեղի հագեցվածությանն ու արձագանքման հնարավորություններին:
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...