ՍԱՏՄ-ի կողմից վերահսկվելու է նաև առցանց վաճառք իրականացնող կազմակերպությունների գործունեությունը. ՍԱՏՄ ղեկավար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+18.09 oC

ՍԱՏՄ-ի կողմից վերահսկվելու է նաև առցանց վաճառք իրականացնող կազմակերպությունների գործունեությունը. ՍԱՏՄ ղեկավար

17:12 07.04.2020

Սննդի անվտանգության տեսչական մարմինը մարտի 13-ից ապրիլի 6-ն իրականացրել է կորոնավիրուսի տարածման դեպքերի կանխարգելմանն ուղղված աշխատանքներ` իրացման ցանցերին, հանրային սննդի օբյեկտներին և սննդամթերքի արտադրություններին տարածվել են ուղեցույցներ, որոնց կատարմանը մարմինը հետամուտ է եղել: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

ՍԱՏՄ ղեկավարը տեղեկացրեց, որ տեսչական մարմնի տեսուչները այցելել են Երևանի 500, մարզերի 3600 սննդամթերքի իրացման կազմակերպություններ և արտադրություններ, մինչև հանրային սննդի օբյեկտների աշխատանքի դադարեցումը՝ նաև հանրային սննդի օբյեկտներ: Հանձնարարվել է սովորականից ավելի հաճախ կատարել պինդ մակերևույթների՝ գործիքների, սարքերի, սայլակների, ՀԴՄ-ների, դռների բռնակների ախտահանումներ, օդափոխել բոլոր տարածքները, տեղադրել վարակազերծիչ նյութեր, օճառներ, կտորե սրբիչները փոխարինել մեկանգամյա օգտագործման թղթե սրբիչներով, սահմանել անձնական հիգիենայի պահպանման կանոններ, բացառել ավելորդ հերթեր և օդակաթիլային վարակների ախտանիշներով աշխատակիցների մուտքը տարածք:

«Որոշ մարզերում տեսչական մարմնի մասնագետները տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, որոշ դեպքերում նաև ոստիկանների հետ համատեղ իրականացնում են շրջայցեր բացօթյա առևտուրը բացառելու նպատակով»,- նշեց Գեորգի Ավետիսյանը:

Նրա խոսքերով՝ վերահսկվելու է նաև առցանց վաճառք իրականացնող կազմակերպությունների գործունեությունը:

«Այս ընթացքում մենք աշխատում ենք տուգանքներ չկիրառել, միակ տուգանքը, որ կիրառում ենք,  աշխատանքի գործունեության կասեցումն է: Այս ընթացքում եղել է միայն մեկ դեպք, որ կասեցրել ենք գործունեությունը, մինչև բոլոր ցուցումները իրականացվեն և խախտումները վերացվեն: Բացի դրանից՝ տնտեսվարողներն ավելի շատ վախենում են հանրայնացումից, քան մեր կողմից սահմանված առավելագույն 300 000 դրամ տուգանքից»,- հավելեց ՍԱՏՄ ղեկավարը:

Նա նաև տեղեկացրեց, որ գրեթե բոլոր մեծ արտադրամասերն ամենօրյա ռեժիմով ուղարկում են իրենց կողմից ախտահանման միջոցառումների ֆոտո և տեսանյութեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը չի բացառել մայիսին Պուտինի հետ հանդիպումը Սաուդյան Արաբիայում

09:51 05.05.2025

Թրամփը չի բացառել մայիսին Պուտինի հետ հանդիպումը Սաուդյան Արաբիայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ կքննարկի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Սաուդյան Արաբիայում մայիսի կեսերին թագավորություն այցի ժամանակ հանդիպելու հարցը: Լրագրողները պետության ղեկավարին հարցրել են, թե արդյոք նա մտադիր է հանդիպել իր ռուս գործընկերոջ հետ իր նախատեսվող շրջագայության ընթացքում։ «Չգիտեմ, պետք է մտածենք այդ մասին»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։ Ավելի վաղ […] ...

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 19 մարդու կյանք են խլել

09:40 05.05.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 19 մարդու կյանք են խլել

Գազայի հյուսիսում Իսրայելի նոր հարվածների հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Երկուշաբթի օրը իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Գազա եւ Բեյթ Լահիա քաղաքների բնակելի շենքերին։ Հարձակման հետեւանքով վիրավորվել է 15 մարդ, կան նաեւ անհետ կորածներ։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ […] ...

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հունաստանի Հանրապետություն

09:33 05.05.2025

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հունաստանի Հանրապետություն

Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հունաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...

Իրանը հայտարարել է 1200 կմ հեռահարությամբ նոր հրթիռի հաջող փորձարկման մասին

09:30 05.05.2025

Իրանը հայտարարել է 1200 կմ հեռահարությամբ նոր հրթիռի հաջող փորձարկման մասին

Իրանը հաջողությամբ փորձարկել է 1200 կմ հեռահարությամբ նոր բալիստիկ հրթիռ։ Այս մասին IRIB հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ Նրա խոսքով՝ հրթիռը «արձակվել է ավելի քան 1200 կմ հեռավորությունից», այն ունակ է ճշգրիտ հայտնաբերելու և խոցելու թիրախները, ինչպես նաև դիմադրում է միջամտությանը։ Նասիրզադեն ընդգծել է, որ Իրանն ունի հրթիռների զգալի պաշար […] ...

Ծանրորդ Հարություն Հովհաննիսյանը՝ ոսկե մեդալակիր

09:22 05.05.2025

Ծանրորդ Հարություն Հովհաննիսյանը՝ ոսկե մեդալակիր

Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտին է մոտեցում պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայից։ «Գերծանր քաշային պատանի ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 140 կգ,145 կգ ու 150 կգ: Այս ձևում մեր մարզիկն արժանացավ ոսկե մեդալի: Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրեց 173 կգ: Երկամարտի 323 […] ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Հնդկաստան-Պակիստան իրավիճակին, տեղի կունենա մայիսի 5-ին

09:18 05.05.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Հնդկաստան-Պակիստան իրավիճակին, տեղի կունենա մայիսի 5-ին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի օրը՝ մայիսի 5-ին, փակ խորհրդակցություններով կհանդիպի Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության աճի պատճառով: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Պակիստանի առաքելությունից։ «Պակիստանը պաշտոնապես խնդրել է արտակարգ փակ խորհրդակցություններ անցկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: ՄԱԿ-ում Պակիստանի մշտական ​​ներկայացուցիչ Ասիմ Իֆթիխար Ահմադը հանդիպումից հետո հայտարարություն կանի լրագրողների համար», – ընդգծել է մշտական ​​առաքելությունը: ...

BACK_TO_TOP