18:38 07.06.2018
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստոմյանը արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում անդրադարձավ հանրապետականների կողմից մինչ այդ հնչեցրած այն հարցադրումներին, թե ով է կրում կառավարության այս ծրագրի պատասխանատվությունը: Ռուստամյանի խոսքերով՝ պատասխանատվությունը ուզել-չուզելով չէ, որ ստանձնում են կամ չեն ստանձնում: Ըստ նրա՝ քանի կաս, դու պատասխանատու ես:
«Էս գիտակցությամբ պետք է առաջորդվես, չկա այնպիսի մարդ, որ իրեն լուրջ համարի ու ասի, ես պատասխան չեմ տալիս իմ ասածի, արած-չարածի համար: Դու պատասխան ես տալու, միևնույն է, քանի կաս, գոյություն ունես: Եթե դա վերաբերվում է կոնկրետ մարդու, դա վերաբերում է լուրջ քաղաքական ուժին: Պատասխանատվության հետ կապված հարցադրումները փոքր-ինչ անհասկանալի են»,- ասաց Ռուստամյանը:
Անդրադառնալով կառավարության ծրագրին՝ խմբակցության ղեկավարը նշեց, որ այն իր ձևով ու բովանդակությամբ, իսկապես, աննախադեպ է, քանի որ, ըստ էության, կրում է կնիքը երկրում տեղի ունեցած աննախադեպ համաժողովրդական հեղափոխության:
«Որպես հետևանք ծրագրում կարևորվել են ոչ այնքան քանակական ցուցանիշները, որքան քաղաքական բարենպաստ մթնոլորտ ձևավորելու հետ կապված նպատակադրումներն ու անելիքները: Անշուշտ, դրա իրագործումը ոչ պակաս, եթե չասենք ավելի պատասխանատու, բարդ ու բազմաշերտ խնդիր է, քանզի դրա լիարժեք գնահատական տվողը նույն այս հեղափոխությունն իրականացրած հանրությունն է լինելու: Արդեն գոյություն ունեցող կանխակալ վստահությունը ոչ այնքան ծրագրի ինչպիսին լինելով է պայմանավորված, որքան կատարված իշխանափոխությունը մարմնավորող նոր կառավարության ձևավորումով: Այս վստահության հիմքում հասարակության լայն շրջանակներում տիրող այն համոզումն է, որ նոր կառավարությունը ունի անհրաժեշտ քաղաքական կամք և վճռականություն, վերացնելու մեր առաջընթացը խոչընդոտող արգելքները: Այս գործը հաջողությամբ պսակելու համար նախադրյալներ ստեղծելուն է հիմնականում կոչված ներկայացված փաստաթուղթը, որը կարելի է որակել որպես կառավարության գործունեության հայեցակարգային դրույթներն արտացոլող անցումային ծրագիր: Ծրագրի անցումային լինելու հանգամանքը փաստում է հատկապես արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրային նպատակադրումը: Դաշնակցությունը ստեղծված ֆորսմաժորային իրավիճակում և գործադիր ու օրենսդիր մարմինների հարաբերություններում հնարավոր ճգնաժամը լուծելու առումով ևս արձանագրում է արտահերթ ընտրությունների նշանակությունը, սակայն մենք կարևորում ենք դրանց պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ իրավաքաղաքական պայմանների ապահովումը և Սահմանադրությամբ ու օրենքներով նախատեսված ընթացակարգերի անշեղ կատարումը»,- նշեց Ռուստամյանը:
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...