«Դիարբեքիրում ինչո՞ւ է 27 օրում ընդամենը 500 թեստավորում արվել». Փայլան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+18.09 oC

«Դիարբեքիրում ինչո՞ւ է 27 օրում ընդամենը 500 թեստավորում արվել». Փայլան

23:41 07.04.2020

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրի շրջանից ընտրված խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Կարո Փայլանն անհանգստություն է հայտնել Դիարբեքիրում կատարված քչաքանակ թեստավորումների կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, նա Թուրքիայի առողջապահության նախարարին ուղղված հարցադիմում է ներկայացրել մեջլիս: Հարցման հայ պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչու է մարտի 11-ին (Թուրքիայում կորոնավիրուս 1-ին դեպքի հայտարարման օրը) հաջորդած 27 օրվա ընթացքում քրդաբնակ Դիարբեքիրում ընդամնենը 500 թեստավորում արվել։ Եվ դա այն դեպքում, երբ իր տեղեկություններով այդ քաղաքում բավական տարածում ունեն կորոնավիրուսի դեպքերը:

«Վարակի տարածումից մահեր գրանցած մոտ 2 մլն բնակչություն ունեցող Դիարբեքիր քաղաքում այդքան քիչ քանակությամբ թեստավորում անելն անհասկանալի է»,- ասել է Փայլանը:

Հարցադիմումի մեջ Փայլանը թուրք նախարարից հետաքրքրվել է, թե արդյոք խտրականություն է դրվում տարբեր նահանգների միջև երբ թեստեր են բաժանվում, ինչպես նաև հարցրել, թե երբ արագ թեստերն անվճար կլինեն քաքացիների համար։

Թուրքական աղբյուրը նշում է նաև, որ  Թուրքիայի բժշկական ասոցիացիան ևս կասկածի տակ էր դրել Դիարբեքիրի վերաբերյալ պաշտոնական տվյալները՝ նշելով, որ առողջապահության նախարարը հայտարարել էր, որ քաղաքում կորոնավիրուսից մահ չի արձանագրվել, այնինչ այդ պահի դրությամբ եղել է առնվազն  5 մահ:

Նշենք, որ մինչ այժմ Թուրքիայի ամբողջ տարածքում կատարվել է 202.845 թեստավորում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով

23:19 25.04.2024

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով

Ապրիլի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։ Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

22:57 25.04.2024

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

Մոսկվայում երեկ ձերբակալել էին հայամետ հայտնի քաղաքագետ ու հասարակական գործիչ Միխայիլ Ալեքսանդրովին: Պատճառը Ադրբեջանի դիմումն էր:  Ովքե՞ր են ձերբակալել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ Միխայիլ Ալեքսանդրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանին կից ռազմաքաղաքական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող է, գիտությունների դոկտոր, քաղաքագետ և ԱՊՀ երկրների իսնստիտուտի փոխտնօրեն: Նա հայտնի է բազմաթիվ մեկնաբանություններով՝ ի […] ...

Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր

22:40 25.04.2024

Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր

Ապրիլի 25-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի պետքարտուղարության և արտաքին ծրագրերի ենթահանձնաժողովի մեծամասնական կուսակցության (դեմոկրատական) գործավար Ալեքս Քարնսին, աշխատակազմի փորձագետ Էնդրյու Պլատին և պետքարտուղարության օրենսդրական հարցերի բյուրոյի հատկացումների գծով ավագ խորհրդատու Փոլ Ռադեմախերին: Նախարարի տեղակալը, բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը, անդրադարձ է կատարել Հայաստան-ԱՄՆ երկկողմ […] ...

Տավուշում զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

19:52 25.04.2024

Տավուշում զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Տավուշում ականապայթյունային վնասվածք է ստացել զինծառայող, այս մասին Radar Armenia-ն տեղեկացել է ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Գերատեսչության տվյալներով՝ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար։ ...

Ցեղասպանությունն այն է, ինչ 2023 թվականի սեպտեմբերին կրել է հայ ժողովուրդը. Իտալիայի փոխվարչապետ

19:26 25.04.2024

Ցեղասպանությունն այն է, ինչ 2023 թվականի սեպտեմբերին կրել է հայ ժողովուրդը. Իտալիայի փոխվարչապետ

Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին ելույթ է ունեցել Հռոմի Հայոց Ցեղասպանության այգում՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը. «Մի քանի տարի առաջ մենք հանդիպեցինք և ճանաչեցինք միմյանց: Չնայած մեր պարտավորություններին (և ոչ միայն որպես նախարար), որ մեզանից յուրաքանչյուրի օրակարգում կան, մենք պետք է ընտրենք, թե ինչին առաջնահերթություն տալ կյանքում: Այս օրը, լրագրողական և քաղաքական աշխարհի մի մասի […] ...

Դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին

19:17 25.04.2024

Դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին

Ապրիլի 24-ին Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում (ԱԺԺՀ) Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը (նստավայրը՝ ք. Կահիրե) իր հավատարմագրերն է հանձնել ԱԺԺՀ նախագահ Աբդելմաջիդ Թաբբունին։ Արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ԱԺԺՀ նախագահ Աբդելմաջիդ Թաբբունը շնորհավորել է դեսպան Հրաչյա Փոլադյանին՝ Ալժիրում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս առավելագույն ջանքեր կներդնի […] ...

BACK_TO_TOP