Արցախում առաջին վարակակիրը մասնակցել է համապետական ընտրություններին. զրույց Արցախի ԿԸՀ նախագահի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+18.09 oC

Արցախում առաջին վարակակիրը մասնակցել է համապետական ընտրություններին. զրույց Արցախի ԿԸՀ նախագահի հետ

14:06 08.04.2020

Արցախում ապրիլի 14-ին նախատեսված է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին կայացած ընտրություններում նախագահի թեկնածուներից և ոչ մեկին չհաջողվեց 50+1 տոկոս ձայն ստանալ, ինչի արդյունքում ամենաշատ ձայներ ստացած նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և 2-րդ տեղում հայտնված արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը պետք է պայքարեն երկրորդ փուլի համար։

Վերջին օրերին, սակայն, պաշտոնապես հայտարարվեց Արցախում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին: Արդյո՞ք այս պարագայում տեղի կունենան ընտրությունները: Այս և այլ հարցերի շուրջ զրուցելու համար այս պահին կապ ենք հաստատել Արցախի Հանրապետության ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի հետ:

Կորոնավիրուսի վարակակիր քաղաքացին Քաշաթաղի շրջանի Միրիկ համայնքից է, նա օրվա երկրորդ կեսին մասնակցել է ընտրություններին, նրա հետ շփում ունեցած բոլոր անձանց հետ աշխատանք է տարվում հենց տեղում՝ պատկան մարմինների միջոցով: Այս մասին SHANTNEWS-ին հայտնել է Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Հարցին՝ ո՞րն է նրա հետ շփված անձանց շրջանակը, Արզումանյանը պատասխանել է, որ խոսքը ամբողջ համայնքում ընտրական գործընթացին և ոչ միայն այդ գործընթացին մասնակից բոլոր քաղաքացիների հետ տարվող աշխատանքի մասին է, ընտրության մասնակիցների՝ թվով 70 քաղաքացիների մասին է խոսքը:

Արզումանյանը հայտնել է, որ նախկին ընտրությունների դինամիկան հաշվի առնելով՝ այս անգամ այս համայնքում քաղաքացիների մասնակցությունն այնքան էլ ակտիվ չէր, իսկ վարակակիր անձի քվեարկությունից հետո տեղամաս այցելել են 20 քաղաքացիներ:

Արդյո՞ք քվեարկությանը մասնակցել են միայն այդ համայնքի մասնակիցներ: Այս հարցին ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ սովորաբար ընտրողները, տվյալ դեպքում Միրիկ համայնքում, ընտրությանը մասնակցում են իրենց հաշվառման ցուցակներով, այսինքն՝ միայն այդ համայնքի ընտրողներն են մասնակցել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Arabiya. ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել հութիների զենքի պահեստներին Սանայում

10:00 05.05.2025

Al Arabiya. ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել հութիների զենքի պահեստներին Սանայում

ԱՄՆ զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել Սանայում տեղակայված թիրախներին, որը գրավել էին հութիները՝ «Անսար Ալլահ» ապստամբ շարժումից։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Դրա աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ը առնվազն երեք ավիահարված է հասցրել այն պահեստներին, որոնք օգտագործում էին հութիները՝ Սանայի հարավում գտնվող Աս-Սավադ շրջանում զենք պահելու համար: Ավելի վաղ «Անսար Ալլահ»-ի կողմից վերահսկվող Al […] ...

Թրամփը չի բացառել մայիսին Պուտինի հետ հանդիպումը Սաուդյան Արաբիայում

09:51 05.05.2025

Թրամփը չի բացառել մայիսին Պուտինի հետ հանդիպումը Սաուդյան Արաբիայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ կքննարկի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Սաուդյան Արաբիայում մայիսի կեսերին թագավորություն այցի ժամանակ հանդիպելու հարցը: Լրագրողները պետության ղեկավարին հարցրել են, թե արդյոք նա մտադիր է հանդիպել իր ռուս գործընկերոջ հետ իր նախատեսվող շրջագայության ընթացքում։ «Չգիտեմ, պետք է մտածենք այդ մասին»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։ Ավելի վաղ […] ...

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 19 մարդու կյանք են խլել

09:40 05.05.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 19 մարդու կյանք են խլել

Գազայի հյուսիսում Իսրայելի նոր հարվածների հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Երկուշաբթի օրը իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Գազա եւ Բեյթ Լահիա քաղաքների բնակելի շենքերին։ Հարձակման հետեւանքով վիրավորվել է 15 մարդ, կան նաեւ անհետ կորածներ։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ […] ...

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հունաստանի Հանրապետություն

09:33 05.05.2025

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հունաստանի Հանրապետություն

Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հունաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...

Իրանը հայտարարել է 1200 կմ հեռահարությամբ նոր հրթիռի հաջող փորձարկման մասին

09:30 05.05.2025

Իրանը հայտարարել է 1200 կմ հեռահարությամբ նոր հրթիռի հաջող փորձարկման մասին

Իրանը հաջողությամբ փորձարկել է 1200 կմ հեռահարությամբ նոր բալիստիկ հրթիռ։ Այս մասին IRIB հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ Նրա խոսքով՝ հրթիռը «արձակվել է ավելի քան 1200 կմ հեռավորությունից», այն ունակ է ճշգրիտ հայտնաբերելու և խոցելու թիրախները, ինչպես նաև դիմադրում է միջամտությանը։ Նասիրզադեն ընդգծել է, որ Իրանն ունի հրթիռների զգալի պաշար […] ...

Ծանրորդ Հարություն Հովհաննիսյանը՝ ոսկե մեդալակիր

09:22 05.05.2025

Ծանրորդ Հարություն Հովհաննիսյանը՝ ոսկե մեդալակիր

Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտին է մոտեցում պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայից։ «Գերծանր քաշային պատանի ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 140 կգ,145 կգ ու 150 կգ: Այս ձևում մեր մարզիկն արժանացավ ոսկե մեդալի: Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրեց 173 կգ: Երկամարտի 323 […] ...

BACK_TO_TOP