12:28 09.04.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ աջակցության ծրագրերն արդեն 10-ն են, որոնցից 6-ն արդեն գործարկվել են: Գործարկված ծրագրերով հատկացվող գումարը նախորդ օրվա դրությամբ կազմել է 3 մլրդ 670 մլն դրամ:
Նոր ծրագիրը վերաբերում է միկրոբիզնեսին, այն ձեռներեցներին, որոնք գրանցված չեն որպես անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, այլ գործում են որպես անհատ:
Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ 7-րդ ծրագրի մեկնարկը կտրվի վաղը, իսկ մյուս 3 ծրագրերի մեկնարկը՝ երկուշաբթի օրվանից:
12:23 10.05.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...
12:04 10.05.2025
Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիրԳոռ Ներսիսյանը տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային կարգում նվաճել է Հայաստանի առաջին եվրոպական մեդալը: Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան: ...
11:44 10.05.2025
Հնդկաստանի և Պակիստանի սահմանին պայթյուններ են տեղի ունեցել․ ReutersՋամմու և Քաշմիրի Սրինագար և Բարամուլա քաղաքներում մոտ չորս պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սրինագարում պայթյունները տեղի են ունեցել օդանավակայանի և հնդկական բանակի տեղական շտաբի մոտակայքում։ Զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
11:32 10.05.2025
Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրառում կատարել. «Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան»: Կադրերում երևում է, որ վարչապետին ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը: ...
11:26 10.05.2025
Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, քաղաքացի էր ընկելԱպրիլի 10-ին, ժամը 08:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի նախկին Երիտասարդական պալատին հարակից ժայռոտ հատվածում ընկած քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, ընկած է եղել քաղաքացի։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են […] ...