78 տարի ծառայության մեջ․ ԱՄՆ ռազմական նավատորմը հարգել է հայազգի վետերանի հիշատակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

78 տարի ծառայության մեջ․ ԱՄՆ ռազմական նավատորմը հարգել է հայազգի վետերանի հիշատակը

15:36 09.04.2020

97 տարեկան հասակում մահացել է Սարգիս Թաթիկյանը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության պատմության մեջ ամենաերկար ծառայություն անցած վետերանը։ Նա քաղծառայող է եղել 78 տարի։ Այս մասին նրա հիշատակին նվիրված հրապարակման մեջ նշում է ԱՄՆ ռազմական նավատորմի կայքը։

Նա ծառայության էր անցել 1942 թվականին՝ որպես կրտսեր տեսուչ, և իր ծառայության ընթացքում 100 միլիարդավոր դոլարների գնումների տեսչություն էր իրականացրել ԱՄՆ ՊՆ համակարգում։

2017 թվականին դեռ ծառայության մեջ գտնվող Թաթիկյանին հանձնելու համար պատրաստվել է միակ պատվո նշանը, որ խորհրդանշում էր ծառայության 75 տարիները։ Այդպիսի նշան ստեղծվել է մեկ օրինակով, քանի որ որևէ այլ մեկը այդքան երկար չի ծառայել ԱՄՆ ՊՆ աշխատակազմում։

«Ես թոշակի անցնելու ենթակա էի դեռ 1973 թվականի հոկտեմբերին, բայց երբ դու չունես մի բան, որի համար առավոտյան պետք է արթնանաս, այդ ժամանակ է, որ սկսում ես նվաղել»,- Թաթիկյանի ելույթներից մեկն են մեջբերել կայքի հրապարակման մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքը

13:40 05.05.2025

Հայաստանի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի Մ-17 հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիայում մայիսի 5-ից 10-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք, որից հետո մայիսի 11-ին Մ-17 հավաքականը կմեկնի Բոսնիա և Հերցեգովինա մասնակցելու ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Մ-17 առաջնության երկրորդ ռաունդի մինի-մրցաշարին: Գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Ռոման   Խաչատրյան  –  Նոա-2 Արթուր   Պետրոսյան  –  Փյունիկ-2 Նուբար   Գիշյան  –  Ուրարտու-2 […] ...

Իրանը պատրաստ է շարունակել միջուկային բանակցություններն ԱՄՆ-ի հետ

13:35 05.05.2025

Իրանը պատրաստ է շարունակել միջուկային բանակցություններն ԱՄՆ-ի հետ

Թեհրանը պատրաստ է շարունակել անուղղակի բանակցությունները Վաշինգտոնի հետ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման շուրջ, և սպասում է հաջորդ հանդիպման ամսաթվին և վայրին Օմանից, որը միջնորդի դեր է կատարում։ Այս մասին հայտնել է Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Մայիսի 3-ին նախատեսված խորհրդակցությունների հաջորդ փուլի հետաձգումը կատարվել է միջնորդի նախաձեռնությամբ և երկու […] ...

Վթարային շենքերում ապրող շուրջ 60 ընտանիք վերաբնակեցվել է

13:28 05.05.2025

Վթարային շենքերում ապրող շուրջ 60 ընտանիք վերաբնակեցվել է

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10-րդ հանրակացարանային, 10/1 և սպորտդահլիճի 4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող շուրջ 60 ընտանիք վերաբնակեցվել է՝ բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու և առկա բնակարանային ֆոնդից բնակարաններ տրամադրելու միջոցով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Նոր Նորքում կառուցվել է ևս մեկ հանգստի գոտի

13:22 05.05.2025

Նոր Նորքում կառուցվել է ևս մեկ հանգստի գոտի

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում կառուցվել է կասկադային համալիր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Ծրագրի շրջանակում հանգստի գոտում կառուցվել է նաև խաղահրապարակ՝ երեխաների համար, շատրվանային համալիր, ինչպես նաև առանձնացվել է շների համար նախատեսված տարածք: Այգում անցկացվել է նոր ոռոգման համակարգ և արտաքին լուսավորության ցանց: ...

Հայտնաբերվել են ապօրինի զենք և տարաներով կանեփի բույսեր

13:17 05.05.2025

Հայտնաբերվել են ապօրինի զենք և տարաներով կանեփի բույսեր

Արագածոտնի քրեական ոստիկանների բացահայտումը Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս մայիսի 2-ի ժամը 12.30-ին Արագածոտնի մարզի Փարպի գյուղում, թմրամիջոց և զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել է 38-ամյա տղամարդ: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը փարպեցու բնակարանում կատարված խուզարկությամբ խորդանոցում հայտնաբերվել է ողորկափող երկփողանի հրացան և 43 փամփուշտ, իսկ […] ...

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

13:10 05.05.2025

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները: Կողմերն անդրադարձել են նաեւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին: ...

BACK_TO_TOP