21:58 09.04.2020
Տավուշում իրավիճակը հսկողության տակ է։ Այս պահին ունենք 6 վարակակիր, որանք գտնվում են համապատասխան բժշկական հաստատություններում, լավ են զգում։ Նրանց մաղթենք բարեհաջող ապաքինում։ Մարզում մեկուսացված են 96, ինքնամեկուսացված են 188 հոգի։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Այս օրերին ամեն ինչ անում ենք մեր բնակիչների սոցիալական հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ՝ հիմնականում սննդի փաթեթների տրամադրմամբ։ Այսօրվա դրությամբ բնամթերային օգնություն է տրամադրվել 2000-ից ավելի ընտանիքների և ևս 1200 երեխաների։ Սա ամենօրյա շարունակական գործընթաց է։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին։
Զուգահեռաբար մեր բնակիչները սկսել են գրանցվել պատական սոցիալական աջակցության ծրագրերի համար։ Խնդրում եմ ակտիվ եղեք այս ուղղությամբ, և եթե խնդիրներ ունեք, կապվեք մարզպետարանի թեժ գծին, կամ ուղղակի գրեք մեզ ցանկացած եղանակով։
Այս օրերին մեր դպրոցականներին բաժանել ենք 100-ից ավելի համակարգիչներ և պլանշետներ։ Առաջիկա օրերին կտրամադրվեն այդքան ևս։
Հաջորդ կարևորագույն ուղղությունը Տավուշի տնտեսական զարգացման տեմպերի ապահովումն է, այդ թվում Կառավարության կողմից հայտարարված տնտեսական խթանման ծրագրերին մասնակցությանն աջակցելը։ Խնդրում եմ բոլորին ավելի ակտիվ լինել և դիմեն Կառավարության աջակցության ծրագրերից օգտվելու, կամ դիմեն մարզպետարան՝ ցանկացած եղանակով։
Եվ վերջապես, շնորհակալություն բոլորիդ կարգապահության և համբերատարության համար։ Փոխադարձ վստահությամբ մենք անպայման հաղթահարելու ենք այս փորձությունը։ Հատուկ երախտագիտություն մեր առողջությունն ու անվտանգությունն ապահովող բոլոր կազմակերպություններին և անձանց, շնորհակալ եմ։
Առողջ եղեք»,- գրել է նա։
17:16 05.05.2025
Խորհրդարանում հյուրընկալել են Ղազախստանի դեսպանին17:02 05.05.2025
Մահացել է ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը16:46 05.05.2025
Երևանի Սարալանջի փողոցում բախվել են «BMW»-ները17:21 05.05.2025
Տեղի է ունեցել ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի ամենամյա նիստըՄայիսի 5-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը (Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան ՆՀԺԽ 2.0)» ծրագրի խորհրդի ամենամյա նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական […] ...
17:16 05.05.2025
Խորհրդարանում հյուրընկալել են Ղազախստանի դեսպանինՀայաստանի եւ Ղազախստանի միջեւ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերում հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ: Մենք սերտ համագործակցում ենք ղազախ գործընկերների հետ բոլոր ուղղություններով: Այս մասին նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը մեր երկրում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւի հետ հանդիպմանը: Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել զարգացումն ու միջխորհրդարանական կապերի խորացումը: […] ...
17:08 05.05.2025
Մբապեի դուբլն ու «Ռեալի» հաղթանակը«Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթել է Վիգոյի «Սելտային»: Դուբլ է գրանցել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն: Գործող չեմպիոնը 75 միավորով երկրորդն է, առաջատար կատալոնական «Բարսելոնայից» ետ է չորս միավորով: Հաջորդ տուրում մադրիդցիները կհյուրընկալվեն հենց «Բարսելոնային»: «Սելտան» 46 միավորով 7-րդն է: ...
17:02 05.05.2025
Մահացել է ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը89 տարեկանում մահացել է ՀՀ ԳԱԱ նախկին նախագահ, ԵՊՀ նախկին ռեկտոր, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը։ Ռադիկ Մարտիրոսյանը ծնվել է 1936թ. մայիսի 1-ին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանում։ 1958 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ աստղաֆիզիկոսի որակավորմամբ։ 1960-1960 թթ. սովորել է ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1964-1968 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի […] ...
16:58 05.05.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշներըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի ընթացքի, մասնավորապես՝ ըստ բնակավայրերի իրականացված գործարքների ժամանակագրության, ակտիվության և կարգավիճակի վերաբերյալ: Զեկուցվել է, որ 2025 թ. մայիսի 1-ի […] ...
16:54 05.05.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման ընթացքի շուրջ։ Կողմերը քննարկվել են նաև 2024 թվականին Բրյուսելում հայտարարված դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 թվականների համար […] ...