ՄԻՊ-ն օգնել է, որ հայաստանցի տղամարդու կինը և երեխան ՌԴ-ից վերադառնան Երևան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+31.09 oC

ՄԻՊ-ն օգնել է, որ հայաստանցի տղամարդու կինը և երեխան ՌԴ-ից վերադառնան Երևան

22:29 09.04.2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը (Arman Tatoyan) «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է արտակարգ դրության հատուկ ռեժիմում կատարված աշխատանքի ևս մեկ դրական լուծված պատմություն, որն արժե կարդալ։ ?

«Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ինձ էր դիմել մի քաղաքացի՝ նշելով, որ կինն ու 3 ամսական երեխան մնացել են Ռուսաստանում միայնակ և չեն կարողանում վերադառնալ Հայաստան։

Հարցը հրատապ էր, քանի որ կինը չէր կարողանում միայնակ զբաղվել նորածին երեխայի խնամքով, սահմանափակումների պատճառով խնդիրներ ուներ տնից դուրս գալու և առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ ձեռք բերելու հարցում, իսկ ամուսինը, ով եկել էր կարճ ժամանակով Հայաստան, այլևս չէր կարողանում մեկնել Ռուսաստան։

Սկսեցինք ուսումնասիրել գործը հրատապության կարգով։ Իրավիճակն էլ բարդ էր նրանով, որ երեխան ծնվել էր Ռուսաստանում, երեխան և երեխայի մայրը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, իսկ ինձ դիմած քաղաքացին՝ Հայաստանի Հանրապետության:

Իրավական առումով բացակայում էր մի քանի պարտադիր փաստաթուղթ։

Ստացվել էր այնպես, որ կինն ու երեխան չէին կարող վերադառնալ Հայաստան ընտանիքի վերամիավորման նպատակով՝ այդ փաստաթղթերի բացակայության պատճառով։ Դե, բացի այդ ամենից էլ, չեղարկվել էին բոլոր չվերթները։

Գործի ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ քաղաքացու կինը ծնվել է Հայաստանում և ունի նաև Հայաստանի քաղաքացիություն։

Հարցը գիշերով անմիջապես քննարկեցի Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ և դեսպանի խորհրդով՝ նաև մեր հյուպատոսի հետ:

Անհրաժեշտ էր արագ գործել. կար նախատեսված չարտերային չվերթ և հաշված օրեր մինչ այդ չվերթը։

Դեսպանության մեր գործընկերների հետ խորհրդակցելուց հետո ինձ դիմած քաղաքացուն առաջարկեցինք, որ իր կինը համապատասան փաստաթուղթ ձեռք բերելու նպատակով դիմի դեսպանություն։

Շնորհիվ դեսպանի և հյուպատոսի շուրջօրյա աշխատանքի, արագ պատրաստվեցին կնոջն անհրաժեշտ փաստաթղթերը։ Չարտերային թռիչքով կազմակերպվեց երեխայի և մոր բարեհաջող վերադարձը Հայաստան։

Մինչ նրանք գտնվում էին ինքնաթիռում՝ Հայաստան վերադարձի ճանապարհին, մենք կապվեցինք ՀՀ առողջապահության նախարարության գործընկերների հետ: Անընդհատ կապի մեջ էինք ինձ դիմած քաղաքացու, այսինքն՝ ընտանիքի հոր, ինչպես նաև դեսպանի ու հյուպատոսի հետ։

Վերջապես, երեխան և նրա մայրը ժամանեցին Երևան։

Ընտանիքն արդեն վերամիավորվել է և գտնվում են ինքնամեկուսացման մեջ՝ ապահով պայմաններում։

Այսօր նորից ինչպես ես անձամբ, այնպես էլ իմ աշխատակազմի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցը խոսել ենք այս ընտանիքի հետ:

Հ․Գ․ Տեղյակ եմ, որ այս պահին էլ Հայաստան վերադարձի հարցում մեր հայրենակիցները խնդիրներ ունեն։ Ես ամենօրյա կապի մեջ եմ Ռուաստանում Հայաստանի դեսպանի հետ։ Բոլորս պետք է համատեղ աշխատենք մեր քաղաքացիներին ապահով մեր երկիր վերադարձնելու համար՝ բացառապես ղեկավարվելով մասնագիտական մոտեցումներով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

12:43 12.07.2025

Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին՝ ցուցանակի տակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ջրաշեն-Ջրվեժ […] ...

«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանք

12:30 12.07.2025

«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանք

Հուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետ

12:25 12.07.2025

Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետ

Լվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղին

12:21 12.07.2025

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղին

Սիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

12:10 12.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...

SHANTNEWS

12:00 12.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP