Կրթական առցանց հարթակներ՝ սփյուռքահայերի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+31.09 oC

Կրթական առցանց հարթակներ՝ սփյուռքահայերի համար

10:19 10.04.2020

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով տարբեր երկրներում հայտարարված արտակարգ դրության պայմաններում առաջացած իրավիճակում սփյուռքահայ հայրենակիցների կրթական գործընթացի շարունակականությունը հնարավորինս ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարության յութուբի ալիքում տեղադրվել են հայագիտական առարկաների տեսադասեր՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներից` https://bit.ly/34m1Wtm։

Բացի այդ, ԿԳՄՍՆ-ի գործարկած հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջում (heravar.armedu.am) ևս առկա են առցանց ռեսուրսներ և գործիքներ, մասնավորապես, Tumanyan.Online առցանց դպրոցը՝ https://armenian-language.org/, որի միջոցով մեր սփյուռքահայ հայրենակիցների երեխաները կարող են սովորել հայոց լեզու, այդ թվում՝ օտար լեզվով։

Վերոնշյալ էջում տեղադրված է նաև ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) գործարկած առցանց կրթության հարթակը, որտեղ տեղադրված է հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ տեղեկատվություն՝ լեզու, պատմություն, կրոն, ճարտարապետություն, խոհանոց, շախմատ: Ինտերակտիվ բովանդակության հիմքում ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերն են, առցանց դասընթացները և վիրտուալ այցելությունները, որոնք ներկայացված են յոթ լեզուներով՝ արևելահայերեն և արևմտահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն: Կրթական հարթակը նաև լավ հնարավորություն է ամենօրյա ինտերակտիվ հանդիպումների և առցանց հաղորդակցության համար: Կրթական ինքնուսույց նյութերից բացի ՀՎՀ-ի կրթահարթակում կազմակերպվում են նաև վիրտուալ այցելություններ դեպի պատմական և մշակութային վայրեր Հայաստանում և սփյուռքում: ՀՎՀ-ի ինտերակտիվ առցանց կրթական հարթակը հասանելի է անվճար www.avc-agbu.org կայքում, ինչպես նաև ՀՎՀ-ի սոցիալական ցանցերում:

Բազմաթիվ հայագիտական նյութեր հասանելի են նաև Հայկական կրթական միջավայրի «Պաշարների շտեմարանում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղին

12:21 12.07.2025

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղին

Սիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

12:10 12.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...

SHANTNEWS

12:00 12.07.2025

SHANTNEWS

Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ

11:47 12.07.2025

Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ

«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […] ...

NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համար

11:30 12.07.2025

NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող էր համաձայնել Գազայում հրադադարի 2024 թվականի ապրիլին, սակայն նա հրաժարվեց դա անել իր քաղաքական գոյատևման համար: Այս մասին հաղորդել է The New York Times-ը ՝ հիմնվելով Իսրայելից, ԱՄՆ-ից և արաբական երկրներից ավելի քան 110 աղբյուրների հետ զրույցների վրա: Հրատարակությունը պարզել է, որ իր ծայրահեղ աջ կոալիցիոն դաշնակիցների ճնշման տակ Նեթանյահուն […] ...

Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցը

11:20 12.07.2025

Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցը

Հնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոն (AAIB) հրապարակել է նախնական զեկույցը Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին Ահմադաբադում: Ներկայացված փաստաթղթում նշվում է, որ վթարի վայրում աշխատանքներն ավարտվել են, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի միջոցով լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, և բեկորները տեղափոխվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող անվտանգ վայր։ «Երկու շարժիչներն էլ հանվել են […] ...

BACK_TO_TOP