13:29 10.04.2020
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ դատախազություն է ստացվել հասարակական կազմակերպությանը ՀՀ պետական բյուջեից 2017-2018թթ․ հատկացված միջոցների մշտադիտարկման արդյունքները և դրանց կից փաստաթղթերի պատճենները, որոնք ուսումնասիրության առարկա են դարձել պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու դատախազության գործառույթի շրջանակներում: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:
Արդյունքում պարզվել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության ու N հասարակական կազմակերպության միջև 2017թ փետրվարի 14-ին և 2018թ. փետրվարի 2-ին կնքված դրամաշնորհային պայմանագրերի հիման վրա «Աջակցություն «Դասարան» ուսումնատեղեկատվական ծրագրի» (dasaran.am) միջոցառման իրականացման նպատակով, որպես դրամաշնորհ, կազմակերպությանը հատկացվել է 180 մլն ՀՀ դրամ։ Վերջինս ստանձնել է ֆինանսական միջոցները պայմանագրերով սահմանված նպատակներով ու չափաքանակներով օգտագործելու պարտականություն։
ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանների և այլ աղբյուրների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրամաշնորհային ծրագրի իրականացման շրջանակներում ՀԿ-ն 2017-2018թթ․ մի առևտրային ընկերությունից ձեռք է բերել ծառայություններ: Վերջիններիս արժեքը համադրվել է նույն ժամանակաշրջանում ընկերության կողմից հաշվարկված աշխատավարձի և կատարված ձեռքբերումների վերաբերյալ տվյալների հետ: Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ ՀԿ-ի ունեցած ռեսուրսները բավարար են եղել իրականացնելու այն աշխատանքները, որոնք ներկայացվել են որպես ընկերությունից ձեռքբերված ծառայություններ: Վերոնշյալի հիման վրա ՀՀ ՊՎԾ-ի կողմից արված մշտադիտարկմամբ հետևություններ են կատարվել այն մասին, որ նշված ՀԿ-ն առևտրային ընկերությունից ձեռք է բերել անապրանք փաստաթղթեր։
Ուսումնասիրությամբ տվյալներ են ստացվել նաև, որ միջոցառման իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեով նախատեսվել են էականորեն ավելի շատ միջոցներ, քան պահանջում էին իրական կարիքները։
Մշտադիտարկման արդյունքներում արձանագրված ելակետային տվյալների հիման վրա ՀՀ ՊԵԿ-ի կողմից կատարված նախնական հաշվարկի համաձայն՝ անապրանք փաստաթղթեր դուրս գրելու կամ ստանալու դեպքում որպես տուգանք գանձման է ենթակա գործարքի փաստացի կատարումը հավաստող փաստաթղթերում նշված գումարից շեղումների չափով, որը տվյալ դեպքում կազմում է շուրջ 138.5 մլն ՀՀ դրամ։
ՀԿ-ի կողմից անապրանք փաստաթղթեր ձեռք բերելու հանգամանքն առերևույթ վկայում է դրամաշնորհային պայմանագրերով սահմանված պահանջների խախտման, այն է՝ նախատեսված ֆինանսական աջակցության գումարները վերոնշյալ չափով պայմանագրով նախատեսված նպատակներով չօգտագործելու և կազմակերպության ծառայող(ներ)ի կողմից հնարավոր վատնելու մասին։
Նկատի ունենալով, որ ՀՀ ՊՎԾ-ի մշտադիտարկմամբ և ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրությամբ ձեռք են բերվել ՀԿ-ի ծառայողների կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրենց վստահված միջոցներից առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու առերևույթ հատկանիշների մասին վկայող փաստական տվյալներ, որոնց կապակցությամբ անհրաժեշտ է իրականացնել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
12:30 12.07.2025
«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանքՀուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
12:25 12.07.2025
Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետԼվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...
12:21 12.07.2025
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղինՍիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...
12:10 12.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
11:47 12.07.2025
Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […] ...