16:44 10.04.2020
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում բնակարաններ ու մանկապարտեզ կկառուցի։ Այս մասին այսօր Գյումրիի ավագանու հերթական նիստում ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Նա նշել է, որ հիմնադրամը դիմել է Գյումրիի քաղաքապետարանին՝ բնակարանաշինական ծրագրի և մանկապարտեզի կառուցման համար տարածք հատկացնելու խնդրանքով։ Այսօր ավագանու հաստատմանն է ներկայացվել Գյումրիում համապատասխան տարածք «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերելու նախագիծը։
«Գյումրիի քաղաքապետին է դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը հողատարածք նվիրաբերելու խնդրանքով։ Բնակարանաշինական ծրագիր է նախատեսվում Գյումրիում, նաև մանկապարտեզ են կառուցելու։ Նպատակահարմար է եղել տարածք նվիրաբերել «Մուշ-2» թաղամասում։ 5800 մետր քառակուսի հողատարածք է»,- ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Ավագանին հավանություն է տվել նախագծին, միևնույն ժամանակ, ավագանու անդամները հետաքրքրվել են, թե ինչու է «Հայաստան» համահայկական հիմնադրամը հրաժարվել ամիսներ առաջ ներկայացրած ծրագրից, որը վերաբերում էր Գյումրիի նախկին ռադիոգործարանի հանրակացարանային մասնաշենքերի վերակառուցմանը և տարածքի բարեկարգմանը։
Գյումրիի գլխավոր ճարտարապետը նշել է, որ հրաժարվելու պատճառը ֆինանսական հաշվարկներն են եղել։ Երկու մասնաշենքների վերակառուցումն ավելի թանկ կարժենար, քան հիմա նախատեսված նոր բնակարանաշինական ծրագիրն ու մանկապարտեզի կառուցումը։ Հիմնադրամը, ըստ Հենրիկ Գասպարյանի, նախատեսում է Գյումրիի «Մուշ-2» թաղամասում կառուցել 43 կամ 44 բնակարան։
12:43 12.07.2025
Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերելԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին՝ ցուցանակի տակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ջրաշեն-Ջրվեժ […] ...
12:30 12.07.2025
«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանքՀուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
12:25 12.07.2025
Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետԼվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...
12:21 12.07.2025
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղինՍիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...
12:10 12.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...