10:36 08.06.2018
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եղել ու մնում է ոչ միայն մեր արտաքին քաղաքականության, այլև պետականության ու անվտանգության ողջ համակարգի առաջնահերթությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական Коммерсант-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Լեռնային Ղարաբաղը մեզ համար եղել ու շարունակում է մնալ որպես հստակ անուններ ունեցող մարդկանց անվտանգության հարցը. դա Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն է: Նրանց անվտանգությունն ու կարգավիճակը մեզ համար շարունակում են մնալ որպես կարևորագույն խնդիր: Լեռնային Ղարաբաղի 150-հազարանոց բնակչության անվտանգության հարցը միավորում ու կոնսոլիդացնում է Հայաստանի ու երկրի սահմաններից դուրս գտնվող հայկական հասարակությանը: Մենք խելամիտ մարդիկ ենք և ունենք հստակ հիմնավորումներ՝ առաջ քաշելու մեր առաջնահերթ անհանգստության հարցերը ԼՂ անվտանգության ու կարգավիճակի վերաբերյալ:
Մեզ պետք է տարածաշրջան, որն ապրում է խաղաղության մեջ, սակայն դա չպետք է լինի մեր մարդկանց անվտանգության հաշվին»,- նշել է Մնացականյանը:
Նա ընդգծել է, որ հայկական կողմը ցանկանում է շարունակել բանակցային գործընթացը հենց այդ շրջանակում՝ հանուն ողջ տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հայկական կողմը շարունակում է խնդրի խաղաղ կարգավորման կուրսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով:
Լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը դեմ կլինի Ադրբեջանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը՝ արտգործնախարարը պատասխանել է. «Ադրբեջանն այն երկիրն է, որը շրջափակել է Հայաստանը, երկիրը միակողմանիորեն միջոցներ է ձեռնարկում ընդդեմ Հայաստանի: Բաքուն տանում է քաղաքականություն, որի նպատակը խոչընդոտելն է փոխգործակցության ցանկացած գործընթաց, վստահության մթնոլորտի ստեղծումը, մարդկային շփումների հաստատումը: Մենք գործ ունենք մի երկրի հետ, որը ամեն կերպ նպաստում է ատելության մթնոլորտի առաջացմանը: Տեսեք այն տերմինալոգիան, որն օգտագործվում է Հայաստանի ու ողջ աշխարհի հայերի դեմ: ԵԱՏՄ-ն համագործակցության կազմակերպություն է, ի՞նչ եք մեզնից ակնկալում»:
Կարևորելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության առկայությունը՝ նա ընդգծել է, որ խնդրի կարգավորման բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան խաղաղությանը նպաստող մթնոլորտում:
«Կարևոր է, թե ի՞նչ մթնոլորտում են տեղի ունենում բանակցությունները՝ մթնոլորտում, որը նպաստում է խաղաղությա՞նը, թե՞` մթնոլորտում, որը նպաստում է ատելության ավելացմանը»,- նշել է Մնացականյանը:
Հարցին, թե արդյոք հնարավոր է Հայաստանը ճանաչի Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը՝ ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է. «Մենք հակամարտությունների խաղաղ կարգավորման կողմնակից ենք: Մենք զերծ ենք մնացել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումից, քանի որ կողմ ենք բոլոր խնդիրների լուծմանը բանակցային գործընթացի միջոցով: Սա է մյուս բոլոր հարցերում մեր դիրքորոշման հիմքը»:
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...