Արցախում ծառայողների շրջանում վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. Սահակ Օհանյանը մանրամասներ է հայտնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

Արցախում ծառայողների շրջանում վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. Սահակ Օհանյանը մանրամասներ է հայտնել

17:42 13.04.2020

Ապրիլի 9-ից սկսվել է շարժական լաբորատորիայի աշխատանքը, որն այսօր աշխատում է ամբողջ ծավալով: Այս օրերին վերցվել է շուրջ 165 նմուշ, եղել են ևˊ դրական, ևˊ բացասական պատասխաններ, բացասականները ավելի շատ են եղել: Այս մասին այսօր` ապրիլի 13-ին, Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

«Ստեղծված է հայ-ռուսական համատեղ աշխատանքային խումբ, որի կազմում ներգրավված են Հայաստանի ԶՈՒ-ի համապատասխան մասնագետները, ովքեր ռուս գործընկերների հետ կատարում են աշխատանքը: Մեր մասնագետները կարճ ժամանակահատվածում ձեռք են բերել COVID-19-ի հետ աշխատելու հմտություն և երեկ ինքնուրույն են իրականացրել այդ անալիզները»,- ասաց Սահակ Օհանյանը:

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք բոլոր վարակված զինծառայողների ծնողները տեղեկացվում են իրենց որդու վիճակի մասին, ռազմաբժշկական վարչության պետը վստահեցրեց, որ տեղեկացվում են բոլորը՝ անկախ նրանից՝ ժամկետայի՞ն, թե՞ պայմանագրային զինծառայող է:

«Տեղեկացվում են նաև բուժման ընթացքի մասին: Կապը հաստատվում է: Այոˊ, ունեցել ենք նաև ժամկետային մի քանի զինծառայող, որոնցից 3-ն արդեն դուրս է գրվել, հուսով եմ՝ մոտակա օրերս մնացած ժամկետայիններն էլ դուրս կգրվեն»,- պարզաբանել է նա:

Սահակ Օհանյանը նաև նշել է, որ Արցախում ծառայողների շրջանում վարակվածության որևէ դեպք չի գրանցվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 11.07.2025

SHANTNEWS

Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունգարիայում

17:55 11.07.2025

Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունգարիայում

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը Երևանի «Փյունիկից» հեռանալուց հետո տեղափոխվել է հունգարական «Կազինցբարցիկա»։ Այս մասին հաղորդում է հունգարական ակումբի մամուլի ծառայությունը: «Ես պայմանագիր եմ կնքել, քանի որ ազգային հավաքականում իմ թիմակիցներից, ովքեր այստեղ են խաղում, տեղեկացել եմ, որ Հունգարիայի առաջնությունը բարձր որակի է, երկիրն էլ շատ գեղեցիկ է: Գիտեմ, որ սա ակումբի առաջին տարին […] ...

Քաղաքացին Քարաբերդ գյուղի լճի մոտ զենք-զինամթերք էր թողել

17:50 11.07.2025

Քաղաքացին Քարաբերդ գյուղի լճի մոտ զենք-զինամթերք էր թողել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողների և Շիրակի մարզի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 9-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ հայրը 44-օրյա պատերազմի մասնակից է և Քարաբերդ գյուղի լճի մոտ զենք-զինամթերք է թողել։ Բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է […] ...

Արսեն Թորոսյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին

17:45 11.07.2025

Արսեն Թորոսյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան պատգամավոր Արսեն Թորոսյանն Իտալիայի եւ Ուկրաինայի խորհրդարանների հրավերով Հռոմում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին: Համաժողովի շրջանակում Արսեն Թորոսյանն առանձնազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի առաջին փոխնախագահ Օլեքսանդր Կորնիյենկոյի հետ: Հանձնաժողովի նախագահը նաեւ ելույթ է ունեցել խորհրդարանականների համար կազմակերպված քննարկման ժամանակ: «Հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք […] ...

Ժաննա Անդրեասյանն Ապարանում հանդիպել է Հայ-վրացական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ

17:40 11.07.2025

Ժաննա Անդրեասյանն Ապարանում հանդիպել է Հայ-վրացական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել է Հայ-վրացական երիտասարդական հավաքի մասնակիցներին։ Եռօրյա միջոցառման ընթացքում հայ և վրացի երիտասարդների համար կազմակերպվել են քննարկումներ ու աշխատարաններ՝ նպատակ ունենալով զարգացնելու նրանց առաջնորդության հմտությունները, խթանելու ակտիվ քաղաքացիության ձևավորումը և բարձրացնելու երիտասարդների մասնակցությունը համայնքային և հասարակական կյանքում։ Ողջունելով հավաքի […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը

17:35 11.07.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ գործադիր, օրենսդիր և դատաիրավական համակարգի մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչները: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Քրեակատարողական համակարգի զարգացման առաջնահերթություններն ու ուղղությունները: Անդրադարձ է կատարվել, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկների կարողությունների զարգացմանը, ծառայողների աշխատանքային […] ...

BACK_TO_TOP