17:59 13.04.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում նշեց՝ իրենք առաջարկում ենք տրամաբանական սահմանափակումներ անել, քանի որ գիտակցում են՝ արտակարգ դրությունը ամբողջովին չեղարկելու առաջարկը կմերժվի: Մարուքյանը հիշեցրեց՝ հայտարարություն չեղավ, որ ոչ ոք չի կարող անձին վտարել վարձով տրված բնակարանից, քանի որ նա չի կարողացել վարձը վճարել:
Խոսելով կոմունալների փոխհատուցման մասին՝ պատգամավորը խնդրեց մանրամասնել, քանի որ նախապես ասվել է, որ 220 հազար ընտանիքի վրա է դա տարածվում, բայց ինքը տվյալներ ունի՝ մոտ 20 000 ընտանիք է, որ 10 000-ից քիչ գազ է ծախսում:
Այսպիսով, «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է արտակարգ դրության երկարաձգման հետ կապված նախատեսված միջոցառումների իրականացումը հետևյալ մասերով հայտարարել չեղյալ.
Սանիտարահակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ և վերահսկողությամբ՝
Երևանի մետրոպոլիտենում, ինչպես նաև ավտոբուսներով կանոնավոր ձևով ուղևորափոխադրումների կազմակերպում.
Շինանյութի, տնտեսական, սպորտային նշանակության իրերի վաճառքի կետերի գործունեության թույլատրում.
Արհեստագործական նշանակության կետերի վերաբացում.
Միջմարզային տրանսպորտի գործունեության թույլատրում՝ գյուղատնտեսական և շինարարական աշխատանքների ապահովման նպատակով.
Մեքենաների տեխնիկական սպասարկման կետերի վերաբացում.
Ոստիկանության և հաշվառման-քննչական ստորաբաժանումների վերաբացում՝ ոչ լրիվ գրաֆիկով.
Գույքի գնահատման կազմակերպությունների աշխատանքի թույլատրում.
Օրթեզավորման կենտրոնների վերաբացում
Կահույքագործական աշխատանքների թույլատրում։
«Մենք քաղաքական ռիսկ և պատասխանատվություն ենք վերցնում ձեզ հետ միասին, որ պետք է փուլ առ փուլ այդ հնարավորություններն ընձեռվեն»,- ասաց նա:
17:00 11.07.2025
Կանեփի 1000 բույս և 1 կիլոգրամից ավելի մարիխուանա. Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Գետափնյա գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդը բակում ապօրինի աճեցնում է կանեփ և պահում թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի հազար թուփ և մեկ կիլոգրամ 290 գրամից ավելի մանրացված-չորացված դեղնականաչավուն զանգված։ Ըստ տանտիրոջ` կանեփից պատրաստված թմրանյութն […] ...
16:50 11.07.2025
Թրամփը ներկա կլինի ԱԱԱ-ի եզրափակչինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա կլինի ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 13-ին: Այս մասին հայտնել է FOX հեռուստաընկերության լրագրող Էդվարդ Լոուրենսը սոցիալական ցանցերում։ Ըստ նրա՝ Թրամփը նաև հայտարարել է, որ անձամբ կհանձնի մրցանակը հաղթող թիմին։ Այս տարվա մարտին Սպիտակ տանը ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն Թրամփին հրավիրել էր ներկա լինելու եզրափակչին։ […] ...
16:40 11.07.2025
Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել է, որ հանձնառու է տարածաշրջանում կայունությանն աջակցելունՀայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հանձնառու է հայ-ադրբեջանական սահմանի դիտարկմանն ու տարածաշրջանում կայունությանն աջակցելուն։ Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-միկրոբլոգում։ «Մեր պարեկային խմբերը շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում՝ հանձնառու լինելով տեղում տիրող իրավիճակի դիտարկմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը»,-նշված է գրառման մեջ։ ...
16:38 11.07.2025
Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակման գործընթացի շրջանակում հանրային քննարկումներ են տեղի ունեցելՀանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակման գործընթացի շրջանակում հանրային քննարկումներ են տեղի ունեցել քաղհասարակության և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, նպատակը՝ ռազմավարական մոտեցումներն ու համագործակցության հնարավոր ուղիների քննարկումն էր։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել ոլորտի մասնագետների և իրավապահ համակարգի ներկայացուցիչների՝ ռազմավարության մշակման գործընթացում ակտիվ ներգրավվածությունը՝ նշելով, որ հավաքագրված մասնագիտական կարծիքներն էական նշանակություն ունեն […] ...
16:27 11.07.2025
ՍԱՏՄ-ն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներովՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ակտիվորեն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր), հետ համատեղ: «Ծաղկի արտադրավայրերում՝ ջերմոցային տնտեսություններում, անցկացվել են համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում որոշվում է կոնկրետ արտադրողի արտադրանքի Ռուսաստան արտահանելու հարցը: Այս պահին արդեն ունենք 7 կազմակերպություն, որոնց, համատեղ տեսչական վերահսկողությունից հետո, թույլատրվել […] ...
16:15 11.07.2025
Երկրորդ խաղին կմոտենանք շատ ավելի լավ․ Ռոբերտ Արզումանյան«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է բելառուսական «Նեմանից» կրած 1:2 հաշվով պարտությունը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում։ «Մի քիչ լարվածություն կար սկզբից, այն ավելացավ երկրորդ խաղակեսում։ Ընդհանուր աշխատանքից գոհ եմ, բայց երկրորդ խաղակեսում 5 րոպեի ընթացքում ուշադիր չէինք և երկու գոլ բաց թողեցինք։ Երկրորդ խաղին կմոտենանք շատ ավելի լավ»,- ասել […] ...