Ի՞նչ թերություններ են հայտնաբերվել Քաղավիացիայի կոմիտեում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+28.09 oC

Ի՞նչ թերություններ են հայտնաբերվել Քաղավիացիայի կոմիտեում

14:39 14.04.2020

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն ու տեղակալը՝ Գալուստ Պողոսյանը, հանդես են գալիս մամուլի ասուլիսով: Նրանք պատասխանում են մամուլում քաղավիացիայի վերաբերյալ շրջանառվող վերջին լուրերին:

Պողոսյանը նշեց՝ ևս մեկ անգամ հաստատվում է փաստը, որ ավիացիոն ոլորտը կարևոր է մեր երկրի համար, և թե որքան է հանրությունը հետաքրքրված ոլորտով: Նա անդրադարձավ նաև ոլորտում նկատված թերություններին: Դրանք, ըստ Պողոսյանի, բազմաբնույթ են: Նա մի քանի օրինակ բերեց:

«Մենք պարտավոր էինք ու պետք է ներդնեինք զեկույցների համակարգ. այն կարգավորվում է թե՛ եվրոպական գործակալության, թե՛ միջազգային ավիացիոն կազմակերպության միջոցով: Կան թե՛ պարտադիր, թե՛ կամավոր զեկույցներ բոլոր իրադարձությունների վերաբերյալ: Իրականում ներդրված չի եղել դա, այդ մասին կխոսենք, բայց սա միանշանակ թերություն է, որ պետք է շտկվի: Զեկույցներ ներկայացվել են միայն լուրջ միջադեպերի ժամանակ, ընդ որում՝ պետք է ներկայացվեն զեկույցներ յուրաքանչյուր իրադարձության ժամանակ»,- ասաց նա:

Երկրորդ թերությունը հետևյալն է. կա պահանջ, որ իրականացվի մարդ-անհրաժեշտություն-աշխատանք հաշվարկ, որ կոմիտեն հասկանա՝ ինչ ծավալի աշխատանք ունի, սա հիմնականում վերաբերում է տեսուչներին, և որ պարզ լինի, թե ինչ քանակությամբ մասնագետներ են պետք: Աշխատանքը, ըստ Պողոսյանի, կատարվել է, բայց միասնական չի եղել, պետք է ընդհանուր լինի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերջին տարիիներին Եվրոպական միության դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է․ Միրզոյան

15:14 01.07.2025

Վերջին տարիիներին Եվրոպական միության դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է․ Միրզոյան

Հունիսի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի կողմից համատեղ տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը: Նախարար Միրզոյանի բացման խոսքը ներկայացված է ստորև․ «Բարձր ներկայացուցիչ տիկին Կալաս, Հարգելի՛ գործընկերներ, Շատ ուրախ եմ Ձեզ հետ համատեղ ազդարարել Հայաստանի և Եվրոպական միության միջև Անվտանգության և պաշտպանական ոլորտներում խորհրդակցությունների […] ...

Երևանի պարեկները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը՝ կալանք

15:07 01.07.2025

Երևանի պարեկները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը՝ կալանք

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունիսի 29-ին մայրաքաղաքի Լեռ Կամսարի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի, որը մարտի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ և 255-րդ հոդվածների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ...

SHANTNEWS

15:00 01.07.2025

SHANTNEWS

Կայացել է Հայաստանի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը

14:55 01.07.2025

Կայացել է Հայաստանի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը

Հունիսի 30-ին կայացել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը: Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային արդի թեմաների շուրջ: Կողմերը քննարկել են Եվրոպական Միության ճգնաժամային […] ...

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

14:48 01.07.2025

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 52 հայտ: ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

14:42 01.07.2025

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական օրակարգային ուղղությունները՝ ընդգծելով հարաբերությունների ակտիվացումը: Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...

BACK_TO_TOP