14:50 14.04.2020
«Երբ հարցնում են՝ որքան արագ կարող եք լուծել այս խնդիրները, այստեղ մտածելակերպի խնդիր է, որ աշխատակիցները հասկանան: Հարցը, այո՛, կարող է անձնական միջոցով, հեռախոսակապով լուծվել, բայց պետք է այդ ամենը արձանագրել, պետք է ամբողջ պատմությունն ունենանք՝ ավիաընկերությունը 5 տարի առաջ ինչ խնդիր է ունեցել, քանի որ դա կարող է ազդել հինգ տարի անց: Աշխատել են, բայց տվյալները մեկ հարթակում չեն եղել»,- ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
Նա հայտնեց՝ քաղավիացիայում լուրջ փոփոխություններ են կատարվել հենց կառույցի ներսում, դրսից մասնագետներ են ներգրավվել, արդեն զգացվում է՝ մտածելակերպ է փոխվում: Ռևազյանը նաև պատասխանեց հարցին՝ ի՞նչ են արել՝ փոխելու համար իրավիճակը: Նա հայտնեց, որ լուրջ քայլեր են արել, նոյեմբերին գնացել էին Բրյուսել՝ անվտանգության նիստի, այնտեղ ներկայացրել են, թե ինչ քայլեր են արել իրավիճակից դուրս գալու համար:
«Ունենք ավիաընկերություններ, որ գրանցված են Հայաստանում, բայց չվերթներ են իրականացնում տարբեր պետություններում, Աֆրիկայում: Մեզ ասում էին՝ եթե չեք կարողանում տեսչական ստուգումներ անել Հայաստանում, ինչպե՞ս եք բավարար մակարդակի ստուգումներ անում Աֆրիկայում: Մենք սկսեցինք ուսումնասիրել ու հասկացանք՝ լուրջ խնդիր է, որ որպես կոմիտե որևէ ժամանակահատվածում չենք ունեցել ուղիղ կապ այդ երկրի քաղավիացիայի հետ, այսինքն՝ 100 տոկոսով անկախ ստուգումներ չենք կարողացել իրականացնել, կոնկրետ քայլեր չենք արել այդ ուղղությամբ, որ ապագայում չկարողանան Հայաստանում գրանցվել և չվերթ իրականացնել Աֆրիկայում»,- ասաց նա:
Ռևազյանն ասաց՝ այդ քայլերի իրականացումը խնդրի կանխումն է, բայց այսօրվա դրությամբ լուրջ միջադեպեր են եղել Աֆրիկայում: Նա տեղեկացրեց՝ արտահերթ ստուգումներ են կազմակերպել, արդյունքում՝ «Տարոն Ավիա» ավիաընկերությունն է կասեցվել, հետո փակվել, հիմա «Մարս Ավիան» է կասեցվել, և եթե չներկայացնի փաստեր, որ խնդիրները վերացրել են, մայիսի 1-ից կփակվի, ինչը նշանակում է, որ մենք այլևս չենք ունենալու ավիաընկերություն, որ թռիչքներ է իրականացնում Աֆրիկայում:
15:37 01.07.2025
Թրամփը DOGE-ին առաջարկել է ստուգել Մասկին17:02 30.06.2025
Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը15:30 01.07.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 2-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Դավիթ Բեկի, Սասունցի Դավթի, Բուռնուզյան, Սարի թաղի 5-րդ, 10-րդ, 28-րդ, Նոր-Արեշի 7-րդ, 22-րդ, 31-րդ, 37-րդ փողոցների, Տիգրան Մեծի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
15:22 01.07.2025
Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Եկատերինբուրգում իրադարձությունների կապակցությամբԱդրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Եկատերինբուրգում Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից Ադրբեջանի երկու քաղաքացիների և ադրբեջանական ծագում ունեցող անձանց «դիտավորյալ սպանության փաստի առթիվ»։ Այս մասին հայտնել է դատախազության մամուլի ծառայությունը։ Հարուցվել է քրեական գործ յոթ հոդվածներով, այդ թվում՝ առանձնակի դաժանությամբ կամ ընդհանուր վտանգավոր եղանակով կատարված սպանություն, երկու կամ ավելի անձանց սպանություն, պաշտոնեական լիազորությունների […] ...
15:14 01.07.2025
Վերջին տարիիներին Եվրոպական միության դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է․ ՄիրզոյանՀունիսի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի կողմից համատեղ տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը: Նախարար Միրզոյանի բացման խոսքը ներկայացված է ստորև․ «Բարձր ներկայացուցիչ տիկին Կալաս, Հարգելի՛ գործընկերներ, Շատ ուրախ եմ Ձեզ հետ համատեղ ազդարարել Հայաստանի և Եվրոպական միության միջև Անվտանգության և պաշտպանական ոլորտներում խորհրդակցությունների […] ...
15:07 01.07.2025
Երևանի պարեկները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը՝ կալանքՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունիսի 29-ին մայրաքաղաքի Լեռ Կամսարի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի, որը մարտի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ և 255-րդ հոդվածների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ...
14:55 01.07.2025
Կայացել է Հայաստանի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստըՀունիսի 30-ին կայացել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը: Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային արդի թեմաների շուրջ: Կողմերը քննարկել են Եվրոպական Միության ճգնաժամային […] ...