Ի՞նչ հակասություններ են եղել Տաթևիկ Ռևազյանի և Հակոբ Ճաղարյանի միջև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+28.09 oC

Ի՞նչ հակասություններ են եղել Տաթևիկ Ռևազյանի և Հակոբ Ճաղարյանի միջև

17:39 14.04.2020

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ ունեցած հակասություններին: Ռևազյանը շեշտել է՝ որևէ ինտրիգի մեջ երբեք չի մտել, այդպես էլ շարունակելու է, միշտ կենտրոնացել է աշխատանքի վրա: Նա նշել է՝ Ճաղարյանի հետ գործնական տարաձայնություններ եղել են, ապա բերել է մի քանի օրինակ:

Ճաղարյանը դժգոհել էր, որ իր մասնագիտական խորհուրդները չեն լսում և չեն կատարում: Ռևազյանն ասել է՝ դա կապված էր նրա հետ, որ հանձնարարական էր եկել՝ պետք է ՀՀ համար համատեղ հայեցակարգ մշակեն:

«Պարոն Ճաղարյանի կողմից արդեն իսկ մշակված հայեցակարգը իր համար վերջնական տարբերակն էր, նա ամեն ինչ մերժում էր, ասում էր՝ կա՛մ իմ ձևաչափով ենք աշխատում, կա՛մ ոչ մի: Դա ինձ համար անընդունելի էր, այստեղ կարևոր են բոլորի կարծիքները և թիմային աշխատանքը»,- ասել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահը:

Երկրորդ խնդիրը, որ առաջացել է, հետևյալն է. Ճաղարյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ երեք մասնագետ է առաջարկել կոմիտեին, որ կարողանան Եվրոպայի գործակալության այցի ժամանակ ավելի լավ ներկայանալ: Ռևազյանը հայտնել է՝ վերջում որոշել են չներգրավել այդ մասնագետներին:

«Իրականում մենք անընդհատ կապի մեջ ենք եղել, շատ ուրախ էի, ասացի՝ խնդրում եմ ներկայացրեք՝ ինչ մասնագետի մասին է խոսքը, բայց վերջում որոշում ենք կայացրել չներգրավել նրանց: Մենք ունեինք երկու տարբերակ՝ մեկը մասնագետներ, որ յոթ օրով գալու էին Հայաստան, տպելու էին փաստաթղթեր, 30 հազար դոլար էինք վճարելու, իրականում ոչ մի հարց չէինք լուծելու: Նրանք քաղավիացիայի փորձ չունեին, հիմնականում ավիաընկերությունում էին աշխատել, նրանց են օգնել: Մենք այլ տարբերակ ունեինք, որ մասնագետ ներգրավեինք մի քանի ամսով՝ մի միլիոն դրամ վճարելով, կոնկրետ անձի ներգրավել, որը քաղավիացիայում է աշխատել շատ տարիներ: Մենք հաշվի առանք մասնագետների ճիշտ փորձը և այն գումարը, որ վճարելու էինք: Որոշումը շատ պարզ է, ու թեպետ պարոն Ճաղարյանն ասաց, որ հիմնավորում չի ստացել, ուզում եմ հերքել՝ սեղանի շուրջ շատ մարդիկ են եղել»,- նշել է Ռևազյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 01.07.2025

SHANTNEWS

Կայացել է Հայաստանի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը

14:55 01.07.2025

Կայացել է Հայաստանի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը

Հունիսի 30-ին կայացել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը: Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային արդի թեմաների շուրջ: Կողմերը քննարկել են Եվրոպական Միության ճգնաժամային […] ...

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

14:48 01.07.2025

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 52 հայտ: ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

14:42 01.07.2025

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական օրակարգային ուղղությունները՝ ընդգծելով հարաբերությունների ակտիվացումը: Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...

Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ում հանդես է եկել ելույթով, ունեցել մի շարք հանդիպումներ

14:35 01.07.2025

Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ում հանդես է եկել ելույթով, ունեցել մի շարք հանդիպումներ

Հանրապետության նախագահն աշխատանքային այցով հունիսի 29-ից հուլիսի 2-ը կգտնվի Իսպանիայի Թագավորությունում: Վահագն Խաչատուրյանը Սևիլիայում մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, հանդես է եկել ելույթով և հանդիպումներ ունեցել օտարերկրյա գործընկերների հետ։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության աշխատանքները նախատեսվում է սկսել 2025 թվականին

14:27 01.07.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության աշխատանքները նախատեսվում է սկսել 2025 թվականին

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, փաթեթն անցել է բոլոր փորձաքննությունները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Կայարանի շինարարության գոտում ազդեցության ենթակա հողերի և գույքերի առումով գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղարկվել է Կառավարություն՝ սահմանված կարգով ներպետական շրջանառությունն ու հետագա ընթացքն ապահովելու համար։ Միաժամանակ նախապատրաստական աշխատանքներ են […] ...

BACK_TO_TOP