17:10 15.04.2020
Դեռևս 2019-ի վերջին արդեն ֆինանսական համակարգը հաջող տարի փակեց և լավ տեմպերով սկսել էր 2020-ը, մինչև կորոնավիրուսի ի հայտ գալը: Մինչ ճգնաժամի սկսելը ֆինանսական համակարգի համար կային լավ հիմքեր: Այս մասին կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը:
«Դեռևս մարտի սկզբից, երբ կային որոշակի նշույլներ, որ ճգնաժամը կարող է ունենալ ազդեցություն Հայաստանի տնտեսության վրա, Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգի հետ սկսեց գրեթե ամենօրյա շփումներ և քննարկումներ հնարավոր քայլերի ուղղությամբ՝ ճգնաժամի ազդեցությունը տնտեսության վրա մեղմելու համար: Այդ քայլերից մեկն էլ այն էր, որ բոլոր բանկերը և վարկային կազմակերպությունները պատրաստ են հաճախորդների հետ անհատական մոտեցմամբ աշխատել, վարկերի պայմանները վերանայել և ժամկետները երկարաձգել, որպեսզի հաճախորդները պարտավորությունների հետ կապված խնդիր չունենան մոտակա 2-3 ամիսներին, և վարկային բեռը չմեծանա»,- ասաց Անդրանիկ Գրիգորյանը:
Նա նշեց նաև այլ մի շարք այլ քայլեր, որոնք ձեռնարկվել են ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար, այդ թվում` տնտեսության ֆինանսավորումը բանկերի կողմից խթանելու համար ԿԲ-ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 կետով: ԿԲ-ն աշխատել է նաև այլ բանկերի հետ, որից հետո բանկերը հայտարարություն տարածեցին, որ բոլոր ծրագրային, հիփոթեքային վարկերը և միջազգային ծրագրերով տրամադրված բիզնես վարկերը վերանայվեն այնպես, որ մարումները 6 ամսով երկարաձգվեն, ինչը հնարավորություն կտա կանխիկ միջոցներ կուտակել իրացվելիության խնդիրը լուծելու համար:
«Որոշում կայացվեց վերանայել բանկերի կարգավորման ռեժիմը, ինչը հնարավորություն կտար բանկային համակարգին ճկուն կերպով սպասարկելու տնտեսությանը և վարկեր տրամադրելու, սպասարկելու, ֆինանսավորելու և իրականացնելու կառավարության օժանդակության ընթացիկ ծրագրերի հոսքը դեպի տնտեսություն: Չնայած որ ֆինանսական համակարգը կապիտալով հագեցած է և իրացվելի միջոցներ ունի, այդուհանդերձ, հայտարարել և նորից հայտարարում ենք, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ֆինանսական համակարգն ապահովելու ֆինանսական իրացվելիությամբ»,- նշեց Գրիգորյանը:
Նա ևս մեկ անգամ կոչ արեց քաղաքացիներին ֆինանսական ծառայություններն իրականացնել առցանց համակարգի միջոցով:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...